Յուլիուշ Սլովացկի (Slowacki) (սեպտեմբերի 4, 1809(1809-09-04)[1][2][3][…], Կրեմենեց, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 3, 1849(1849-04-03)[5][1][6] կամ ապրիլի 4, 1849(1849-04-04)[7], Փարիզ[4]), լեհ բանաստեղծ, թատերագիր։ Յուլիուշ Սիցկևիչից հետո լեհ ռոմանտիզմի մեծագույն դեմքը։

Յուլիուշ Սլովացկի
լեհ.՝ Juliusz Słowacki
Ծնվել էսեպտեմբերի 4, 1809(1809-09-04)[1][2][3][…]
ԾննդավայրԿրեմենեց, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էապրիլի 3, 1849(1849-04-03)[5][1][6] (39 տարեկան) կամ ապրիլի 4, 1849(1849-04-04)[7] (39 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[4]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն և Սուրբ Ստանիսլավի և Վացլավի տաճառ
Մասնագիտությունբանաստեղծ, դիվանագետ, թարգմանիչ, դրամատուրգ, գրող և փիլիսոփա
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
Ուշագրավ աշխատանքներԿորդիան և Բալլադինա
ԱնդամակցությունCircle of God's Cause?
ԱշխատավայրՎիլնյուսի համալսարան
Изображение автографа
 Juliusz Słowacki Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1828)։ Սլովացկի վաղ շրջանի պոետները ռոմանտիկական բնույթի են («Հյուգո», 1829, «Յան Բելեցկի», 1830 և այլն)։

 
Վիլնյուսի համալսարան

Առաջին իսկ թատերախաղերում («Մարիա Ստյուարտ», 1830, «Մինդովգը, Լիտվիայի արքան», 1831) փորձել է ստեղծել քաղաքակսան բախումների և մարդկային կրքերի ողբերգություն։ 1831 թվականից եղել է վտարանդի։ 1832-1833 թվականներին լույս է տեսել նրա «Պոեզիա» (հ․ 1-3) երկերի առաջին ժողովածուն։ 1837 թվականին, Բեյրութ մեկնելու ճանապարհին, մոտ մեկ ամիս եղել է Անթիլիասի հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորչի մայր եկեղեցում, որտեղ գրել է իր հայտնի «Անհելին» (1838) այլաբանական պոեմը։ «Կորիան» (1834), «Բալլադինա» (1834, հրատարակվել է 839),«Լիլիա Վենցա» (1840) և այլ թատերախաղերում, օգտվելով դիցաբանությունից և բանահյուսությունից, արտացոլել է լեհ ժողովրդի ազգային խառնվածքը, պասս, միջավայրը։ Նրա գեղագիտական ելակետը «հոգևոր հեղափոխության» ըմբռնումն է։ Այդ գաղափարով է օգտագործված նրա ամբողջ ստեղծագործությունը, մասնավորապես՝ խոհափիլիսոփայական, քնարական բանաստեղծությունները («Ագամեմնոնի դագաղը», «Ներբող ազատության», 1830, «Ճգնավորը», 1830, «Հիմն․․․», 1839 և այլն) և քնարական («Շվեյցարիայում», 1839) ու հոգեբանական («Ճամփորդություն Նեապոլից սուրբ երկիր», 1840) պոեմները։ Սլովացկու գլուխգործոցը «Բենյովսկի» (1840-1841, անավարտ պոեմն է, հրատարակվել է 1841

Ուշ շրջանի դրամաներում կրոնամիստիկական տարրերի առկայության դեպքում անգամ չեն վերանում Սլովացկու ո՛չ հայրենասիրական ձգտումները («Կսյոնձ Մարեկ», 1843), ո՛չ սոցիալական բախումների նկատմամբ հետաքրքրությունը («Սոլոմեի արծաթե երազը», 18441840-ական թթ․ Սլովացկու քնարերգությունը ձեռք է բերել տիեզերական պատկերավորություն, մարգարեական կրքոտություն, ներթավ անցված է հեղափոխության պայթյունի լարված սպասումով։ Սլովացկու փիլ-պատմ․ հայացքների սինթեզը պետք է դառնար «Արքա Ոգին» (անավարտ, 1847) հերոսապատումը։ Այս և «Բալլադինա» երկերի լեհահայ կերպարների (Հերա, Արմենչիկ, Կիրկոր) հոգեբանական քննությունը, ինչպես նաև Սլովացկու գանգի արմենոիդ լինելու վարկածը լեհ որոշ գիտնականների (ակադեմիկոս Քլեյներ, պրոֆեսոր Սլուչկևիչ) ենթադրել է տվել, թե բանաստեղծի նախնիները հայկական ծագում ունեն։

Գրականություն խմբագրել

Բելլա Բարսեղյան, Յուլիուշ Սլովացկու արյան կանչը՝ հայ և լեհ Արքա-Ոգին, Տիգրան Մեծ, Երևան 2012։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 430