Սյուզան Մագդալեն Բոյլ (անգլ.՝ Susan Magdalane Boyle, ապրիլի 1, 1961(1961-04-01)[4], Բլեքբեռն[5] և Բլաքբըրն, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6]), շոտլանդացի երգչուհի, որը միջազգային ճանաչում ձեռք բերեց 2009 թվականի ապրիլի 11-ին՝ մասնակցելով «Բրիտանիան ունի տաղանդ» (Britain's Got Talent) հեռուստաշուին և կատարելով «I Dreamed a Dream» երգը «Թշվառները» (ֆր.՝ Les Misérables) մյուզիքլից։ Առաջին ալբոմը՝ «I Dreamed a Dream»-ը, թողարկվեց 2009 թվականին և դարձավ Մեծ Բրիտանիայի բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված դեբյուտային ալբոմը՝ գերազանցելով նախկին «ռեկորդը», որը սահմանել էր երգչուհի Լեոնա Լյուիսը՝ «Spirit» ալբոմով[7]։ Բոյլի ալբոմը վեց շաբաթ շարունակ զբաղեցրեց «Billboard 200» հիթ-շքերթի առաջին հորիզոնականը և դարձավ ԱՄՆ-ում 2009 թվականի երկրորդ ամենաշատ վաճառված ալբոմը։ Հռչակ ձեռք բերած հենց առաջին տարում՝ թողարկելով «I Dreamed a Dream» և «Wild Horses» ալբոմները Բոյլը վաստակեց 5 միլիոն ֆունտ ստերլինգ[8]։

Սյուզան Բոյլ
Բնօրինակ անունանգլ.՝ Susan Boyle
Ի ծնե անունանգլ.՝ Susan Magdalane Boyle[1][2][3][…]
Ծնվել էապրիլի 1, 1961(1961-04-01)[4] (63 տարեկան)
Բլեքբեռն[5] կամ Բլաքբըրն, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլColumbia Records և Sony Music Entertainment
ԿրթությունՄարգարեթ թագուհու անվան համալսարան և St Kentigern's Academy?
Կայքsusanboylemusic.com
susanboylemusic.com
 Susan Boyle Վիքիպահեստում

Կյանք և կարիերա

խմբագրել

Վաղ կյանք և մանկություն

խմբագրել

Բոյլը մեծացել է Բլեքբեռնում՝ Ուեսթ Լոթիանում[9]։ Հայրը՝ Պատրիկ Բոյլը, հանքագործ էր և Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան, որը նաև երգում էր եպիսկոպոս Բլեյզի երգչախմբում։ Մայրը՝ Բրիջիտ Բոյլը, սղագրության մեքենագրուհի էր։ Բոյլի երկու ծնողներն էլ շոտլանդացիներ էին, սակայն իռլանդական ազգակցական կապեր ունեին նաև[10][11]։

Սյուզանը ծնվեց, երբ մայրն արդեն 45 տարեկան էր, նրանց ընտանիքում նա վեց քույրերից և չորս եղբայրներից ամենակրտսերն էր։ Դժվար ծննդաբերության արդյունքում, ժամանակավոր թթվածնային քաղցի հետևանքով Սյուզանն ունեցավ զարգացման և հասունության խնդիր և ստացավ «սովորելու դժվարություն» ախտորոշում։ Այնուամենայնիվ, 2012-2013 թվականներին նրան հայտնեցին, որ այդ ախտորոշումը սխալ է եղել և որ նա ունի Ասպերգերի համախտանիշ՝ միջինից բարձր ինտելեկտի գործակցով[12]։ Բոյլն ասում է, որ փոքր տարիքում իրեն ծաղրում էին, իսկ դպրոցում «հիմարիկ Սյուզի» մականունն էին դրել[13]։

Վաղ երաժշտական ուսուցում և կարիերա

խմբագրել

Դպրոցն ավարտելուց հետո Սյուզանն ընդունվում է աշխատանքի` վեց ամիս աշխատելով որպես խոհարարի օգնական։ Սակայն սա դառնում է նրա առաջին և վերջին աշխատանքը, քանի որ ծեր ծնողներին խնամելու համար նա ստիպված էր դուրս չգալ տնից։ Նա ժամանակ առ ժամանակ այցելում էր թատրոն` որակյալ երաժշտություն լսելու։ Բոյլը վոկալի դասեր էր ստանում երաժշտության տեղաբնակ ուսուցչից՝ Ֆրեդ Օ'Նեյլից։ Նա հաճախում էր նաև Էդինբուրգի դերասանական դպրոց։ Մինչև «Բրիտանիան ունի տաղանդ» մրցույթին մասնակցելը, նրա հիմնական երաժշտական փորձը տեղական կաթոլիկական եկեղեցու երգչախմբում երգելն էր և իր գյուղի կարաոկե ակումբներում կատարած երգերը։ Բոյլը մի քանի անգամ ձայնագրվել է նաև «Մարդկանց իմ տեսակը» (My Kind of People) հեռուստանախագծի կողմից[14]։ Նա մասնակցել է նաև տեղի ծխական եկեղեցու դեպի Իռլանդիա՝ Նոք Շրին և Մայո Կոմսություն ուխտագնացություններին և երգել Մարիան բազիլիկում[15]։

Երբ Սյուզանը տեղական մի քանի երգեցողության մրցույթներում հաղթեց, նրա մայրը դստերը հորդորեց «Britain's Got Talent» հեռուստաշոուին մասնակցել և փորձել երգել ավելի մեծ թվով հանդիսատեսի առաջ, քան իր ծխական եկեղեցին էր։ Նախկին երգի ուսուցիչ Ֆրեդ Օ'Նեյլը ասում է, որ Բոյլը հրաժարվել է մասնակցել «The X Factor» նախագծին, հավատացած լինելով, որ մասնակիցներին դատում են ըստ իրենց արտաքինի։ Նա գրեթե հրաժարվելու էր նաև «Britain's Got Talent»-ին մասնակցել, բայց Օ'Նեյլը համոզեց նրան ամեն դեպքում փորձել[16]։ Բոյլն ասում է, որ ինքը միայն ու միայն մոր նկատմամբ հարգանքից ելնելով է ձգտել երաժշտական կարիերայի, իսկ նրա բեմելը հեռուստաշուի ժամանակ մոր մահվանից հետո առաջին անգամն էր[17]։

«Բրիտանիան ունի տաղանդ» (2008-2009)

