Սյուզան Սենտ-Ջեյմս (անգլ.՝ Susan Saint James, օգոստոսի 14, 1946(1946-08-14), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և ակտիվիստ, Էմմի մրցանակի դափնեկիր է հեռուստաընկերությունում իր աշխաատնքով ավելի շատ հայտնի է 1960-ական 1970-ական և 1980-ական թվականներին[2]։

Սյուզան Սենտ-Ջեյմս
անգլ.՝ Susan Saint James
Ծնվել էօգոստոսի 14, 1946(1946-08-14) (77 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունConnecticut College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի և մոդել
Ամուսին(ներ)Dick Ebersol?
Երեխա(ներ)Charlie Ebersol?
Պարգևներ և մրցանակներ

Կարիերա խմբագրել

Սենթ Ջեյմսը հասել է առաջին տարածված համբավին «Խաղերի անուն» հեռուստասերիալում իր դերի համար, որտեղ նկարահանվել է 1968 թվականից մինչև 1971 թվականը։ Իր դերի համար նա 1969-ին դրամատիկական հեռուստասերիալում դրամատիկական հեռուստատեսային շարքում աջակցող դերակատարման համար ստացել է լավագույն դերասանուհի Էմմիի մրցանակ[3]։

1971 թվականից մինչև 1976 թվականը խաղացել է Սալլի Մակմիլլան դերը «ՄակՄիլլանը և կինը» ֆիլմը առաջադրվել է«Էմմի» 4 մրցանակի, և 3 «Ոսկե Գլոբուս» մրցանակի[3]։ Ավելի ուշ նա գլխավոր դերեր է խաղացել մի քանի հոլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են «Անօրեն բլյուզը » (1977), «Սերը առաջին խայթոցից» (1979), (որոից նրան առաջադրել են Սատուրն մրցանակի[3]) «Լավագույն կինոդերասանուհի»,« Ինչպես հաղթել կյանքի թանկությանը» (1980) «Ճշգրիտ պատճենը» (1981) և «Մի լացիր, դա պարզապես ամպրոպ է» (1982)։

1984-1989թթ. նա կատարել է գլխավոր դերը« Քեյթ և Էլլի» կատակերգական սերիալում՝ Ջեյն Կուրտինի հետ միասին։ Նա«Էմմի»-ի ևս երեք անվանակարգեր է ստացել «Կատակերգական սերիալում լավագույն դերասանուհի»[3] անվանակարգում։ «Քեյթ եև Էլլի» սերիալի ավարտից հետո Սենտ Ջեյմսը հայտարարել է, որ հեռանում է դերասանուհու մասնագիտությունից հանուն մայրության[2][4]։ Դրանի հետո նա էկրանին հյտնվել է 3 անգամ 1996-ին «The Drew Carey Show» սիթքոմի դրվագում, 2006-ին «Օրենք և կարգ. հատուկ կորպուս» Դրամայում և 2011-ին "Ֆորս-մաժորներ" սերիալի երկու դրվագներում։

2008 թվականի հունիսի 11-ին, կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանը արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։

Անձնական կյանք խմբագրել

Սենտ Ջեյմսը երեք անգամ ամուսնացած է եղել։ 1981թվականից նա ամուսնացած է եղել պրոդյուսեր Դիկ Էբերսոլի հետ, նրանք ունենում են երեք երեխա։ 2004 թվականի նոյեմբերի 28-ին ինքնաթիռը, որում գտնվում էին Էբերսոլը և նրա երկու որդիները, կործանվել է Կոլորադո նահանգում։ Էբերսոլը և Չարլզի որդին ողջ են մնացու, բայց Թեդդիի որդին, որը 14 տարեկան է լինում, ինչպես նաև օդաչուն և ուղեկցորդուհին զոհվում են[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Պի Ջեյ» (1968)
  • «Որտեղ հրեշտակները հայտնվում են, խնդիրները սկսվում են» (1968)
  • «Տեսա» (1969)
  • «Անօրեն բլյուզը» (1977)
  • «Սերը առաջին խայթոցից» (1979)
  • «Ինչպես հաղթել կյանքի թանկությանը» (1980)
  • «Ճշգրիտ պատճենը» (1981)
  • «Մի լացիր, դա պարզապես որոտ է» (1982)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.cwhf.org/inductees/susan-saint-james
  2. 2,0 2,1 «Susan Saint James». Connecticut Women's Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Internet Movie Database. «Awards for Susan Saint James». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  4. «Where Are They Now? — Susan St. James uses her mom-sense». People. 2002 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 6-ին.
  5. Interview about Teddy, The Today Show, 2004-12-03.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզան Սենտ-Ջեյմս» հոդվածին։

Сьюзан Сент-Джеймс Internet Movie Database կայքում