Սմբատ Հակոբյան (քաղաքական գործիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սմբատ Սոսյայի Հակոբյան (հունվարի 17, 1962 - ապրիլի 27, 2021), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ[1]։
Սմբատ Հակոբյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 17, 1962 |
Մահացել է | ապրիլի 27, 2021 (59 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | քանդակագործ, քաղաքական գործիչ և պատգամավոր |
Կենսագրություն
խմբագրելՍմբատ Հակոբյանը ծնվել է 1962 թվականի հունվարի 17-ին։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, ստացել քանդակագործի որակավորում։ Եղել է ՀՀ նախարարների խորհրդի նախագահի օգնական։ Ընտրվել է ՀՀ ԳԽ Պաշտպանության և ներքին գործերի, հետագայում՝ բնության պահպանության և բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀ պաշտպանության նախարարությունում եղել է ջոկատի հրամանատար։ «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ[2]։
Արցախյան շարժմանը շարժմանը մասնակցել է առաջին իսկ օրերից։ Սումգայիթի ջարդերից հետո մի խումբ տղաների հետ ձևավորել է առաջին մարտական ջոկատներից մեկն ու մասնակցել Զանգեզուրի, Նոյեմբերյան, Ղարաբաղի ինքնապաշտպսանական մարտերին։
Սմբատ Հակոբյանը եղել է ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի անվտանգության հարցերով օգնականը, մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ զինված ուժերում[3]։
Հայ-ադբեջանական պատերազմի ժամանակ եղել է հարավային ուղղություններից մեկի հրամանատարը[4]։
Մահացել է 2021 թվականի ապրիլի 27-ին[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի գործով հարցաքննվել է Ռուբեն Հայրապետյանը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ ««Հայացք». Սմբատ Հակոբյան. «Ռուբեն Հայրապետյանը մասնակցել է Արցախի հերոսամարտին»». Hetq.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Մահացել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Մահացել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը | 24news». www.24news.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.