խմբագրել

2008 թվականի օգոստոսին Բոյլը դիմեց մասնակցելու «Բրիտանիան ունի տաղանդ» հեռուստաշոուի երրորդ եթերաշրջանին։ Այդ նախագծում Սյուզանը հանդես եկավ 43212 մասնակցային համարով և հաջողությամբ հաղթահարեց Գլազգոյում կայացած լսումների նախնական փուլը։ Երբ Բոյլն առաջին անգամ հայտնվեց «Բրիտանիան ունի տաղանդ»-ի բեմում` քաղաքի «Քլայդ Աուդիտորիում» համերգասրահում, ասաց, որ երազում է դառնալ պրոֆեսիոնալ երգչուհի՝ «Էլեյն Փեյջի նման հաջողակ»[18]։ Բոյլը կատարեց «I Dreamed a Dream» երգը «Les Misérables» մյուզիքլից։ Երգը հեռարձակվեց 2009 թվականի ապրիլի 11-ին և ունեցավ 10 միլիոն դիտում[19]։ Կատարումը լսելուց հետո ժյուրիի անդամ Ամանդա Հոլդենը, ի պատասխան Սյուզանի նկատմամբ հանդիսատեսի նախնական ցինիկ վերաբերմունքի, նշեց, որ երգը իր «երբևէ լսած ամենամեծ սթափեցնող կոչն էր»[20]։

Ես գիտեմ, թե նրանք ինչ էին մտածում, բայց ինչո՞ւ դա ինձ պիտի հուզի, քանզի ես կարողանում եմ երգել։ Սա գեղեցկության մրցույթ չէ։

«
»
Սյուզան Բոյլ, «The Sunday Times»[9]

Բոյլի կատարումը հատկապես ապշեցուցիչ էր նրա արտաքին տեսքի հանդեպ հանդիսատեսի վերաբերմունքի պատճառով[21]։ Հետագայում Էլեյն Փեյջը նրա հետ զուգերգ կատարելու ցանկություն հայտնեց և նրան կոչեց «օրինակ յուրաքանչյուրի համար, ով ունի երազանք»[22]։ Բոյլի կատարումը հանգեցրեց այն բանին, որ Վանկուվերում «Les Misérables»-ի տոմսերի համար ահռելի հերթ գոյացավ[23][24]։ Ջենիֆեր Բըրնը, 18-ամյա մի աղջիկ Գլազգոյից, որը Բոյլի կատարումից առաջ պատահաբար նկարահանվել էր աչքերը հեգնանքով և տարակուսանքով նրա վրա հառած, որակվեց որպես «ագրեսիվ» և ամբողջ աշխարհից բազմաթիվ առցանց սպառնալիքներ ստացավ։ Աղջիկն ինքն իրեն պաշտպանելու համար ասում էր, որ հանդիսատեսների մեծամասնության սկզբնական վերաբերմունքը Բոյլի նկատմամբ ոչնչով չէր տարբերվում իր վերաբերմունքից[25]։

Սյուզանը այն քառասուն մասնակիցների մեջ էր, որոնք անցան կիսաեզրափակիչ[26]։ 2009 թվականի մայիսի 24֊ին տեղի ունեցավ մրցույթի կիսաեզրափակիչը։ Բոյլն առաջին կիսաեզրափակիչի վերջին մասնակիցն էր և կատարեց «Memory» երգը «Cats» մյուզիքլից[27]։ Հանդիսատեսների քվեարկության արդյունքում Բոյլն ստացավ ամենաշատ ձայները և անցավ եզրափակիչ[28][29]։ Նա իսկական ֆավորիտ էր և հավակնում էր հաղթանակին, սակայն ի վերջո երկրորդ տեղ գրավեց՝ զիջելով «Diversity» պարային խմբին։ Շոուն բրիտանական հեռուստատեսությամբ գրանցեց 17․3 միլիոն դիտում[30]։ Շոուի հաջորդ օրը, չդիմանալով ապրած հուզմունքին և լարվածությանը, Սյուզանի նյարդերը տեղի տվեցին։ Նրան ընդունեցին Լոնդոնի «The Priory» մասնավոր հոգեբուժական կլինիկա[30]։ Նրա հիվանդանոցում մնալը մեծ ուշադրություն առաջացրեց հասարակության մեջ և վարչապետ Գորդոն Բրաունը ևս հետաքրքրվեց նրա առողջական վիճակով՝ նրան շուտափույթ ապաքինում մաղթելով[31]։ Սայմոն Քաուելը առաջարկեց` հաշվի առնելով Բոյլի առողջական վիճակը, ազատել նրան նախապես կնքած պայմանագրային պարտավորությունից մասնակցելու «Britains Got Talent»֊ի համերգային շրջագայությանը։ Սակայն Բոյլի ընտանիքը պատասխանեց, որ նրա երազանքը դեռ ողջ է և որ նա չի ցանկանում հրաժարվել շրջագայությունից և հատկապես ԱՄՆ֊ի անկախության օրվա կապակցությամբ Սպիտակ տանը կազմակերպված տոնակատարությունից[30]։ Երեք օր անց Բոյլը դուրս գրվեց կլինիկայից[32] և հայտնեց, որ ինքը կմասնակցի համերգային շրջագայությանը։ Նա լավ ընդունելություն գտավ Աբերդին[33], Էդինբուրգ[34], Դուբլին[35], Շեֆիլդ[36], Քովենթրի[37], Բիրմինգհեմ[38] և Լոնդոն[39] քաղաքներում։

I Dreamed a Dream

խմբագրել
 
Սյուզան Բոյլը 2009 թվականի նոյեմբերին

Բոյլի առաջին ալբոմը՝ «I Dreamed a Dream», թողարկվեց 2009 թվականի նոյեմբերի 23֊ին[40]։ Ալբոմում տեղ էին գտել «Wild Horses» և «You'll See» երգերի cover տարբերակները, ինչպես նաև «I Dreamed a Dream» և «Cry Me a River» երգերը[41]։ Նախքան թողարկվելը ալբոմը դարձավ «Amazon.com» ընկերության ամենաշատ վաճառած ալբոմը՝ 2009 թվականի սեպտեմբերի 4֊ին, մինչդեռ այդ ժամանակ դեռ երեք ամիս կար մինչ ծրագրված թողարկումը[42]։ Բրիտանիայում այն դարձավ բոլոր ժամանակների ամենաարագ վաճառված դեբյուտային ալբոմը՝ 411․820 վաճառված օրինակներով, առաջ անցնելով Լեոնա Լյուիսի «Spirit»՝ նույնպես դեբյուտային ալբոմից[43]։ «I Dreamed a Dream»-ը վաճառքի ծավալներով առաջ անցավ նաև այդ շաբաթվա մյուս հինգ հիթային ալբոմներից[44]։

