Սյուզան Ջին Սիլվեր (անգլ.՝ Susan Jean Silver[1], հուլիսի 17, 1958(1958-07-17), Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[2]), ամերիկացի երաժշտական մենեջեր և ձեռնարկատեր, առավել հայտնի է որպես Soundgarden, Alice in Chains և Screaming Trees սիեթլյան ռոք խմբերի մենեջեր[3][4]: Բացի այդ Սիլվերը Susan Silver Management ընկերության[5] և The Crocodile ակումբի սեփականատերն է: Նախկին ամուսինը եղել է Քրիս Քորնելը:

Սյուզան Սիլվեր
անգլ.՝ Susan Silver
Ծնվել էհուլիսի 17, 1958(1958-07-17) (62 տարեկան)
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան
Մասնագիտությունգործարար, երաժշտական մենեջեր, երաժշտական պրոդյուսեր և ձեռնարկատեր

ԿենսագրությունԽմբագրել

Սյուզանը ծնվել է 1958 թվականի հուլիսի 17-ին Սիեթլում, Վաշինգտոն նահանգ՝ Սեմյուել և Էմոջին (Ջին) Սիլվերների ընտանիքում։ Նա երեք երեխաներից ավագն է։ Չինարեն է սովորել Վաշինգտոնի համալսարանում[6]։

Երաժշտական մենեջերի իր կարիերան սկսել է 1983 թվականին։ Առաջին համագործակցությունը եղել է սիեթլյան The U-Men և First Thought խմբերի հետ։ 1985 թվականին Սիլվերը ծանոթացել է Soundgarden խմբի երաժիշտների հետ, որի վոկալիստը նրա այն ժամանակվա ընկեր Քրիս Քորնելն էր, իսկ արդեն հաջորդ տարի դարձել է խմբի մենեջեր։ Միևնույն ժամանակ Սյուզանը նաև սիեթլյան մեկ այլ խմբի՝ Screaming Trees-ի մենեջերն էր։ Բացի ռոք խմբերի հետ համագործակցությունից, Սիլվերն աշխատել է John Fluevog ֆիրմայի կոշիկի խանութի ղեկավար[7]: Մի քանի տարի անց խանութը շատ հայտնի է դարձել, քանի որ այնտեղ վաճառվում էին Dr. Martens ապրանքանիշի կոշիկները, որոնք հագնում էին սիեթլյան մի քանի գրանջ խմբերի երաժիշտներ: Այս խանութի աշխատակիցներից ևս մեկը Քևին Մարտինն էր` Candlebox-ի ապագա վոկալիստը:

1988 թվականին Սիլվերը ծանոթացել է երաժշտական մենեջեր Քելլի Քյորթիսի հետ, որի ընկերը՝ Քեն Դինսը, Alice in Chains-ի մենեջերն էր։ Նա Սյուզանին նվիրել է այդ խմբի ստեղծագործությունների ձայներիզը, որը նրան շատ է դուր եկել[8]։ Դրանից կարճ ժամանակ անց գնացել է նրանց համերգին, որն իր դրայվով մեծ տպավորություն է թողել։ Երբ Քյորթիսը հետաքրքրվել է Mother Love Bone խմբի հետ համագործակցությամբ, Դինսը որոշել է, որ այլևս չի ցանկանում աշխատել Alice in Chains-ի հետ, այդ իսկ պատճառով նա առաջարկել է Սիլվերին և Քերթիսին՝ դառնալու նրանց մենեջերները, որից հետո նրանք սկսել են համատեղ ղեկավարել խումբը։ Որոշ ժամանակ անց Քյորթիսն սկսել է աշխատել բացառապես Pearl Jam-ի հետ, իսկ Սիլվերը մնացել է Alice in Chains-ի միանձնյա մենեջեր։

Սիլվերը մասնակցել ռեժիսոր Դագա Պրեայի «Հայփ» վավերագրական ֆիլմի նկարահանումներին, որոնք նվիրված են եղել Սիեթլի երաժշտական բեմին[9]:

1990-ականներին Սիլվերի հաճախորդների թվում էին նաև Hater, Inflatable Soul[10], Crackerbox[11], Sweet Water[12] և Spong խմբերը: Նա համագործակցել է նաև երգչուհի Քրիսթեն Բերիի և պրոդյուսեր Թերի Դեյթի հետ[4][13]։

1998 թվականին Սիլվերը հեռացել է երաժշտական բիզնեսից՝ իր ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնելու նպատակով։ 2005 թվականին Դեբորա Սեմերի՝ Ձայնագրման ակադեմիայի Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան բաժանմունքի նախկին գործադիր տնօրենի հետ նա հիմնել է նոր ընկերություն ՝ Atmosphere Artist Management-ը, որը մասնագիտացել է կառավարման և խորհրդատվության ոլորտում։ Նրանց առաջին հաճախորդը դարձել է Children of the Revolution երաժշտական-պարային խումբը[14]։

Alice in Chains-ի նրա նախկին սաները 1996-2005 թվականներին գրեթե ակտիվ չեն եղել[15]։ 2002 թվականին թմրանյութերի պատճառով նրանց վոկալիստ Լեյն Սթեյլիի մահից[16] հետո խումբը հանրության առջև հանդես է եկել միայն 2005 թվականի փետրվարին մի քանի հրավիրված վոկալիստների հետ բարեգործական համերգի ժամանակ[17]։ Սակայն որոշ ժամանակ անց երաժիշտները կապվել են Սիլվերի հետ և հայտնել նրան, որ ցանկանում են վերստեղծել Alice in Chains[18]։ Որպես նոր ֆրոնտմեն խումբ է հրավիրվել վոկալիստ Ուիլյամ Դյուվալը[19][20]։ 2009 թվականից սկսած Սիլվերը կառավարել է Alice in Chains-ը մենեջեր Դևիդ Բենվենիստի և նրա Velvet Hammer Management ընկերության հետ միասին[21]։

ԲիզնեսԽմբագրել

2009 թվականից սկսած՝ Սիլվերը համարվում է սիեթլյան The Crocodile ակումբի համասեփականատեր՝ Alice in Chains-ի թմբկահար Շոն Քիննիի[22][23], Մարկուս Չարլզի (Capitol Hill Block Party փառատոնի կազմակերպիչը)[24], Փեգի Քյորթիսի և Portugal. The Man խմբի կիթառահար Էրիկ Խոուկի հետ:

2013 թվականին Rolling Stone ամսագրի խմբագրությունը The Crocodile-ը անվանել է Ամերիկայի լավագույն ակումբներից մեկը՝ այն համապատասխան վարկանիշի 7-րդ տեղում դնելով[25]։

Անձնական կյանքԽմբագրել

1985 թվականին Սիլվերն սկսել է հանդիպել Քրիս Քորնելի՝ Soundgarden խմբի վոկալիստի հետ, որի մենեջերն է դարձել հանդիպումից մեկ տարի անց[26]: 1990 թվականին նրանք ամուսնացել են[27]։ Քորնելը կնոջը նվիրել է իր դեբյուտային «Euphoria Morning» սոլո ալբոմի «Moonchild» երգը[28]։ 2000 թվականի հունիսին նրանք ունեցել են դուստր, որին անվանել են Լիլիան Ջին[29]։ 2004 թվականին զույգը բաժանվել է[30]։

