Սոթքի ջրանցք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոթք (այլ կիրառումներ)
Սոթքի ջրանցք, ջրանցք Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Սկիզբ է առնում Սոթք գետի աջ ափից, անցնում Սոթք գյուղի միջով, հասնում մինչև Տրետուք գյուղի ոռոգելի հողերը։ Շահագործման է հանձնվել 1961 թվականին։ Երկարությունը 7,6 կմ է, ջրթողունակությունը՝ 0,7 մ³/վ։ Ջրառը կատարվում է պատվարային եղանակով։ Ոռոգում է Սոթք և Տրետուք գյուղերի հողատարածքները։
Սոթքի ջրանցք |
---|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |