Սյունաշար (Ֆաբերժեի ձու)

«Սյունաշար» (ռուս.՝ Колоннада), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1910 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային։ Այն նվիրված է արքայազն Ալեքսեյի երկար սպասված ծննդյանը[3]։

Սյունաշար
Ստեղծման թնական1910
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա, Մարիա Թեքցի և Եղիսաբեթ II
ՀավաքածուԹագավորական հավաքածու
Դիզայն և նյութեր
ՆյութերԲավենիտ, ոսկի, կինովար, պլատին, արծնապակի և ալմաստ
Բարձրություն28,6 սանտիմետր
Լայնություն17 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Սյունաշար» կայսերական ոսկերչական ձուն գտնվում է Եղիսաբեթ II թագուհու Թագավորական հավաքածուում[4] (Միացյալ Թագավորություն

Դիզայն խմբագրել

«Սյունաշար» կայսերական ոսկերչական ձուն իրենից ներկայացնում է յուրօրինակ այլաբանություն՝ սիրո տաճար (սյունաշար), որտեղ աղավնիների զույգը խորհրդանշում է կայսերական զույգին, քերովբեները՝ կայսեր չորս աղջիկներին՝ Օլգա, Տատյանա, Մարիա և Անաստասիա, իսկ Էրոսը՝ նորածին Ալեքսեյին[5]։ Ձուն պատրաստված է բովենիտից, ոսկուց, արծաթից, պլատինից, զարդարված է ադամանդներով և բաց վարդաճերմակ էմալով[6]։ Ոսկերչական ձուն երեսապատված է շողշողուն վարդաճերմակ էմալի շերտով։ Վերին հատվածում տեղադրված է ժամացույցի օղակաձև թվատախտակը, որի թվերը ադամանդակուռ են[2]։ Զատկական ձվի գագաթը պսակված է ոսկեձույլ Էրոսի արձանիկով։ Չորս քերովբեները պատրաստված են ոսկեջրած արծաթից, որոնք միմյանց են միացված ոսկուց պատրաստած ծաղկաշղթաներով[3]։ Պլատինից պատրաստած երկու աղավնիները տեղադրված են սյունաշարի ներսում։ Ժամացույցի թվատախտակը պտտվում է, իսկ ժամանակը ցույց է տալիս անշարժ ամրացված սլաքը։

Անակնկալ խմբագրել

Քանի որ «Սյունաշար» կայսերական ոսկերչական ձուն իրենից ներկայացնում է աշխատող մեխանիկական ժամացույց, չի պարունակում անակնկալ[6]։ Անշարժ ադամանդակուռ սլաքը ցույց է տալիս ժամը, երբ պտտվում թվատախտակը[5]։

Պատմություն խմբագրել

Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային է նվիրել 1910 թվականի Զատկի տոնին։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։

1927 թվականին ձուն վաճառում են Էմանուել Սնոումանին՝ Լոնդոնից[7]։ 1929 թվականին ձուն ձեռք է բերում Միացյալ Թագավորության արքա Գեորգ V-ը և նվիրում կնոջը՝ Մարիա Թեքցի թագուհուն[7]։ Վերջիններից ձուն ժառանգություն է հասնում Եղիսաբեթ II-ին[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  2. 2,0 2,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Colonnade Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  3. 3,0 3,1 «Яйцо Колоннада Фаберже 1910». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  4. 4,0 4,1 «Henrik Immanuel Wigström (1862-1923) - Colonnade Egg». www.rct.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  5. 5,0 5,1 «Колоннада - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  6. 6,0 6,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  7. 7,0 7,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել