Սյուզեն Գոլդբերգ (անգլ.՝ Susan Goldberg, 1960, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի լրագրողուհի, 2014 թվականից` «National Geographic» թերթի գլխավոր խմբագիրը, առաջին կինը, որն զբաղեցրել է այդ պաշտոնը[1]։

Սյուզեն Գոլդբերգ
անգլ.՝ Susan Goldberg
Ծնվել է1960
ԾննդավայրՄիչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիչիգան նահանգի համալսարան և Հուրոնի ավագ դպրոց
Մասնագիտությունլրագրող և խմբագիր
ԱշխատավայրNational Geographic Magazine, Seattle Post-Intelligencer?, Bloomberg, USA Today, The Plain Dealer?, Detroit Free Press? և The Mercury News?

Կենսագրություն խմբագրել

Սյուզան Գոլդբերգը մեծացել է Անն Արբորում։ Նրա խոսքերով, ««Seattle Post-Intelligencer» թերթում աշխատելու համար նա թողել է քոլեջը[2]։ 1987 թվականին Գոլբերգը ավարտել է Միչիգանի համալսարանը։ Աշխատել է «Detroit Free Press», «Յու-Ես-Եյ Թուդեյ», «San Jose Mercury New», «The Plain Dealer» թերթերում, «Բլումբերգ» լրատվական գրոծակալությունում[3]։ «Washingtonian» ամսագիրը նրան երկու անգամ ընդգրկել Է Վաշինգտոնի ամենաազդեցիկ կանանց ցուցակում (2013 թվականին[4] և 2017[5]):

2014 թվականի ապրիլին Գոլդբերգը նշանակվել է «National Geographic» ամսագրի գլխավոր խմբագիր՝ այդպիսով դառնալով այդ պաշտոնը զբաղեցնող առաջին կինը[1]։ Նրա ղեկավարությամբ ամսագիրն արժանացել է Ջորջ Պոլկի մրցանակին (2014)[6], երեք Ազգային ամսագրային մրցանակների (երկուսը` 2015 թվականին[7], մեկը` 2017-ին[8]), արժանացել է Պուլիցերյան մրցանակի (2017)[9]։

2016 թվականի ամսագրի հունվարյան համարը նվիրված էր գենդերային կարծրատիպերի թեմային, և շապիկին տեղադրված էր իննամյա տրանսգենդեր աղջկա լուսանկարը, ինչն առաջացրել է ընթերցողների բազմաթիվ դրական և բացասական արձագանքներ[10]։ 2018 թվականի ապրիլյան համարը նվիրված էր ռասիզմի թեմային (շապիկին զետեղվել Է երկվորյակ քույրերի լուսանկարը, որոնցից մեկը սպիտակ է, մյուսը` սև), իսկ Գոլդբերգը խոստովանել է, որ նախկինում ամսագիրը հրապարակել է ռասիստական նյութեր[11]։

Գոլդբերգը Մամուլի ազատության համար պայքարող լրագրողների կոմիտեի ղեկավար կազմում է, ինչպես նաև` Կանացի արվեստի ազգային թանգարանի վարչության անդամ է։

Սյուզան Գոլդբերգը Վաշինգտոնում ապրում է ամուսնու` անշարժ գույքի իրավաբան Ջեֆրի Էթնայրի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Farhi P. (2014 թ․ ապրիլի 30). «Susan Goldberg becomes first woman to be top editor at National Geographic». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  2. «Alumna First Female to Serve as Editor in Chief of National Geographic». College of Communication Arts and Sciences (անգլերեն). 2015 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  3. National Geographic
  4. Yarrison M., Milk L. (2013 թ․ նոյեմբերի 30). «Most Powerful Women». Washingtonian (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  5. Milk L. (2017 թ․ հոկտեմբերի 2). «The Most Powerful Women in Washington». Washingtonian (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  6. «Past George Polk Award Winners». The George Polk Award (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  7. «2015 National Magazine Awards». ASME (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  8. «2017 National Magazine Awards». ASME (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  9. «2017 Pulitzer Prizes». The Pulitzer Prizes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  10. Тян А. (19 декабря 2016). «National Geographic выбрал для обложки фото девочки-трансгендера и разозлил читателей». Medialeaks. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  11. «Редакция National Geographic признала свои старые материалы расистскими». Esquire. 14 марта 2018. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Susan Goldberg». National Geofraphic (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.