Միացյալ Նահանգներում վաճառքի հենց առաջին շաբաթում վաճառվեց ալբոմի 701.000 օրինակ, դառնալով վերջին տասնամյակում ամենաշատ վաճառված դեբյուտային ալբոմը[45]։ Ուղիղ վեց շաբաթ այն գլխավորում էր Բիլբորդի վարկանիշային աղյուսակը և չնայած այն զիջեց Թեյլոր Սվիֆթի «Fearless» ալբոմին և չդարձավ 2009 թվականի ամենաշատ վաճառված ալբոմը, սակայն «I Dreamed a Dream»-ը դարձավ 2009 թվականին ԱՄՆ-ի այն երկու ալբոմներից մեկը, որոնք վաճառված օրինակներով գերազանցեցին 38 միլիոնը[46]։ Սա կրկին լրատվամիջոցների ուշադրությունը բևեռեց Սյուզան Բոյլ երգչուհու վրա, ինչպես նշում էր «People» ամսագիրը[47]։

The Gift (2010–2011)

խմբագրել

2010 թվականի հուլիսի 9-ին Բոյլը հայտարարեց, որ իր երկրորդ ալբոմը նվիրված է լինելու Սուրբ Ծնունդին՝ «The Gift»[48] անվամբ։ Սյուզանը կազմակերպեց մի մրցույթ, որը կոչվում էր «Սյուզանի որոնում», որի հաղթողը իրավունք կստանար իր հետ զուգերգ ձայնագրել և այդ զուգերգը տեղ կգտներ ալբոմում[49]։ Ալբոմը թողարկվեց 2010 թվականի նոյեմբերի 8-ին[50]։ Ալբոմի պրոդյուսերը Սթիվ Մաքն էր, որն ասել է. «Այժմ Սյուզանը վարժվել է ստուդիային և ձայնագրման գործընթացին, բայց մենք երբեմն փորձում ենք փորձերն ու ձայնագրումը կատարել ավանդական ձևերով, տեսնելու, թե նա ինչպես կարձագանքի երգերի որոշ կտորների, որպեսզի կարողանանք իր ուզած ձևով փոփոխել դրանք։ Սյուզանի համար շատ կարևոր է կապը հասարակության և իրականության հետ։ Նա չի ուզում երգել մի բան, որ չի պատահել իրեն, կամ կապ չունի իր հետ[51]»: Բոյլն առաջարկեց, որ ալբոմում կարող են տեղ գտնել որոշ ջազային երգեր՝ «Իմ հաջորդ ալբոմը որոշ անակնկալ կտորներ կունենա իր մեջ։ Հույս ունեմ այն ավելի կատարյալ և առանձնահատուկ դարձնել»[52]։

2010 թվականի նոյեմբերին Բոյլը դարձավ այն երեք կատարողներից մեկը, որոնց կատարումները միևնույն տարում երկու անգամ միաժամանակ գլխավորել էին թե՛ Միացյալ Թագավորության և թե՛ Միացյալ Նահանգների հիթ շքերթների աղյուսակները[53]։ 2010 թվականի նոյեմբերի 30-ին, ԱՄՆ-ում, Բոյլը ելույթ ունեցավ ABC-ի «The View» հաղորդման ժամանակ` հանդես գալով «O Holy Night» երգով։ Կատարման ժամանակ նա, չկարողանալով ավարտել երգը, անսպասելիորեն կանգ առավ, ասելով, որ «կոկորդում կարծես գորտ լինի»։ Երբ ուզում էր վերսկսել ելույթը, հանդիսատեսի բարձր ծափահարությունները կանխեցին նրան։ Հետո նա այնուամենայնիվ կատարեց երգը, որը, սակայն, եթեր չհեռարձակվեց, այլ տեղադրվեց «The View»-ի YouTube-յան հաշվում։

2010 թվականի հոկտեմբերին լույս տեսավ Սյուզան Բոյլի «Կինը, որ ես ծնվել էի, որ լինեմ» ինքնակենսագրական գիրքը[54]։

Someone to Watch Over Me (2011)

խմբագրել

2011 թվականի հոկտեմբերի 31-ին թողարկվեց Բոյլի երրորդ ստուդիական ալբոմը, որի երգերից մեկը գրել էր Էմելի Սանդեն[55]։ Բոյլը ելույթ ունեցավ «America's Got Talent»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքների շոուին, որը հեռարձակվեց 2011 թվականի օգոստոսի 31-ին[56]։ 2011 թվականի նոյեմբերի 8-ին Բոյլն իր առաջնաելույթն ունեցավ Ավստրալիայում, մասնակցելով ավստրալիական «X Factor»-ին և երգելով «Autumn Leaves» երգը։

Hope (2014—2016)

խմբագրել

2014 թվականի հոկտեմբերին Միացյալ Նահանգներում, իսկ նոյեմբերին Միացյալ Թագավորությունում Բոյլը թողարկեց իր «Hope» ալբոմը։ Ալբոմը, որի հիմնական թեմատիկան հույսն ու ներշնչանքն էին, ներառում էր Բոյլի կենդանի կատարումները՝ Լեյկվուդի եկեղեցու երգչախմբի ձայնակցությամբ[57]։ Ալբոմը 35 շաբաթ զբաղեցրեց Բիլբորտի «Ոգեշնչող ալբոմներ» ցանկի առաջին հորիզոնականը[58]։

