Սոլարային յուղ, ալկալիական մաքրման ենթարկված, նավթի թորման արգասիք։ Եռում է 240-400 °C-ում, պնդանում՝ -20 °C-ից ցածր ջերմաստիճաններում։ Օդում տաքացնելիս (125 °C) բոցավառվում է։ Օգտագործվում է որպես դիզելային շարժիչների, տրակտորների վառելանյութ, սառեցնող և մխող հեղուկ (մետաղների ջերմային և մեխանիկական մշակման ժամանակ) և կաշեգործության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 489