Սյուզաննա Ցենտլիվր
Սյուզաննա Ցենտլիվր (հայտնի է նաև որպես Սուսաննա Քերոլ, անգլ.՝ Susanna Centlivre, 1667[2][3][4][…], Whaplode, South Holland, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա[1] - դեկտեմբերի 1, 1723[2][5]), անգլիացի դրամատուրգ, բանաստեղծ, և դերասանուհի՝ Ստյուարտների վերականգնման դարաշրջանի մեծ հեղինակներից մեկը։ Աֆրա Բենի հետ միասին նա համարվում է Անգլիայի պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ գրողներից մեկը։
Սյուզաննա Ցենտլիվր | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Susanna Freeman[1] |
Ծնվել է | 1667[2][3][4][…] |
Ծննդավայր | Whaplode, South Holland, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 1, 1723[2][5] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, դրամատուրգ, գրող և դերասանուհի |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | A Bold Stroke for a Wife?[6] |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1667 թվականին, հավանաբար Իռլանդիայում, որտեղ նրա հայրը՝ Ֆրեյմանը, անգլիական բուրժուական հեղափոխության ժամանակ քաղաքական համակրանքների պատճառով ստիպված է եղել փախչել։
12 տարեկան հասակում նա մնացել էր որբ և դաժան վերաբերմունքի պատճառով ստիպված է եղել հեռանալ տնից։ Տասնվեց տարեկան հասակում նա առաջին անգամ ամուսնացել է, որոշ ժամանակ անցկացրել Քեմբրիջի համալսարանի երիտասարդ ուսանողիների խմբում՝ տղամարդու հագուստ հագնված։ Ամուսնու մահից հետո, մեկ տարի անց, նա նորից ամուսնացել է Քերոլ անունով մի սպայի հետ, որն սպանվել է մենամարտում։ Այնուհետև նա առաջին անգամ հայտնվել է թատրոնի բեմում։
Մնալով աղքատության մեջ նա սկսել է ինքնուրույն գրել պիեսներ բեմադրությունների համար՝ ներկայանալով Ս Քերոլ անվանբ։ 1706 թվականին նա երրորդ անգամ ամուսնացել է ժոզեֆ Ցենտլիվրեի՝ Աննա թագուհու գլխավոր խոհարարի (ըստ այլ աղբյուրների նաև պալատի) հետ։
Նա համարվել է 18-րդ դարի ամենահաջողակ կին դրամատուրգներից մեկը։ Իր երկարատև կարիերայի ընթացքում նա Դրուրի Լեյն թատրոնի անգլիական բեմում հայտնի է դարել որպես երկրորդ կին՝ Աֆրա Բենից հետո։
Ստեղծագործություններ
խմբագրել«The perjured husband» ողբերգության և մի քանի կատակերգությունների ինչպիսիք են՝ «A bold stroke for a wife» «The wonder, a woman keeps a secret!» երկար տարիներ մնաց թատրոնի խաղացանկում։
Սուսաննա Ցենտլիվերի բեմադրությունները աչքի էին ընկնում իրենց աշխույժ գործողություններով և զավեշտական դեպքերով։ Նրա ժողովածուն լույս է տեսել Լոնդոնում 1761 թվականին, իսկ երկրորդ հրատարակությունը 1872 թվականին էր։
Ընտրված գործեր
խմբագրել
Պիեսներխմբագրել
Արձակխմբագրել
|
Բանաստեղծություններխմբագրել
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 191.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 opac.vatlib.it
- ↑ 4,0 4,1 Répertoire International des Sources Musicales — 1952.
- ↑ 5,0 5,1 5,2 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 94. — ISBN 978-1-85743-228-2
- ↑ Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 192.
- ↑ Centlivre, Susanna The Basset Table / Milling, Jane. — Broadview Press[en], 2009. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Morgan and Lyons
Արտաքին հղումներ
խմբագրել- «Центливр, Сузанна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Susannah Centlivre(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզաննա Ցենտլիվր» հոդվածին։ |