Սնկով ապուր, ապուր, որի հիմնական բաղադրմաս է համարվում սունկը։ Սնկերը կարող են լինել թարմ, եփած, մարինացված։ Սնկով ապուրը հանդիսանում է ավանդական եվրոպական խոհանոցի համար, ու նաև օգտագործվում են այնպիսի սնկեր, ինչպիսիք են շամպինյոնը, աղվեսասունկը, սպիտակ սունկը։ Ասիական խոհանոցում սնկով ապուրը պատրաստվում է շիիտակից, պորտոբելլոից և սպիտակ սնկերից։

Սնկով ապուր
Տեսակուտեստ
Ենթատեսակապուր և mushroom dish?
Բաղադրամասեր
Հիմնականսունկ, բանջարեղենային արգանակ, կաթ, սերուցք
Հնարավորբանջարեղեններ, ձավարեղեն, մակարոնեղեն, կանաչի
 Mushroom soup Վիքիպահեստում

Պատրաստման եղանակը խմբագրել

 
Պատրաստելու եղանակը

Սնկով ապուրի պատրաստման համար հաճախ օգտագործում են բանջարեղենային արգանակ, կաթ և սերուցք։ Հանդիպում են նաև մսային արգանակով կամ ապուրով, պատրաստված մսի կամ մսային բաղադրամասերի ավելացմամբ (օրինակ բեկոն), բայց ավելի հաճախ այն ուտեստ է բուսակերների համար։

Ավելի հաճախ շամպինիոնից պատրաստում են ապուր-պյուրե։ Սնկով ապուրի մեջ կարելի է նաև ավելացնել տարբեր բանջրեղեններ (կարտոֆիլ, արմատներ, սոխ, նեխուր), ձավարեղեն (բրինձ), մանր մակարոնեղեն, կանաչի։ Ասիական սնկով ապուրների մեջ ավելացնում են այնպիսի համեմունքներ ինչպիսիք են՝ իմբիր, սոյայի սոուս, ձկնային սոուս։

Աղբյուրներ խմբագրել