ԶԼՄ-ների արձագանք

խմբագրել

ՅուԹյուբ, Ֆեյսբուք և Թվիթթեր սոցիալական ցանցերը մեծ դեր են ունեցել Սյուզան Բոյլի հանրահայտ դառնալու մեջ[59]։ Սյուզան Բոյլի ունկնդրումը ներկայացնող YouTube-ի ամենահայտնի տեսանյութը հավաքեց շուրջ 2,5 միլիոն դիտում՝ հրապարակման առաջին 72 ժամերի ընթացքում[60]։ Ներկայացման հաջորդ օրը տեսանյութը դարձավ ամենաշատ դիտվածը «Digg» նորությունների հավելվածում[61] և հայտնվեց ամերիկյան «Reddit» հավելվածի առաջին էջում[62]։ Մեկ շաբաթվա ընթացքում շոուի ժամանակ Բոյլի ելույթի տեսանյութը ունեցավ ավելի քան 66 միլիոն դիտում, գրանցելով առցանց ռեկորդ, իսկ Անգլերեն Վիքիպեդիայում Սյուզան Բոյլի կենսագրական հոդվածը գրանցեց մոտավորապես կես միլիոն դիտում։ 9 օրում 20 տարբեր Վեբ կայքերում գրանցվեց տեսանյութի 103 միլիոն դիտում[63]։ «Los Angeles Times»-ը գրեց, որ YouTube-ում նրա հանրաճանաչությունը մասամբ պայմանավորված է մի փոքր տեսանյութի մեջ պարունակվող զգացմունքների այն «փոթորկով», որ «կատարյալ է համացանցի համար».[64]: 2009 թվականի դեկտեմբերին նրա ելույթի տեսանյութը ճանաչվեց YouTube-ի տարվա ամենաշատ դիտված տեսանյութ՝ 120 միլիոն դիտումներով, որն ավելի քան երկու անգամ գերազանցում էր երկրորդ տեղը զբաղեցրած տեսանյութին[65]։ Ամբողջ աշխարհի շատ լրագրեր[66][67], (ներառյալ Չինաստանի[68], Բրազիլիայի[69] և Մերձավոր Արևելքի[70][71]) հոդվածներ հրապարակեցին Բոյլի կատարման մասին։ Բրիտանական «The Sun» հավելվածը նրան Փոլա Փոթս մականունը տվեց՝ «Britain's Got Talent»-ի առաջին եթերաշրջանի հաղթողի՝ Փոլ Փոթսի անունով[72]։

Հետագայում բրիտանական մամուլը նրան կոչեց ՍյուԲո՝ անվան սկզբնատառերով[73]։ ԱՄՆ-ում որոշ մեկնաբաններ նույնպես զուգահեռներ էին տեսնում Բոյլի և Փոթսի կատարումների մեջ[74]։ «ABC News»-ը նրան կոչեց «Բրիտանիայի նորագույն փոփ-սենսացիա», իսկ դրա ժամանցային բաժինը Սյուզան Բոյլին վերաբերվող հոդվածը վերնագրեց՝ «Կին, որը լռեցրեց Սայմոն Քաուելին»[75]։

Հասարակական վերլուծություններ

խմբագրել

Գնահատական ըստ արտաքինի

խմբագրել

«The Huffington Post»-ը նշում է, որ շոուի պրոդյուսերները կանխազգում էին այս կատարողի պոտենցիալը, երբ նրան միտումնավոր ներկայացրեցին այն ձևով, որ առաջ բերի հանդիսատեսի նախնական արձագանքը[76]։ «The Herald» պարբերականը նկարագրում է Բոյլի պատմությունը որպես ժամանակակից խրատական առակ և հանդիմանանք հասցեագրված բոլոր այն մարդկանց, որոնք հակված են դատել ուրիշներին ըստ նրանց ֆիզիկական արտաքինի[77]։ Նույն ձևով՝ «Entertainment Weekly»-ն ասում է, որ Բոյլի ելույթը տաղանդի և արտիստիկության հաղթանակն էր մի հասարակարգում, որը հետամուտ է ֆիզիկական գրավչությանն ու մատուցման ձևին[78]։ Վաշինգտոն Փոստին տված հարցազրույցներից մեկում Բոյլն ասել է.

  Ժամանակակից հասարակությունը շատ մեծ արագությամբ է մարդկանց դատում ըստ նրանց արտաքինի։ Ոչինչ հնարավոր չէ անել դրա հետ, դա նրանց մտածելակերպն է, դա հենց նրանք են, որ կան։ Բայց գուցե սա նրանց համար դաս կլինի, կամ էլ օրինակ ծառայի[79]։  

Վաշինգտոն Փոստի կարծիքով, նրա նախնական վարքն ու անդուր տեսքը այնպիսի տպավորություն էին թողել ժյուրիի և հանդիսատեսի վրա, որ նրանք «սպասում էին, որ կլսեն բադի կռկռոց»[80]։ Նյու Յորքի «Daily News»-ը նշում է, որ ինչ-որ մի անհաջողակի ծաղր ու ծանակի ենթարկելու և նվաստացնելու հանդիսատեսի ակնկալիքը, ապա այդ նույն անհաջողակի անսպասելի ու հաղթական ելույթը վայելելու հաճույքը սովորական փոխաբերություն է գուցե գեղարվեստական գրականության մեջ, սակայն իրականում հենց այդ բացահայտ հակադրությունը՝ հանդիսատեսի չնչին սպասելիքների և Բոյլի հզոր երգեցողության որակի միջև, այդպես նշանավորեցին նրա ելույթի հաջողությունը[81]։

Ֆեմինիստական տեսակետ

խմբագրել

Ռ. Քեմփբելը, «The Gathering Note»-ի երաժշտական քննադատը, Բոյլին համեմատել է էլլա Ֆիցջերալդի հետ, ասելով՝ «Իսկապես, այնքան դժվար է կարիերա ստեղծել, եթե կինը գրավիչ չէ»[82]։ Մեկ ուրիշ հոդվածում, որ տպագրվել է «Huffington Post»-ում, հոդվածագիրը գրում է, որ թեև մարդիկ կարող են «ողբալ վատնած տարիների համար», Բոյլի ելույթն իսկական հաղթություն էր «տարիքով կանանց» համար ընդդեմ երիտասարդական մշակույթի, որոնք հաճախ են վանում միջին տարիքի կանանց[83]։

Տանյա Գոլդը «The Guardian»-ում գրում է, որ Սյուզան Բոյլի նկատմամբ հանդիսատեսի թշնամական վերաբերմունքի և Փոլ Փոթսի նկատամամբ առավել չեզոք արձագանքի միջև տարբերությունը պայմանավորված է հասարակության այն համոզմամբ, որ կանայք պետք է լինեն թե՛ բարետես և թե՛ տաղանդավոր, մինչդեռ տղամարդկանցից պարտադիր չէ ակնկալել այդպիսի հատկանիշներ[84]։

