Սկանդոլա (արգելոց)
Սկանդոլա բնական արգելոց, գտնվում է Կորսիկա ֆրանսիական կղզու արևմտյան ափին, Կորսիկայի մարզային այգու տարածքում։ Արգելոցը հիմնադրվել է 1975 թվականին։ Պուրակը և արգելոցը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են որպես «Բնության համաշխարհային ժառանգության վայր»։ 1983 թվականին ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում[2]։
Սկանդոլա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Corsican nature reserve? և բնության հատուկ պահպանվող տարածք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Կորսիկա |
Մակերես | 1669 հեկտար[1] |
Մասն է | Gulf of Porto: Calanche of Piana, Gulf of Girolata, Scandola Reserve? |
Ձևավորում | դեկտեմբերի 9, 1975 և 1975[1] |
![]() | |
![]() |
Տեղադրություն
խմբագրելՍկանդոլայի Արգելոցը գտնվում է Կորսիկայի արևմտյան ափին, Պունտա Մուչիլլինայի և Պունտա Ներայի միջև և ներառում է Քեյփ Ջիրոլաթան և Քեյփ Պորտոն։ Արգելոցն ընդգրկում է 19,19 քառ. կմ տարածք, որից 9,19 քառ. կմ հող է, իսկ 10 քառ. կմ-ը՝ ծով։
Ֆիզիկական առանձնահատկություններ
խմբագրելԱրգելոցն ունի երկու հատված՝ Էլփա Ներա խորշը և Սկանդոլայի թերակղզին։ Ճեղքված և թափանցիկ ժայռերում կան բազմաթիվ քարանձավներ, որոնց սահմանակցում են բազմաթիվ բեկորներով և գրեթե անմատչելի կղզյակներով խորշեր, ինչպիսին՝ Տուարան։ Ափը հայտնի է կարմիր ժայռերով, ավազե լողափերով և հրվանդաններով։
Կլիմա
խմբագրելԱյստեղ տարածված է Միջերկրածովյան կլիման՝ տաք, չոր ամառներով։
Պահպանություն
խմբագրել1930 թվականին ընդունվեց մի օրենք, որն արգելում էր Կորսիկայի տարածաշրջանային այգում ոչնչացնելը կամ փոփոխումը։ Սկանդոլայի բնական արգելոցը խիստ պաշտպանված է, որպեսզի տարածքը վերադառնա իր բնական վիճակին։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- UNESCO World Heritage Site profile
- UNEP-WCMC World Heritage Site datasheet [1] Արխիվացված 2009-01-14 Archive-It
- Pictures and description on http://www.wikisailing.com/Ilot_Palazzu Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սկանդոլա (արգելոց) կատեգորիայում։ |