Սլովենական խոհանոց (սլովեն.՝ slovenska kuhinja), սլովենական ազգի ազգային խոհանոցը, ինչպես նաև Սլովենիայի ազգերի խոհանոցը։

Ժգանցներ (սլովենական ապուրի տեսակ)

Սլովենական խոհանոցը յուրօրինակ է՝ դրանում միացված են սլավոնական, ավստրո-գերմանական և իտալական ավանդույթները։ Գերմանական ավանդույթներից վերցված են թթու կաղամբը, տապակած երշիկները, շնիցելը և խնձորե թխվածքը, իսկ ավստրիականից ձվածեղը, շտրուդելը և տորթերը։ Սլավոնական խոհանոցից ներառված են սնկային ուտեստները և ապուրները, հնդկացորենի ապուրը, հացաբուլկեղենային մթերքները, խմորագնդիկները։ Հունգարիայից վերցված են «բոգրաչը» և յուղալի ապուրները, իսկ միջնադարյան Իտալական խոհանոցից՝ ծովամթերքը և կանաչեղենը։

Ավանդական ուտեստներից են խոզի մսով, քացախով և բանջարեղենով ապուրը, տավարի արգանակը, սնկային ապուրը, ձկնապուրը և երշիկներով ապուրը։

Աղբյուրներ խմբագրել