Սյուզաննա Շադկովսկի

ամերիկացի դերասանուհի

Սյուզաննա Շադկովսկի (անգլ.՝ Zuzanna Wanda Szadkowski, հոկտեմբերի 22, 1978(1978-10-22)[1], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), թատրոնի և կինոյի լեհաամերկուհի դերասանուհի։ Հայտնի է «Բամբասողը» (2007) հեռուստասերիալում Դորոտա Կիշլովսկի դերով։

Սյուզաննա Շադկովսկի
Ծնվել էհոկտեմբերի 22, 1978(1978-10-22)[1] (45 տարեկան)
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ԿրթությունԲերնարդ քոլեջ, Հարվարդի համալսարան, R. Nelson Snider High School? և Institute for Advanced Theatre Training?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան2004-ից մեր օրեր

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Ծնվել է Վարշավայում (Լեհաստան)։ Սյուզաննայի ծնվելուց անմիջապես հետո նրա ընտանիքն արտագաղթել է ԱՄՆ[2]։ 1997 թվականին ավարտել է Ֆորտ-Ուեյնի (ԱՄՆ,նահանգ Ինդիանա) միջնակարգ դպրոցը։ Համալսարանն ավարտելուց հետո Շադկովսկին աշխատել է Մոսկվայի (ՌԴ), Վարշավայի (Լեհաստան) և Նյու Յորքի (ԱՄՆ) թատրոններում, իսկ որոշ ժամանակ անց սկսել է նկարահանվել ֆիլմերում։

Կինոկարիերայի սկզբում դերասանուհին ստանում էր ոչ մեծ դերեր հեռուստասերիալներում։ 2007 թվականին խաղացել է իր առաջին նշանակալից դերը «Բամբասկոտը» հեռուստասերիալում։ Նրա հերոսուհին` Դորոտա Կիշլովսկին հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհու (դերը` Բլեռ Ուոլդորֆ) տնտեսուհին էր։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Օրիգինալ անվանումը Դերը
2006-2007 «Օրենք և կարգ:Քրեական միտում» «Law & Order: Criminal Intent» Օլգա/Տրինա
2007-2012 «Բամբասկոտը» «Gossip Girl» Դորոտա Կիշլովսկի
2009 «Սոպրանո կլան» The Sopranos Էլջբետա
2007 «Որտե՞ղ է Ջոել Բաումը» «Where Is Joel Baum?» լեհ հավաքարար
2009 «Հետապնդելով Դորոտային» «Chasing Dorota» Դորոտա
2009 «Ուղղորդող լույսը» «Guiding Light» քույր Անժելիկա
2011 «The Pilot Season Survival Guide» Մարթա
2011 «Ինչպե՞ս գողանալ երկնաքեր» «Tower Heist» լեհուհի
2013 «Ժառանգություն» «Legacy» Ջոյս

Ծանոթագրություններ խմբագրել