Սղորդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթ գավառ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 150 հայ բնակիչ (մոտ 20 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանվել են տարբեր երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 450