Բացել գլխավոր ցանկը
Սնդիկային լամպ

Սնդիկային լամպ, լույսի գազապարպման աղբյուր, որում օգտագործվում է սնդիկի գոլորշիներում առաջացող էլեկտրական պարպման ճառագայթումը։ Սնդիկի գոլորշիների աշխատանքային ճնշումից կախված՝ տարբերում են ցածր, բարձր և գերբարձր ճնշման սնդիկային լամպեր։ Ցածր ճնշման (~0,7ն/մ2) սնդիկային լամպերը սնդիկի ռեզոնանսային ճառագայթման (185 և 254 նմ ալիքի երկարությամբ) արդյունավետ աղբյուրներ են։ Դրանցից առավել տարածված են լյուեսցենւոային լամպերը և մանրէասպան (բակտերիցիդային) լամպերը։ Բարձր ճնշման (104-106 ն/մ2) սնդիկային լամպերը, որոնց հատուկ է հիմնականում ուլտրամանուշակագույն և տեսանելի տիրույթների ճառագայթում, ունեն գծային սպեկտր՝ 248-ից մինչև 1014 նմ ալիքի երկարության սպեկտրային գծերով։ Բարձր ճնշման սնդիկային լամպերի անոթները (8-60 մմ տրամագծով և 30-1500 մմ երկարությամբ) պատրաստվում են գլխավորապես դժվարահալ թափանցիկ քվարցային ապակուց և լցվում իներտ գազով ու չափորոշված քանակի սնդիկով, որը լամպի աշխատանքի ընթացքում գոլորշիանում է և անոթի ծավալում ստեղծում պահանջվող ճնշումը։ Պարպումն ունի խողովակի առանցքով էլեկտրոդների միջե ձգվող պայծառ թելիկի ձե։ Բարձր ճնշման սնդիկային լամպի հզորությունը 50 վտ-ից մինչև 50 կվտ է, լուսատացքը՝ 40—60 լմ/վտ։ Ներսից լյուսֆորով պատված անոթներով բարձր ճնշման սնդիկային լամպերն օգտագործվում են լուսավորության համար, առանց լյումինաֆորի լամպերը կիրառվում են բժշկության մեջ (Լուսաբուժություն), լուսաքիմիայում, լուսապատճենահան ապարատներում։ Գերբարձր ճնշման (106 ն/ւ/2-ուց բարձր) սնդիկային լամպերը ուլտրամանուշակագույն և տեսանելի տիրույթներում պայծառ լուսարձակող աղբյուրներ են։ Ճառագայթման սպեկտրը գծային է առավել ինտենսիվ գծերը համապատասխանում են 312-ից մինչե 579 նմ երկարության ալիքներին։ Տարբերում են բնական և ջրային հովացումով գերբարձր ճնշման սնդիկային լամպեր, որոնց քվարցային անոթները համապատասխանաբար լինում են գնդային և մազական։ Գերբարձր ճնշման սնդիկային լամպերի հզորությունը 100 կվտ-ից մինչև 10 կվտ է, լուսատացքը՝ 30—70 լմ/վտ։ Կիրառվում են լուսաօպտիկական տարբեր սարքերում։ Բարձր և գերբարձր ճնշման սնդիկային լամպերի մեջ առանձին խումբ են կազմում մետաղա-հալոգենային լամպերը, որոնց անոթներում ավելացվում են որոշ մետաղների հալոգենիդներ և դրանով հնարավորություն ստեղծում զգալիորեն բարձրացնելու լամպերի օգգ-ն ու կարգավորելու ճառագայթման սպեկտրային բաղադրությունը։ Բոլոր սնդիկային լամպերը ցանցին միացվում են գործարկումը կարգավորող հատուկ սարքերի օգնությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 480 CC-BY-SA-icon-80x15.png