Ամերիկյան երազանք

խմբագրել

Որոշ լրատվամիջոցներ մեկնաբանել են, որ Բոյլի հաջողությունը որոշակի «ռեզոնանս» առաջացրեց Միացյալ Նահանգներում։ Մի ժամանցային ամսագրի լրագրող իր «Շոտլանդացին» հոդվածում մեջբերել էր Բոյլի պատմությունը, այն համեմատելով ամերիկյան երազանքի հետ, քանի որ տաղանդի դրսևորումը հաղթահարել էր ձախորդությանն ու աղքատությանը[85]։ «Associated Press»-ը, նկարագրելով Բոյլի «պատմությունը», խոսում էր նրա վարած համեստ կենցաղի և քաշած դժվարությունների մասին և այն զրկանքները, որ բնորոշ են նրա հայրենի քաղաքին[86]։ Նույն ձևով, «The Independent»-ի լրագրող Դևիդ Ասբորնը գրում էր, որ Միացյալ Նահանգները միշտ հավատացել է այդ «հեքիաթին, որտեղ հակակրելին հանկարծ դառնում է գեղեցկուհի», «Շրեկից» վերածվելով «Իմ չքնաղ լեդիի»[87]։

Անձնական կյանք

խմբագրել

Բոյլը ներկայումս բնակվում է Բլեքբեռնի իր հայրական տանը` չորս ննջասենյակից բաղկացած առանձնատուն, որը ձեռք է բերել իր խնայողություններով 2010 թվականին[9][88]։ Նրա հայրը մահացել է 1990 թվականին, իսկ քույրերն ու եղբայրները հեռացել էին հայրական տնից։ Բոյլը երբեք չի ամուսնացել և իր ողջ կյանքը նվիրել է ծեր մորը խնամելուն, մինչև վերջինիս մահը՝ 2007 թվականին, 91 տարեկան հասակում։ Նրա հարևաններից մեկը պատմել է, որ երբ մահացել է Սյուզանի մայրը՝ Բրիջիտ Բոյլը, Սյուզանը «երեք- չորս օր դուրս չէր գալիս տնից, ոչ էլ պատասխանում էր զանգերին կամ դռան թակոցներին»[89]։ Բոյլը դավանում է կաթոլիկություն և երգում է Բլեքբեռնի իր եկեղեցու երգչախմբում[90]։ Մինչև օրս էլ Բոյլը ակտիվորեն մասնակցում է եկեղեցու գործունեությանը՝ այցելում եկեղեցական համայնքի տարեց անդամների տները։ 2010 թվականին Օպրա Ուինֆրիի հեռուստաշոուի ժամանակ Բոյլը հայտարարեց, որ իր առօրյան նախքան հռչակ ձեռք բերելը «աշխարհիկ» էր և «սովորական»։ Վերջերս Սյուզանը 300.000 ֆունտ ստերլինգ արժողությամբ տուն է գնել, բայց ծրագրում է հին, հայրական տունը՝ որտեղ հասակ է առել, նույնպես պահել[88]։ 2012 թվականին Բոյլի մոտ ախտորոշվեց «Ասպերգերի համախտանիշ»։ Այս ախտորոշման մասին երգչուհին հրապարակեց 2013 թվականի դեկտեմբերին՝ ԲիԲիՍի-ին տված հարցազրույցի ժամանակ[12]։ 2012 թվականի նոյեմբերին իրեն ուղղված հարցին, թե արդյոք չի՞ փորձել սիրելի մարդու գտնել համացանցի միջոցով, նա պատասխանել է, որ ինքը չափազանց վախկոտ է դրա համար և ավելացրել. «Գերազանց իմանալով իմ բախտը, ես կգնայի ժամադրության, իսկ հետո դուք իմ ցաքուցրիվ վերջույթները կգտնեիք Բլեքբեռնի աղբամաններում»[91]։ 2013 թվականի հունիսին Բոյլը մասնակցեց «Ավելի լավ է միասին» շարժմանը, որի նպատակն էր Շոտլանդիան պահել Մեծ Բրիտանիայի կազմում՝ 2014 թվականի անկախության հանրաքվեի արդյունքում։ Իր վարմունքը նա բացատրել է հետևյալ կերպ. «Ես հպարտ, հայրենասեր շոտլանդացի եմ և ջերմորեն սիրում եմ իմ երկիրն ու նրա ժառանգությունը։ Բայց ես ազգայնամոլ չեմ», ապա ավելացրել է. «Մենք առայժմ կարողանում ենք մեր հպարտ ինքնությունը պահել՝ լինելով Բրիտանիայի մի մասը»[92]։ 2014 թվականի տվյալներով Սյուզանը հանդիպում է իր առաջին ընկերոջը, որը «մոտավորապես նույն տարիքին է», ինչ որ նա[93]։

Բարեգործություն

խմբագրել

2010 թվականի հունվարի 26-ին Բոյլը, ի թիվս այլ անվանի երգիչ-երգչուհիների, մասնակցեց Սայմոն Քաուելի կազմակերպած «Բոլորս ենք ցավում» բարեգործական միջոցառմանը, որից ստացված հասույթն ուղղվեց Հայիթիի աղետալի երկրաշարժի տուժածների ֆոնդին[94]։ Նույն թվականի հունվարի 30-ին Բոյլը մասնակցեց մեկ այլ բարեգործական միջոցառման, որը նույնպես օգնելու էր Հայիթիին՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի Տիվոլի համերգասրահում կազմակերպած հեռուստամարաթոնի գալա համերգին[95]։ Բոյլը մասնակցել է Միացյալ Թագավորության երեք գլխավոր հեռուստամարաթոններին՝ 2010 թվականի մարտի 19-ին նա երգել է ԲիԲիՍի-ի կազմակերպած «Օգնենք սպորտին» բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ[96]։ 2011 թվականի մարտի 18-ին նա զուգերգ կատարեց Փիթեր Քեյի հետ՝ ԲիԲիՍի-ի «Կոմիկ ռիլիֆ» ծրագրի շրջանակներում[97]։ Բացի հեռուստատեսային ներկայացումից, զուգերգը նաև վաճառվեց CD, DVD և MP3 ֆորմատներով, որոնցից ստացված գումարը նույնպես ուղղվեց բարեգործությանը։ Սկավառակը «Կոմիկ ռիլիֆի» վաճառած բոլոր ժամանակների սկավառակների մեջ զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը[98]։ Հինգ անգամ Բոյլը մասնակցել է դարձյալ ԲիԲիՍի-ի կազմակերպած «Կարիքի մեջ գտնվող երեխաներին» հեռուստամարաթոնին՝ 2010 թվականի նոյեմբերի 19-ին[99], 2011 թվականի նոյեմբերի 18-ին[100], 2012 թվականի նոյեմբերի 16-ին[101], 2013 թվականի նոյեմբերի 16-ին[102] և 2014 թվականի նոյեմբերի 14-ին[103]։

