Բացել գլխավոր ցանկը

Չհվե Չին Րի (կորեերեն՝ 최진리, մարտի 29, 1994(1994-03-29), Բուսան, Հարավային Կորեա - հոկտեմբերի 14, 2019(2019-10-14)[1], Սոնգնամ, Գյոնգի, Հարավային Կորեա, առավել հայտնի է որպես Սոլլի), հարավկորեացի երգչուհի, դերասանուհի և մոդել։ Հարավկորեական F(x) խմբի նախկին անդամ։

Սոլլի
Sulli-2019.png
Ծննդյան թիվ՝մարտի 29, 1994(1994-03-29)
Ծննդավայր՝Բուսան, Հարավային Կորեա
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 14, 2019(2019-10-14)[1] (25 տարեկանում)
Վախճանի վայր՝Սոնգնամ, Գյոնգի, Հարավային Կորեա
Քաղաքացիություն՝Flag of South Korea.svg Հարավային Կորեա
Մասնագիտություն՝դերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի և մոդել
Պարգևներ՝KBS Drama Awards?
IMDb։ID 3016345
sulli.smtown.com

2015 թվականի օգոստոսի 7-ին (ընդմիջումից մեկ տարի անց) հայտարարվել է, որ Սոլլին պաշտոնապես լքել է խումբը, որպեսզի շարունակի իր դերասանական կարիերան և Սոլլին շարունակելու է մնալ SM Entertainment գործակալությունում արդեն որպես դերասանուհի[2][3]։

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ կյանքԽմբագրել

Սոլլին ծնվել է 1994 թվականի մարտի 29-ին, Հարավային Կորեայի Պուսան քաղաքում[4]։ Ի ծնե նրա անունը Չհվե Չին Րի է, ինչը կորեերենից թարգմանաբար նշանակում է «ճշմարտություն»։ Ընտանիքում չորրորդ երեխան է, ունի երեք եղբայր։ Վաղ տարիքից հաճախել է դերասանական դպրոց[5]։

Սոլլին առաջին անգամ Սեուլ է գնացել 2004 թվականին, երբ սովորել է չորրորդ դասարանում։ 2005 թվականին նա սկսել է իր դերասանական կարիերան SBS Seodong դրամատիկական դորամայում՝ խաղալով երիտասարդ արքայադուստր Սոնհվա Սիլայի դերը[6]։

Ավելի ուշ նա այցելել է SM Entertainment, որում երգել է S. E. S. երգը։

Տեղափոխվել է հանրակացարան Թեյոնի և Թիֆանի Հվանգի հետ։ Նա շարունակել է մնալ այնտեղ մինչև Girls' Generation-ի դեբյուտը[7]։

Սոլլին հաճախել է Jungbu (중부초등학교) տարրական դպրոցը՝ Պուսանում, Սեուլի տարրական դպրոցը Չհոնդամում, իսկ հետո հաճախել է Չունգդամա (청담중학교) միջնակարգ դպրոցը։ Ավարտել է Սեուլի կատարողական արվեստի դպրոցը։

2009-2015: Գործունեությունը F(x) խմբումԽմբագրել

 
F(x) KOCIS-ի 40-ամյակին, 2011 թվական

2009 թվականի սեպտեմբերի 5-ին Սոլլին իր նորամուտն է նշել F(x) խմբի կազմում «La Cha Ta» սինգլով[8]։ 2013 թվականին Սալլին և խմբի իր գործընկեր Կրիստալը դարձել են Etude House դիմահարդարման ապրանքանիշի նոր դեմքերը[9]։

2014 թվականին Red Light փրոմոուշենի ամենաթեժ պահին Սոլլին հանկարծակի ընդհատել է իր գործունեությունը կորեական զվարճանքի ինդուստրիայում, պատճառաբանելով, որ բարոյապես և ֆիզիկապես հյուծվել է՝ նրա մասին տարածվող անընդհատ չար մեկնաբանությունների և կեղծ լուրերի պատճառով[10]։ Նրա ընդմիջումը պաշտոնապես հայտարարվել է 2014 թվականի հուլիսի 24-ին։ 2015 թվականի օգոստոսին հայտարարվեց, որ Սոլլին պաշտոնապես լքել է խումբը, սակայն մնացել է SM Entertainment գործակալությունում[11]։

2016-2019: Դերասանական և սոլո գործունեությունԽմբագրել

 
Սոլլին Real ֆիլմի դերասանական կազմի հետ

Սոլլին սկսել է պրոֆեսիոնալ ներկայանալ 11 տարեկան հասակում, երբ ընտրվել է երիտասարդ արքայադուստր Սոնհվու Սիլլայի «Seodong» հեռուստատեսային դորամայում։ Նա շարունակել է ներկայանալ երկրորդական դերերով հեռուստատեսային դորամաներում և ֆիլմերում, ինչպիսիք են «Vacation» (2006), «Punch Lady» (2007), «The Flower Girl is Here» (2007) և «BABO» (2008)[12]։

2012 թվականի օգոստոսին Սոլլին նկարահանվել է «Գեղեցիկ դու» ֆիլմում, որը հիմնված է Hanazakari no Kimitachie-ի ճապոնական մանգայի հիման վրա։ Դրամատիկ սերիալը հեռարձակվել է 2012 թվականի օգոստոսի 15-ին SBS-ում։ Սոլլին կատարել է Ռու Ջե Հիի դերը։ Դերին պատչաստվելու համար նա կտրել է իր մազերը 60 սմ-ը[13]։

2014 թվականի օգոստոսին նա հայտնվել է The Pirates արկածային ֆիլմում՝ Սոն Ե Չժինի և Քիմ Նամ Գիլի հետ միասին[12]: Ավելի ուշ նա նկարահանվել է Fashion King կատակերգություն ֆիլմում: 2017 թվականին Սոլլին գլխավոր դեր է խաղացել Քիմ Սու Հյոնի հետ «Real» ֆիլմում[14]։

Երեք տարվա ընդմիջումից հետո Սոլլին իր երաժշտական կարիերան վերսկսել է 2018 թվականին «Dayfly» սինգլով[15][16]:

Անձնական կյանքԽմբագրել

2013 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի մարտը հանդիպել է Dynamic Duo խմբի Choiza-ի հետ: 2017 թվականի մարտի 6-ին զույգը հայտարարել է հարաբերությունների խզման մասին։

2017 թվականի մայիսի 10-ին հաստատվել է, որ Սոլլին հանդիպում է հայտնի բրենդի կրեատիվ տնօրեն Քիմ Մին Ջոնի հետ։ Այս տարվա հուլիսի 10-ին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է հարաբերություններ սկսելուց 4 ամիս հետո:

ՔննադատությունԽմբագրել

 
Սոլլին 2019 թվականի սեպտեմբերին

2019 թվականի հուլիսին Սոլլին հայտարարել է, որ ինքը No Bra շարժման կողմնակից է[17]։ Նա նախկինում սոցիալական ցանցերում հրապարակումներ էր անում այն մասին, որ կրծկալ չի կրում[18]։ 2019 թվականի սեպտեմբերին՝ նրա մահից մեկ ամիս առաջ, Սոլլիի կուրծքը պատահաբար ցուցադրվել է սոցիալական ցանցերում ուղիղ եթերի ժամանակ, ինչը բացասական արձագանք է առաջացրել[17]։

ՄահԽմբագրել

Հոկտեմբերի 14-ին, ժամը 15:21-ին, Սոլլիին մահացած են գտել Սեուլից հարավ գտնվող իր տանը[19][20][21]: Նրա մենեջերը գնացել է Սոլլիի տուն այն պատճառով, որ չի կարողացել նրան զանգահարել նախորդ օրվա ժամը 18։30-ից[22]։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երգչուհուն գտել են կախված՝ իր տան երկրորդ հարկում[23]։ Ոստիկանությունը հանցագործության ոչ մի հետք չի գտել և եկել է այն եզրակացության, որ մահվան պատճառը ինքնասպանությունն է, սակայն երգչուհին մահվանից առաջ գրություն չի թողել[24]։

ՍկավառակագրությունԽմբագրել

Անվանում Տարի Պիկային դիրք Վաճառք Ալբոմ
KOR
[25]
«Dayfly» (하루살이)
Dean (feat. Sulli & Rad Museum)
2018 37 N/A

ՖիլմագրությունԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2007 Punch Lady Կվակ Չուն Սիմ
2008 BABO Յան Ջի Հո
2010 A Turtle’s Tale: Sammy’s Adventures Շելի Կորեական կրկնօրինակում
2012 I AM. Ինքն իր դերում Վավերագրական ֆիլմ SM Town Live '10 World Tour в Madison Square Garden-ի մասին
SM Town Live in Tokyo Special Edition in 3D Ինքն իր դերում Վավերագրական ֆիլմ SM Town Live World Tour III-ի մասին Տոկիոյում
2014 The Pirates Հյոկ Միո
Fashion King Կվակ Ին Ջին
2017 Real Սոն Յուն Հվա

ԴորամաներԽմբագրել

Տարի Անվանում Դեր Հեռուստաալիք Ծանոթագրություն Հղումներ
2005 Drama City 도깨비가 있다 KBS
Ballad of Seodong Երիտասարդ արքայադուստր Սոնհվան Սիլայից SBS
Love Needs a Miracle Սուն-Ջույում MBC Կամեո
2006 Kkotbuniga wasseumnideo (꽃분이가 왔습니더) SBS
2010 Օհ! Իմ օրիորդ Runway model Կամեո
2012 To the Beautiful You Նո Ջե Հի Կոերական տարբերան Hana Kimi
2019 Hotel Del Luna Ջուն Ջի Ին TvN Կամեո (էպիզոդ 10) [26]
Persona 2 Netflix [27]

Ժամանցային շոուներԽմբագրել

Տարի Անվանում Հեռուստաալիք Դեր Հղումներ
2010-11 Inkigayo SBS Հյուր
2011 Welcome to the Show Սոլլի Ինքն իր հորինված տարբերակը
2018 Jin Ri’s Shop Naver TV Գլխավոր դեր [28]
2019 The Night of Hate Comments JTBC2 MC [29]

