Սյուդադ Խուարես (իսպ.՝ Ciudad Juarez), իսպաներենից թագմանաբար՝ Խուարեսի քաղաք: Անվանվել է Մեքսիկայի նախագահ Բենիտո Պաբլո Խուարես Գարսիայի պատվին:

Բնակավայր
Սյուդադ Խուարես
Զինանշան
Coat of arms of Ciudad Juárez.svg

Ciudad juarez 1.jpg
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված է1659 թ.
ԲԾՄ1137 մետր
Բնակչություն1 321 004 մարդ (2010)
Ժամային գոտիUTC-7
Հեռախոսային կոդ656
Փոստային ինդեքսներ32000
Պաշտոնական կայքjuarez.gob.mx(իսպ.)
##Սյուդադ Խուարես (Մեքսիկա)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Սյուդադ Խուարեսը քաղաք է Մեքսիկայի Չիուաուա նահանգում: Գտնվում է երկրի հյուսիսային մասում, Չիուաուա անապատում, Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանագլխին, Ռիո Գրանդե գետի աջ ափին:

ՊատմությունԽմբագրել

Հավանաբար տարածքը բնակեցվել է սկսած XVI դարի սկզբներից: 1598 թվականին իսպանացիները Խուան դե Օնյատեի գլխավորությամբ սկսեցին այս վայրերի գաղութացումը: 1659 թվականի դեկտեմբերի 8-ին վանական հայր Գարսիա դե Սան Ֆրանցիսկոն Ռիո Գրանդեի ափերին հիմնեց բնակավայր Միսիոն դե Նուեստրա Սենյորա դե Գուադալուպե դե Մանսոս դել Պասո դել Ռիո Դել Նորտե անվամբ, որը համապատասխանում է այժմյան Սյուդադ Խուարեսին և Տեխասի նահանգի Էլ Պասոյին: Իսպանիայի կազմում գտնվելու տարիներին, Պասո դել Նորտեն համարվում էր ռազմական հենակետ իսպանացիների համար հետագայում նոր տարածքներ զավթելու համար: Միայն 1824 թվականի հուլիսի 6-ին քաղաքը մտավ Մեքսիկայի Դաշնային Հանրապետության կազմի մեջ: 1846 թվականին ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև սկսվեց պատերազմ, որի ժամանակ Մեքսիկան ԱՄՆ-ին վաճառեց մլն. կմ² ավել տարածք, ինչի հետևանքով քաղաքը վերածվեց սահմանային հենակետի: 1888 թվականին քաղաքը վերանվանվեց Սյուդադ Խուարես:

ՏնտեսությունԽմբագրել

Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է։ Զարգացած են առևտուրը, սննդի արդյունաբերությունը, գյուղատնտեսական արտադրությունը և սպասարկման ոլորտը[1], տուրիզմը:

ԾանոթագրությունԽմբագրել

  1. Աշխարհի խոշորագույն և կարևորագույն քաղաքների տեղեկատու։ 2016։ էջ 318։ ISBN 978-99941-2-625-6 
 
Սյուդադ Խուարես
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 471