2013 թվականի օգոստոսի 28-ին Բոյլը հայրենի Լոթիանի օլիմպիական թիմի հետ մեկնեց Բաթ քաղաք՝ մասնակցելու Մեծ Բրիտանիայի հատուկ օլիմպիական խաղերին, որոնք կազմակերպվում են մտավոր զարգացման խնդիրներ ունեցողների համար[104]։ Երեկոյան նա ելույթ ունեցավ հատուկ օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, որն անց էր կացվում Բաթի «Թագավորական մահիկ» մարզադաշտում, նաև մնաց դիտելու սպորտային մրցույթները և մրցանակներ հանձնեց առաջին օրվա հաղթողներին[105]։

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական ալբոմներ

խմբագրել
  • «Ես երազ տեսա» (անգլ.՝ I Dreamed a Dream) (2009թ.)
  • «Նվերը» (անգլ.՝ The Gift) (2010թ.)
  • «Ինչ որ մեկը պետք է հսկի ինձ» (անգլ.՝ Someone to Watch Over Me) (2011թ․)
  • «Մշտական օվացիա» (անգլ.՝ Standing Ovation): Բեմից հնչած մեծագույն երգեր (2012թ․)
  • «Տուն Սուրբ Ծնունդի համար» (անգլ.՝ Home for Christmas) (2013թ․)
  • «Հույս» (անգլ.՝ Hope) (2014թ․)
  • «Սքանչելի աշխարհ» (անգլ.՝ A Wonderful World) (2016թ․)

Մրցանակներ

խմբագրել
Տարի Մրցույթ Անվանակարգ Արդյունք
2009 «Շոտլանդիայի Գլենֆիդիչ ոգու մրցանակ» Տարվա շոտլանդացի Հաղթանակ[106]
2010 World Music Awards Լավագույն նոր արտիստ Առաջադրված
2010 World Music Awards Աշխարհի լավագույն ալբոմ - «I Dreamed a Dream» Առաջադրված
2010 World Music Awards Աշխարհի լավագույն բրիտանացի արտիստ Հաղթանակ[107]
2010 Ժողովրդական ընտրություն Ամենասիրելի երաժիշտ-կատարող Առաջադրված

[108]

2010 Ճապոնիայի «Ոսկե սկավառակ մրցանակ» Միջազգային լավագույն նոր արտիստ Հաղթանակ[109]
2010 «Juno Award» Կանադա Տարվա միջազգային ալբոմ Առաջադրված

[110]

2010 «ARIA Music Awards» Ավստրալիա Ամենաժողովրդական միջազգային արտիստ Առաջադրված

[111]

2010 «Scotscare» Տարվա շոտլանդացի Հաղթանակ[112]
2011 Բիլբորդի երաժշտական մրցանակ Բիլբորդ 200-ի լավագույն ալբոմ Առաջադրված

[113]

2011 Բիլբորդի երաժշտական մրցանակ Բիլբորդ 200-ի լավագույն արտիստ Առաջադրված

[113]