2002 թվականին Alice in Chains-ի վոկալիստ և կիթառահար Ջերի Քանթրելլին մամուլի ասուլիսի ժամանակ խնդրել են անվանել իր անձնական հերոսներին։ Այլ կանանց շարքում նա նշել է Սիլվերին[31]: 2012 թվականի մայիսի 31-ին MusiCares MAP Fund Benefit-ի արարողության ժամանակ նրա ելույթի ընթացքում, որտեղ նա պարգևատրվել է Սթիվի Ռեյ Վոնի անվան մրցանակով, Քանթրելը նաև շնորհակալություն է հայտնել Սիլվերին այն բանի համար, որ նա այն մարդկանցից մեկն էր, որոնք օգնել են իրեն անցնել վերականգնողական փուլ և հաղթահարել թմրակախվածությունը[32]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. David De Sola (2015-08-04)։ «Alice in Chains: The Untold Story»։ Google Books (անգլերեն)։ Thomas Dunne Books։ էջ 101 
  2. «Emmogene Molly (Jean) Silver»։ Legacy.com (անգլերեն)։ 2017-01-23։ Վերցված է 2019-08-29 
  3. «Susan Silver»։ Stargate (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-02-ին։ Վերցված է 2019-08-29 
  4. 4,0 4,1 «Faces To Watch In '91 -- A Look At Up-And-Comers Who Will Be Helping To Shape The Arts This Year»։ The Seattle Times (անգլերեն)։ 1991-01-06։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-03-ին։ Վերցված է 2019-08-29 
  5. «Recording Academy's Pacific Northwest Chapter Elects Leadership»։ Mix Online (անգլերեն)։ 2003-08-25։ Վերցված է 2019-08-29 
  6. Jae-Ha Kim (1997-04-27)։ «Susan Silver steers careers toward rock stardom»։ Chicago Sun-Times (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2004-11-25-ին։ Վերցված է 2019-08-29 
  7. Mark Yarm (2011-09-06)։ «Everybody Loves Our Town: An Oral History of Grunge»։ Google Books (անգլերեն)։ Three Rivers Press։ էջեր 355–356։ Վերցված է 2019-08-29 
  8. Mark Yarm (2011-09-06)։ «Everybody Loves Our Town: An Oral History of Grunge»։ Google Books (անգլերեն)։ Three Rivers Press։ էջ 177։ Վերցված է 2019-08-29 
  9. «Hype! Film»։ hypethemovie.com։ Վերցված է 2019-08-29 
  10. «Soundgarden: New Metal Crown»։ Google Books (անգլերեն)։ 1995-09-15։ Վերցված է 2019-08-29 
  11. «Inflatable Soule Is Band That Is On Its Way Up»։ The Seattle Times (անգլերեն)։ 1994-08-19։ Վերցված է 2019-08-29 
  12. «Chris Cornell, Searching for Solitude»։ Pitchfork (անգլերեն)։ 2017-05-19։ Վերցված է 2019-08-29 
  13. «Kristen Barry»։ These Streets (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29 
  14. «Susan Silver creates Atmosphere Artist Management»։ seattlepi.com (անգլերեն)։ 2005-01-06։ Վերցված է 2019-08-29 
  15. Stephen Thomas Erlewine։ «Alice in Chains Biography» (անգլերեն)։ AllMusic։ Վերցված է 2019-08-29 
  16. «The Last Days of Layne Staley»։ Rolling Stone (անգլերեն)։ 2002-06-01։ Վերցված է 2019-08-29 
  17. «Kinney drums up enthusiastic response for tsunami benefit»։ Seattle Post-Intelligencer։ 2005-02-17։ Վերցված է 2019-08-29 
  18. «Putting The Band Back Together»։ PollstarPro (անգլերեն)։ 2010-02-17։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-04-ին։ Վերցված է 2019-08-29 
  19. «ALICE IN CHAINS Tap COMES WITH THE FALL's DUVALL For European Tour»։ Blabbermouth (անգլերեն)։ 2006-04-05։ Վերցված է 2019-08-29 
  20. «Interview with Alice In Chains: The Return»։ The Aquarian (անգլերեն)։ 2006-03-08։ Վերցված է 2019-05-04 
  21. «Alice In Chains Signs With Virgin/EMI»։ Blabbermouth.net (անգլերեն)։ 2009-04-25։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-27-ին։ Վերցված է 2019-08-29 
  22. «Legendary Crocodile, the cradle of grunge, rocks into its next stage»։ The Seattle Times (անգլերեն)։ 2009-03-21։ Վերցված է 2019-08-29 
  23. Gillian G. Gaar (2010-02-02)։ «Alice in Chains' Homecoming»։ Seattle Weekly (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-22-ին։ Վերցված է 2019-08-29 
  24. «The Return of The Crocodile»։ The Stranger (անգլերեն)։ 2009-03-26։ Վերցված է 2019-08-29 
  25. «The Best Clubs in America / 7. The Crocodile in Seattle»։ Rolling Stone (անգլերեն)։ 2013-03-28։ Վերցված է 2019-08-29 
  26. «Becoming Chris Cornell: Inside the Early Days of Soundgarden»։ Billboard (անգլերեն)։ 2017-05-15։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-29-ին։ Վերցված է 2019-08-29 
  27. «Chris Cornell: His Rise to the Top of the Seattle Scene»։ People (անգլերեն)։ 2017-05-18։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-22-ին 
  28. «Chris Cornell Talks 'Euphoria Morning' in 1999 SPIN Interview»։ SPIN Magazine (անգլերեն)։ 2017-05-18։ Վերցված է 2019-08-29 
  29. «Chris Cornell Feels "Euphoria" With Newborn Daughter»։ MTV (անգլերեն)։ 2000-07-06։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-04-ին։ Վերցված է 2019-08-29 
  30. «Chris Cornell, Singer with Soundgarden and Audioslave, Dies at 52»։ Billboard (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-18-ին։ Վերցված է 2019-08-29 
  31. «Alice in Chains' Jerry Cantrell: "Layne Staley, Sean Kinney and Susan Silver are my heroes"»։ YouTube (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29 
  32. «Jerry Cantrell Thanks Alice in Chains' Manager Susan Silver in his Stevie Ray Vaughan Award Speech»։ YouTube (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել