Սկադի (հին սկանդինավերեն Skaði; մյուս գրելաձևերը. Skade, Skadi, Skadhi, Skathi ) սկանդինավյան դիցաբանությունում ինեիստական հսկա, որսի ներկայացուցիչը։ Հիմնական հատկանիշները՝ նետ, աղեղ, դահուկներ։ Սկզբում նա եղել է պտղաբերության աստվածուհի։ Սկադին երկրին տալիս է ձմեռ և սառույց, Նյորդի կինն է։ Սկանդինավյան առասպելների համաձայն, երբ Ասերը սպանեցին նրա հորը՝ Տյացցի հսկային, Սկադին ուղևորվեց Ասգարդ` վրեժ լուծելու։ Բայց ասերը առաջարկեցին Սկադիին վրեժի փոխարեն նրանցից մեկին ընտրել որպես ամուսին։ Նա համաձայնվեց, սակայն պայման դրեց. ասերը պետք է ծիծաղեցնեին նրան։ Դա ոչ ոքի չէր հաջողվում։ Միայն Լոկին կարողացավ ծիծաղեցնել Սկադիին։ Այնուհետև նրան ասացին, որ ընտրի ամուսնուն։ Ընտրելիս նա պետք է տեսներ միայն ասերի բոբիկ ոտքերը։ Նա ցույց տվեց իր ընտրած ոտքերի զույգը, ենթադրելով, որ դա Բալդր աստվածն է, սակայն պարզվեց, որ ոտքերը Նյորդինն էին։ Վերջապես, Օդինը վերցրեց Տյացցիի աչքերը և նետեց երկինք, այդպես ստեղծվեցին աստղերը և խաղաղություն տիրեց Սկադիի և ասերի միջև։ Սկադին երազում էր ապրել Տրյումհեյմում` սարերում, այնտեղ, որտեղ ապրել էր հայրը։ Իսկ Նյորդը ցանկանում էր ապրել ծովի մոտ։ Նրանք որոշեցին 9 օր ապրել սարերում, 9 օր՝ ծովի մոտ։ Մի օր, սարերից վերադառնալով, Նյորդը ասաց.

Սկադի
Տեսակականդինավյան աստված, անձնավորում և Հրիմտուրսեններ
Սեռիգական
ՆստավայրÞrymheimr?
Աշակերտ էÞrymheimr?
ԱնդամակցությունÁsynjur?, Յոտուններ և gýgr?
ՀայրՏյացց
ԱմուսինՆյորդ
 Skaði Վիքիպահեստում

Leið erumk fiöll, Չեմ սիրում լեռները,

vark-a ek lengi á, չնայած եղել եմ այնտեղ

nætr einar níu; 9 օր միայն։

úlfa þytr Ես չեմ փոխի

mér þótti illr vera Կարապի ձայնը

hjá söngvi svana. գայլի ոռնոցի հետ.

Դրան Սկադին պատասխանեց։

Sofa ek né máttak Քնել չեն թողնում ինձ

sævar beðjum á թռչնի ձայները

fugls jarmi fyrir; Ծովի ափից,

sá mik vekr, ամեն առավոտ

er af víði kemr, արթնացնում է ինձ

morgun hverjan már. ծովային ճայը.

Սկադին վերադարձավ սարեր և հաստատվեց Տրունհեյմում, որտեղ վերադարձավ իր սովորական զբաղմունքներին.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկադի» հոդվածին։