2011 «Scottish Variety Awards» «Հռչակավոր ձեռքբերում» մրցանակ Հաղթանակ[114]
2011 2011թ. 53-րդ Գրեմմի մրցանակ Լավագույն փոփ ալբոմ «I Dreamed a Dream»[115] Առաջադրված
2012 2012թ. 54-րդ Գրեմմի մրցանակ Լավագույն ավանդական փոփ ալբոմ «The Gift»[116] Առաջադրված
2013 «Radio Forth» մրցույթ «Icon»մրցանակ[117] Հաղթանակ
2013 Շոտլանդական երաժշտական մրցանակաբաշխություն «Երկրպագուների ընտրություն» մրցանակ[118] Հաղթանակ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.radiolive.co.nz/Gerry-Boyle-interviewed-by-myself-on-RadioLIVE-Part-1/tabid/455/articleID/10744/cat/105/Default.aspx
  2. http://www.amazon.com/Susan-Boyle/e/B002MFM6EE/ref=ntt_mus_dp_pel
  3. http://forum.susan-boyle.com/chats-all-about-susan-topic/2274-correct-spelling-susans-middle-name.html
  4. 4,0 4,1 Nolen J. L. Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #139794700 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  7. «Susan Boyle beats Leona Lewis, Arctic Monkeys to 'biggest first week sales for UK debut album' title | News». NME. UK. 2009 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  8. «Singer Boyle made £5m in first year of her fame». The Scotsman. Edinburgh. 2011 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  9. 9,0 9,1 9,2 Harris, Gillian (2009 թ․ ապրիլի 19). «She who laughs last – songstress Susan Boyle». The Sunday Times. London. Արխիվացված է օրիգինալից 2010-01-07-ին. Վերցված է 2017-06-06-ին.
  10. Anderson, Niamh (2012 թ․ մարտի 16). «SuBo considering a move to Ireland». Deadline News. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  11. Bremner, Charles (2009 թ․ ապրիլի 19). «Profile: Susan Boyle – Britain's got the unlikeliest angel». The Sunday Times. London. Արխիվացված է օրիգինալից 2011-06-15-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  12. 12,0 12,1 Deveney, Catherine (2013 թ․ դեկտեմբերի 8). «Susan Boyle: my relief at discovering that I have Asperger's». The Observer. Guardian Media Group. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. Clarke, Natalie (2009 թ․ ապրիլի 17). «'They called me Susie Simple', but singing superstar Susan Boyle is the one laughing now». Daily Mail. London. Վերցված է 2009 թ․ ապրիլի 19-ին.
  14. Martin, Stephen (2009 թ․ ապրիլի 19). «Singing Angel Susan Boyle's family photo album». Daily Mirror. UK. Վերցված է 2009 թ․ ապրիլի 18-ին.
  15. Sammon, Angela (2009 թ․ ապրիլի 22). «Susan Boyle has Mayo connection». The Irish World. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 8-ին.
  16. McGinty, Stephen (2009 թ․ ապրիլի 20). «Campbell has new spin on Susan Boyle phenomenon». The Scotsman. UK.
  17. MacDonald, Stuart (2009 թ․ ապրիլի 12). «Secret sadness of Britain's Got Talent star». The Sunday Times. London. Արխիվացված է օրիգինալից 2011-08-09-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.
  18. Davies, Caroline; Kelbie, Paul (2009 թ․ ապրիլի 19). «Reality TV star Susan Boyle set for duet with idol Elaine Paige». The Guardian. London. Վերցված է 2009 թ․ ապրիլի 19-ին.
  19. «Producer Mackintosh "Gob-Smacked" By Boyle's "I Dreamed a Dream"; Song Is YouTube Hit». Playbill News. 2009 թ․ ապրիլի 15. Վերցված է 2009 թ․ ապրիլի 19-ին.
  20. McMartin, Pete (2009 թ․ ապրիլի 18). «Beautiful blondes, a Boyle and lingering ideas about sexuality». The Vancouver Sun. Canada. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 18-ին.
  21. «Scottish singer 'gobsmacked' by overnight stardom». CNN. 2009 թ․ ապրիլի 17.
  22. «Paige salutes Talent star Boyle». BBC News. 2009 թ․ ապրիլի 19. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
  23. Jackson, Bart (2009 թ․ ապրիլի 17). «YouTube sensation Susan Boyle sends ticket sales rocketing for Vancouver Les Misérables». Vancouver Sun. Canada. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին.
  24. «Susan Boyle sensation sends sales of Vancouver production of Les Miserables through the roof». The Globe and Mail. Canada. 2009 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  25. Smith, Steve (2009 թ․ նոյեմբերի 22). «Exclusive: Agony of TV teenager filmed sneering during Susan Boyle's debut». Daily Record (Scotland). Trinity Mirror. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին. {{cite web}}: Text "Daily Record" ignored (օգնություն)
  26. «Singer Boyle reaches Talent semis». BBC News. 2009 թ․ մայիսի 23. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
  27. Johnston, Ian (2009 թ․ մայիսի 24). «Susan Boyle sings again on Britain's Got Talent». The Daily Telegraph. London. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
  28. Smith, Lizzie (2009 թ․ մայիսի 24). «Susan Boyle thrills as she joins dance group diversity in Britain's Got Talent final». Daily Mail. London. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
  29. Tucker, Ken (2009 թ․ մայիսի 24). «Susan Boyle wins first 'Britain's Got Talent' semi-final singing 'Memory' from 'Cats'». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
  30. 30,0 30,1 30,2 Jamieson, Alastair (2009 թ․ հունիսի 3). «Susan Boyle could be in Priory clinic for weeks, says doctor». The Daily Telegraph. London. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
  31. «Talent star Boyle taken to clinic». BBC News. 2009 թ․ հունիսի 1.
  32. Schmidt, Veronica (2009 թ․ հունիսի 5). «Susan Boyle leaves The Priory». The Times. London. Արխիվացված է օրիգինալից 2011-06-15-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  33. «Talent show stars wow Granite City audience». Press and Journal. 2009 թ․ հունիսի 24.
  34. «Susan Boyle live performance». Edinburgh Evening News. 2009 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  35. «'TALENT' Star Susan Boyle Records First Song For Debut Album». IrishCentral. 2009 թ․ հունիսի 30.
  36. «Touch and go as Boyle joins tour». BBC News. 2009 թ․ հունիսի 13.
  37. «Britain's Got Talent stars wow Coventry's Ricoh Arena». The Coventry Telegraph. 2009 թ․ հունիսի 26.
  38. «Susan Boyle on form on Britain's Got Talent tour in Birmingham». Birmingham Mail. 2009 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  39. «Fans Hail Subo For Live Show». The Sun. London. 2009 թ․ հունիսի 22.
  40. «Susan Boyle (Britain's Got Talent)- I Dreamed A Dream». m/ Play.com. 2009 թ․ նոյեմբերի 24.
  41. «Susan Boyle / Music». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
  42. Jefferies, Mark (2009 թ․ սեպտեմբերի 4). «Susan Boyle's debut album at number one – three months before its released». Daily Mirror. UK. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 4-ին.
  43. «Leona Lewis's 'Spirit' becomes Britain's fastest-selling debut album». m/ Highbeam.com. 2007 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  44. «Susan Boyle Makes Music History as the "Fastest Selling Worldwide Female Debut Ever"». 2009 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  45. Sisario, Ben (2009 թ․ դեկտեմբերի 2). «Susan Boyle, Top Seller, Shakes Up CD Trends». New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  46. Caulfield, Keith (2010 թ․ հունվարի 6). «Taylor Swift Edges Susan Boyle For 2009's Top-Selling Album». Billboard. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  47. «Who'll Lead Record Sales, Susan Boyle or Taylor Swift? - Music News, Susan Boyle, Taylor Swift : People.com». People People. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  48. «Susan Boyle Recording Christmas Album: Sources». Billboard. 2009 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  49. Reuters. «Susan Boyle launches contest to find duet partner». Vancouver Sun. Canada. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  50. «Susan Boyle: Gift (2010)». HMV Group. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.
  51. Bouwman, Kimbel. «Interview with Steve Mac, producer for Susan Boyle, JLS, Il Divo, The Saturdays». HitQuarters.
  52. Robertson, Colin (2010 թ․ ապրիլի 15). «Intruder Scared The Living Daylights Out Of Me». The Sun. London. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին.
  53. «Susan Boyle album is transatlantic No.1». BBC News. 2010 թ․ նոյեմբերի 18.. The others are the Beatles and Monkees.
  54. «The Woman I Was Born To Be My Story». Amazon UK. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին..
  55. Gordon Smart (2011 թ․ օգոստոսի 13). «Susan Boyle on R&B adventure». The Sun. UK. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  56. «'America's Got Talent' Snags Nicki Minaj, Tony Bennett and Susan Boyle». Hollywood Reporter. 2011 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  57. «SYCO/COLUMBIA RECORDS TO RELEASE HOPE, INSPIRATIONAL SIXTH ALBUM FROM TOP SELLING INTERNATIONAL ARTIST SUSAN BOYLE». Columbia Records. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  58. «AsOne Album Debuts #1 Billboard Top Inspirational Albums». The Christian Beat. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  59. Leigh Holmwood Susan Boyle: a dream come true The Guardian 18 April 2009.