Մրցանակներ և նոմինացիաներԽմբագրել

Տարի Նոմինացիա Կատեգորիա Նոմինացված աշխատանք Արդյունք Հղումներ
2012 Drama Awards New Star Award To the Beautiful You Հաղթանակ [30]
Best Couple Award (Չհվե Մինոյի հետ) Հաղթանակ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://n.news.naver.com/article/056/0010752876
  2. 기사입력2015.08.07 오후 2:16։ «SM "설리, f(x) 탈퇴 결정..연기 활동에 집중할 것"[공식입장] :: 네이버 TV연예» (կորեերեն)։ Entertain.naver.com։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2015-ին։ Վերցված է March 31, 2016 
  3. «설리, 에프엑스 탈퇴…"연기 활동 집중' : 네이트 뉴스» (կորեերեն)։ News.nate.com։ Վերցված է March 31, 2016 
  4. Mark Russell (April 29, 2014)։ K-Pop Now!: The Korean Music Revolution։ Tuttle Publishing։ էջ 93։ ISBN 978-1-4629-1411-1 
  5. «MY NAME… f(x) — Part 2»։ asiae.co.kr (կորեերեն)։ November 25, 2009։ Վերցված է February 13, 2017 
  6. f(x)'s Sulli snapped a photo with Director Lee Byung Hoon Originally from WonderfulGeneration.net (November 15, 2011). Archived on June 5, 2014. Retrieved on June 12, 2014.
  7. f(x)’s Sulli tears up while talking about SNSD’s Taeyeon, Tiffany Allkpop (June 28, 2011). Retrieved on May 21, 2014
  8. Emma Kelly (October 14, 2019)։ «Amber Liu cancels upcoming activities after death of former f(x) bandmate Sulli»։ Metro 
  9. Jung Jung-wook (January 27, 2013)։ «아웃도어부터 속옷까지… 패션·뷰티 '아이돌 천하'»։ Sports World (կորեերեն)։ Վերցված է October 14, 2019 
  10. «f(x)'s Sulli takes a break from showbiz»։ ChannelNews Asia։ Վերցված է August 17, 2014 
  11. «Sulli no longer f(x) member»։ The Korea Times։ August 9, 2015։ Վերցված է August 13, 2015 
  12. 12,0 12,1 f(x) Singer Sulli Becomes A Pirate Archived June 5, 2014, at the Wayback Machine. Kpopstarz.com (August 13, 2013). Retrieved on June 1, 2014
  13. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից December 22, 2016-ին։ Վերցված է 2016-08-18 
  14. «Sulli to star in movie with Kim Soo-hyun»։ Արխիվացված է օրիգինալից August 19, 2016-ին։ Վերցված է August 18, 2016 
  15. Herman Tamar (November 8, 2018)։ «Dean Teams Up With Sulli & Rad Museum on Mellow 'Dayfly'»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից September 30, 2019-ին։ Վերցված է June 19, 2019 
  16. «설리, 29일 싱글 '고블린(Goblin)' 발매...팬들과 만남 예고 [공식입장]» [Sulli to release single "Goblin" and meet with fans on June 29th]։ Naver (Korean)։ June 17, 2019։ Արխիվացված է օրիգինալից July 17, 2019-ին։ Վերցված է June 19, 2019 
  17. 17,0 17,1 «K-pop star Sulli accidentally exposes breast during live-stream»։ Asia One։ October 3, 2019։ Վերցված է October 14, 2019 
  18. «K-pop star Sulli found dead aged 25»։ BBC։ October 14, 2019։ Վերցված է October 14, 2019 
  19. «Singer and actor Sulli found dead»։ Korea Herald։ October 14, 2019։ Արխիվացված է օրիգինալից October 14, 2019-ին։ Վերցված է October 14, 2019 
  20. «14일 숨진 채 발견 "평소 우울증"…경찰 "극단적 선택 추정"»։ October 14, 2019 
  21. Chae Hye-seon (October 14, 2019)։ «[속보] 경찰 "설리, 성남 자택서 사망…매니저가 발견"»։ JoongAng (կորեերեն)։ Վերցված է October 14, 2019 
  22. Kim Hye-ran (October 14, 2019)։ «[속보] 경찰 “설리 성남 자택서 숨진 채 발견…매니저가 신고”»։ DongA (կորեերեն)։ Վերցված է October 14, 2019 
  23. [1]
  24. Oh Hyung-tae (October 14, 2019)։ «[속보] 가수 겸 배우 설리 숨진 채 발견…“극단적 선택 추정”»։ KBS News (կորեերեն)։ Վերցված է October 14, 2019 
  25. «dayfly» 
  26. «Singer-actress Sulli to appear in TV drama 'Hotel Del Luna' to support IU»։ Aju Daily։ July 30, 2019։ Արխիվացված է օրիգինալից September 1, 2019-ին։ Վերցված է September 1, 2019 
  27. «Sulli to Appear in Netflix Series»։ The Chosun Ilbo։ August 31, 2019։ Արխիվացված է օրիգինալից September 1, 2019-ին։ Վերցված է September 1, 2019 
  28. «Sulli to return in new reality show»։ Kpop Herald։ 18 April 2018 
  29. «신동엽·김숙·김종민·설리, 악플과 대면한다...新예능 '악플의 밤'(공식)»։ www.ytn.co.kr (կորեերեն)։ 2019-05-24։ Արխիվացված է օրիգինալից May 25, 2019-ին։ Վերցված է 2019-05-25 
  30. «[SBS연기대상]뉴스타상, 아이돌스타만 4명 수상»։ JoongAng Ilbo (կորեերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-27-ին։ Վերցված է December 23, 2013 

Արտաքին հղումներԽմբագրել