Սյուզան Բեռնե
Սյուզան Բեռնե (անգլ.՝ Suzanne Berne, հունվարի 17, 1961, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի գրող։ Օրանժ գրական մրցանակի դափնեկիր։
Սյուզան Բեռնե | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Մասնագիտություն | վիպասան և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուեսլեական համալսարան |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան և Ուեսլեական համալսարան |
Պարգևներ | |
Կայք | suzanneberne.net |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Ջորջթաունի համալսարանի դասավանդողի ընտանիքում, մայրը հոգեբան էր։ Սովորել է Ջորջթաունի դպրոցում։ Սովորել է Հարվարդի համալսարանում, ավարտել է Ուեսլեյան համալսարանը Կոնեկտիկուտում[1], այնուհետև Այովայի համալսարանին կից գրողների սեմինար։
Բոստոնի քոլեջի անգլերենի պրոֆեսոր է[2]։
Մի քանի տարի ապրել է Կալիֆորնիայում, որտեղ նա փոխել է տարբեր աշխատատեղեր, սկսած` Hollywood Reporter թերթի սրբագրիչից մինչև Սան Ֆրանցիսկոյի ռեստորանի սեփականատեր, միևնույն ժամանակ գրելով մի քանի թերթերի համար և սկսել է հրատարակել իր պատմվածքները։
1986 թվականին դասախոսություններ է կարդացել Հարվարդի համալսարանում։ Համագործակցում է Նյու Յորք Թայմսի գրական տեսության բաժնի հետ, գրում է էսսեներ և հոդվածներ` «Ճանապարհորդությունների» սյունակի համար։ Հրատարակել է մի շարք էսսեներ տարբեր ամսագրերում, այնպես, ինչպես «Վոգը», «Allure»-ն և այլն։
Ներկայումս ապրում է Բոստոնում, իր իրավաբան ամուսնու և երկու աղջիկների հետ[3]։
ՍտեղծագործություններԽմբագրել
Նրա դեբյուտային «A Crime in the Neighborhood» վեպը հրատարակվել է 1997 թվականին։ 1999 թվականին վեպը հրատարակվել է Մեծ Բրիտանիայում և շահել է «Օրանժ» գրական մրցանակը։
Ժյուրիի անդամները այն անվանել են` «հազվագյուտ որակի հիանալի վեպ»։
ԱշխատանքներԽմբագրել
- Ladies, Gentlemen, Friends and Relations, University of Iowa, 1985
- A Crime in the Neighborhood: A Novel, Algonquin Books, 1997, 978-1-56512-165-2
- The Ghost at the Table, Algonquin Books, 1997, (reprint 2007, 978-1-56512-334-2)
- A Perfect Arrangement: A Novel, Algonquin Books, 2001, 978-1-56512-261-1
- Missing Lucile: Memories of the Grandmother I Never Knew, Algonquin Books of Chapel Hill, 2010, 9781565126251
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-14-ին։ Վերցված է 2010-03-31
- ↑ «English Department - Morrissey College of Arts and Sciences - Boston College»։ www.bc.edu
- ↑ «Suzanne Berne |»