  60. Khan, Urmee (2009 թ․ ապրիլի 14). «Britain's Got Talent church worker Susan Boyle becomes YouTube hit». The Daily Telegraph. London. Վերցված է 2009 թ․ ապրիլի 14-ին.
  61. Mudhar, Raju (2009 թ․ ապրիլի 15). «Never-kissed singer an instant Web star». Toronto Star. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.
  62. QueenZ (2009 թ․ ապրիլի 12). «never judge a book by its cover-amazing singer Susan Boyle». Reddit.com. Վերցված է 2009 թ․ ապրիլի 14-ին.
  63. Dobuzinskis, Alex (2009 թ․ ապրիլի 20). «Susan Boyle breaks past 100 million online views». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  64. Collins, Scott; Stobart, Janet (2009 թ․ ապրիլի 17). «Talent trumps all for YouTube sensation Susan Boyle». Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
  65. Bunz, Mercedes (2009 թ․ դեկտեմբերի 16). «Susan Boyle on Britain's Got Talent is YouTube's top video of 2009». The Guardian. London. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 17-ին.
  66. Staff (2009 թ․ ապրիլի 22). «Susan's stardom to be turned into film». The Times of India. India. Վերցված է 2009 թ․ ապրիլի 23-ին.
  67. Staff (2009 թ․ ապրիլի 16). «Die Maus, die Brüllte». Der Spiegel (German). Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  68. Staff (2009 թ․ ապրիլի 16). 英国47岁无业女子参加电视选秀节目一唱成名图 (Chinese). Xinhua. Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  69. Staff (2009 թ․ ապրիլի 19). «A feia que encantou a Grã-Bretanha». Zero Hora (Portuguese). Վերցված է 2009 թ․ ապրիլի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  70. Melamed, Arianna (2009 թ․ ապրիլի 19). זה קול הסיפור. Ynet (Hebrew). Վերցված է 2009 թ․ ապրիլի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  71. «Susan Boyle, stunned the world after the vote as a mockery of the public». Al Arabiya (Arabic). 2009 թ․ ապրիլի 17.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  72. Robertson, Colin (2009 թ․ ապրիլի 10). «Paula Potts». The Sun. London. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 14-ին.
  73. «Susan Boyle aims to turn celebrity into album sales». Reuters. 2009 թ․ նոյեմբերի 20.
  74. Ram, Vidya (2009 թ․ ապրիլի 17). «Susan Boyle Could Make Millions». Forbes.
  75. Farhanghi, Hoda (2009 թ․ ապրիլի 14). «The Woman Who Shut Up Simon Cowell». ABC News. Վերցված է 2009 թ․ ապրիլի 19-ին.
  76. Blankenship, Mark (2009 թ․ ապրիլի 16). «Two Reasons Susan Boyle Means So Much to Us». The Huffington Post. Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.
  77. Douglas-Home, Collette (2009 թ․ ապրիլի 14). «The beauty that matters is always on the inside». The Herald. Վերցված է 2009 թ․ ապրիլի 15-ին.
  78. Schwarzbaum, Lisa (2009 թ․ ապրիլի 16). «'Britain's Got Talent' breakout Susan Boyle: Why we watch...and weep». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.
  79. Jordan, Mary. The Scot Heard Round the World, The Washington Post, 14 April 2009.
  80. McManus, Jeanne (2009 թ․ ապրիլի 16). «The Dream She Dreamed». The Washington Post. Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.
  81. Staff (2009 թ․ ապրիլի 16). «Susan Boyle was the golden ticket of reality TV». Daily News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.
  82. Richman, Dan (2009 թ․ ապրիլի 23). «Don't call Susan Boyle 'pitchy'! (p.2)». MSNBC. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 29-ին.
  83. Pogrebin, Letty Cottin (2009 թ․ ապրիլի 16). «Why Susan Boyle Makes Us Cry». The Huffington Post. Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.
  84. Gold, Tanya (2009 թ․ ապրիլի 16). «It wasn't singer Susan Boyle who was ugly on Britain's Got Talent so much as our reaction to her». The Guardian. London. Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.
  85. Brown, Craig (2009 թ․ ապրիլի 16). «A dream comes true as singer Susan becomes instant hit with American fans». The Scotsman. UK. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
  86. McConville, Ben (2009 թ․ ապրիլի 16). «Singing 'spinster' strikes chord in talent contest». Associated Press via SignonSanDiego.com. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
  87. Usborne, David (2009 թ․ ապրիլի 16). «Dreams come true for overnight star». The Independent. London. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
  88. 88,0 88,1 Jack, Mathieson. «Susan Boyle buys plush new £300K home – but can't bear to give up £30K council house». Daily Record. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  89. «Susan Boyle 'has been kissed', neighbour claims». The Daily Telegraph. London. 2009 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 19-ին.
  90. «Parish choir singer Susan Boyle becomes overnight sensation». Catholic News Agency. 2009 թ․ ապրիլի 17. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  91. «Susan Boyle is too scared to try internet dating». 3 News NZ. 2012 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  92. «Susan Boyle on why she's backing Scotland's place in the UK | Better Together». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  93. «Susan Boyle Has Her First Boyfriend at Age 53». PEOPLE.com.
  94. «Susan Boyle to Sing 'Everybody Hurts' to Help Haiti». People. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  95. «Susan Boyle at Haiti Charity Gala concert». Glamour Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  96. Doran, Carl. «Celebrating Sport Relief's historic achievement». BBC. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  97. McGarry, Lisa. «Comic Relief: Susan Boyle and Peter Kay (Geraldine McQueen) sing I Know Him So Well». UnrealityTV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  98. Lane, Daniel. «Comic Relief's biggest selling singles revealed!». Official Charts. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  99. «Children in Need appeal raises £18 million». The Telegraph. London. 2010 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  100. «BBC Children In Need 2011 – in pictures». The Guardian. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  101. «BBC Children in Need 2012 – the stars of Appeal Night revealed». BBC. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  102. «BBC Children in Need 2013 Highlights in Scotland». BBC. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  103. «BBC Children in Need Susan Boyle: Wish You Were Here». BBC. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  104. «Susan Boyle travels with Lothian Special Olympics Team». Midlothian. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  105. «Susan Boyle at the Special Olympics». ITV. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  106. «Susan Boyle wins Top Scot award at Glenfiddich Spirit of Scotland Awards». Scotsman. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  107. «2010 World Music Awards». Awards and Winners. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  108. «Full List of People's Choice Awards 2010 Winners». The Hollywood Gossip. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  109. «Who Won Big at the Tokyo's Gold Disc Awards?». Japanator. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  110. «International Album of the Year». Juno Awards. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  111. «2010 ARIA Awards Nominations and Artisan Award Winners Announced» (PDF). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  112. «Media Release: Susan Boyle wins Scot of the Year with 95 per cent of the vote». allmediascotland.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  113. 113,0 113,1 «2011 Billboard Music Awards Winners List». Billboard. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  114. «Scottish Variety Awards 2011». The Scottish Sun. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  115. «Nominees And Winners». GRAMMY.com. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  116. «Nominees And Winners». GRAMMY.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  117. «Forth Awards: SuBo, Boy George, JLS, Tom Odell». Edinburgh Evening News. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  118. «Susan Boyle scoops top fans' favourite award». Daily Record. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզան Բոյլ» հոդվածին։