Սյուզի Շահբազյան

երգչուհի

Սյուզի Շահբազյան (հուլիսի 23, 1986(1986-07-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, հաղորդավարուհի[1]։

Սյուզի Շահբազյան
Ծնվել էհուլիսի 23, 1986(1986-07-23) (37 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի Երգի պետական թատրոն և Երևանի պետական համալսարան
Մասնագիտություներգչուհի և հաղորդավար

Կենսագրություն խմբագրել

Սյուզի Շահբազյանը ծնվել է Երևան քաղաքում, 1986 թվականի հուլիսի 23-ին[2]։ Ավարտել է Երևանի «Բարիկ Ա» միջնակարգ մասնավոր քոլեջւ։ Երաժշտական կրթությամբ զբաղվել է յոթ տարեկանից՝ սովորել է երաժշտական դպրոցի վոկալի և դաշնամուրի բաժիններում։ Երգել է խմբավար, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էմմա Ծատուրյանի անվան երգչախմբում, որտեղ համերգներից մեկի ժամանակ կատարել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային «Խոհեր» երգը, որի համար Ռոբերտ Ամիրխանյանի կողմից պատվոգիր և հրավեր է ստացել` ուսանելու հենց իր մոտ։ 10 տարեկան հասակում Սյուզի Շահբազյանը մասնակցել է «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան մրցույթ-փառատոնին, արժանացել 1-ին մրցանակի ու ձեռք բերել ԱՄՆ ուղեգիր։ Երևան վերադառնալուց հետո ուսումը շարունակել է Հայաստանի Երգի պետական թատրոնում։

2003-2007 թվականներին Սյուզի Շահբազյանը սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում։ 2005 թվականից որպես երգչուհի հանդես է եկել նոր ստեղծված «Հայք» խմբում[3], իսկ խմբի կատարած «Քամի փչի[4]» երգը տարիներ առաջ համարվել է հայկական շոու-բիզնեսի գլխավոր հիթերից մեկը[5], սակայն 10 տարի անց Նարեկ Պետրոսյանի հետ նկարահանել է «Քամի փչի» երգի նոր տարբերակը[6][7]։

Սյուզի Շահբազյանը անհատ երգչուհու իր գործունեությունը շարունակել է 2009 թվականից, Հայաստանում և արտերկրում ունեցել է մի շարք համերգներ, մասնակցել է «Ֆորտ Բոյարդ», «Լավագույններից լավագույնը», «Աջ, թե ձախ» և այլ տարբեր հեռուստանախագծերի։

2007 թվականին թողարկվել է Սյուզի Շահբազյանի «Նայում ես իմ վրա» ձայնասկավառակը, նկարահանել է մոտ 15 տեսահոլովակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Շրթունքիս արցունքի կաթիլը. Սյուզի Շահբազյան». asekose.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  2. «AV Production - Սյուզի Շահբազյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  3. «Itlab.am». ipress.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  4. H.A.Y.Q. - QAMI PCHI (Official Video 2006), Վերցված է 2021-07-23-ին
  5. «Աստղային ոճ. Սյուզի Շահբազյան». style.news.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  6. Mediamax. «Սյուզին՝ «Քամի փչի 2»-ում չերգելու պատճառի և անխուսափելի վերադարձի մասին». Bravo.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  7. NAREK METS HAYQ feat. ALL STARS / QAMI PCHI 2, Վերցված է 2021-07-23-ին

Արտաքին հղումներ խմբագրել