Սղում, հնչյունափոխության տեսակ, որի դեպքում ձայնավոր հնչյունը, զրկվելով շեշտից, ընկնում է։ Սովորաբար սղման են ենթարկվում բազմավանկ բառերի «ի», «ու» ձայնավորները հոլովման, ածանցման կամ բարդման ժամանակ (ամուր-ամրանալ, երկիր-երկրային, նկարիչ-նկարչություն)։ Հազվադեպ լինում են նաև այլ ձայնավորների սղման դեպքեր [ա՝ ամառ-ամռան, քաղաք-քաղքենի, օ՝ օրոր-օրրան, ը՝ սան(ը)ր-սանրել, ծան(ը)ր-ծանրություն]։ Հայերենում սղումն ունի պատմական հիմք, այսինքն՝ հասել է մեզ ավանդությամբ և որպես գործուն հնչյունափոխական երևույթ նորակերտ ու փոխառյալ բառերում այլևս տեղի չի ունենում (կիսահաղորդիչ-կիսահաղորդիչներ, հրթիռ-հրթիռային, շարժուն-շարժունություն, չուգուն-չուգունապատ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 451