Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոց
Սմբատ Շահազիզի անվան 2 դպրոց, հանրակրթական հիմնական դպրոց Հայաստանի Աշտարակ քաղաքում։ Դպրոցը գտնվում է Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքի Ալազանի 10 փողոցում[2]։
Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոց | |
---|---|
![]() | |
Տեսակ | դպրոց |
Կարգախոս | Այստեղ է բացվում գիտության լույսը |
Տնօրեն | Հովհաննես Բալայան[1] |
Աշակերտներ | 169 |
Դասարաններ | 10 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Աշտարակ |
ՀամագործակցություններԽմբագրել
Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքներիԽմբագրել
Աշտարակի թիվ 2 դպրոցում 2014 թվականի հոկտեմբերից մեկնարկեց «Խատուտիկ» հասարակական կազմակերպության «Հայաստանի Հելսինկան կոմիտե»-ի հետ համատեղ իրականացվող «Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների» ծրագիրը, որի նպատակն է դպրոցի 7-9-րդ դասարանների երեխաներին տրամադրել գիտելիքներ մարդու իրավունքների մասին, սովորեցնել հանդուրժող լինել շրջապատի նկատմամբ։
ԻթվինինգԽմբագրել
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանի հանրակրթական դպրոցներին հրավիրել էր մասնակցելու Եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության Իթվինինգ համայնքին անդամակցելու երկրորդ փուլի մրցույթին։ Սմբատ Շահազիզի անվան դպրոցը ևս մասնակցում է ծրագրին[3]: