Ագգտելեկ կարստի և Սլովակյան կարստի քարանձավներ

Ագգտելեկ Կարստ և Սլովակ Կարստ քարանձավներ (այլ անվանում՝ Բարադլա-Դոմիցա քարանձավային համակարգ), հունգարա-սլովակյան քարանձավային համակարգ, Ագգտելեկի կարստի մի մասն է և ճանաչված է հոսանստվածքային կազմավորումների շնորհիվ։ Ներառում է հունգարական Բարադլա քարանձավը և Սլովակիայի Դոմիցա քարանձավը (5,3 կմ), ընդհանուր երկարությունը կազմում է 25,5 կմ։

Ագգտելեկ կարստի և Սլովակյան կարստի քարանձավներ
Տեսակքարանձավ և էքսկուրսիոն անձավ
Երկիր Սլովակիա և  Հունգարիա
ՎարչատարածքԲորշոդ-Աբաույ-Զեմպլեն և Կոշիցկի երկրամաս
Մակերես56 651 հեկտար
Կազմված էԴոմիցա, Սլովակյան Կարստ, Յասովսկայա քարանձավ, Գոմբասեկի քարանձավ, Օխտինայի արագոնիտային քարանձավ, Դոբշինայի սառցե քարանձավ, Սիլիկոնային այսբերգ և Aggtelek Karst?
Քարտեզ
Քարտեզ

Բնութագիր խմբագրել

Ագգտելեկի մուտքը բնական է, այն գտնվում է սպիտակ քարափի ստորոտում և դուրս է գալիս դեպի գյուղի ծայրամաս։ Հիմնական ընթացքը ոլորապտույտ է, միակցումներով, 7 կմ երկարությամբ։ Այն 10 մետր երկարությամբ, 7-8 մետր բարձրությամբ քարե թունել է մի քանի հսկայական քարանձավներով։ Հիմնական ուղին ունի մի քանի կարճ և երկար կապող կողային ճյուղեր։ Քարանձավի զգալի մասը բազմերանգ է, կան տարբեր ձևերի և գույների ստալկտիկաներ։ Ստորգետնյա ջրերը գլխավոր մուտքով անցնում են միայն հորդացումների ժամանակ։ Քարանձավի մուտքը գոյություն ունի անհիշելի ժամանակներից, ըստ գիտնականների՝ նեոլիթի դարաշրջանից[1]։

Քարանձավի ուսումնասիրություն խմբագրել

 
Քարանձավ Բարադալա

Տարեգրություններում առաջին հիշատակումը թվագրվում է 1549 թվականով։ 1794 թվականին Յոզեֆ Շարտորը իրականացրել է քարանձավների առաջին ուսումնասիրությունը։ 1802 թվականին ուսումնասիրվել է միայն 1,8 կմ, նույն տարում հրապարակվել է քարանձավի առաջին քարտեզը։ 1825 թվականին ինժեներ Իմրե Վաշը կազմակերպել է 5 կմ երկայնքով գլխավոր մուտքի ևս մեկ հատվածի հետազոտում և կազմել է հստակ քարտեզն ու նկարագիրը, որոնք հրապարակվել են 1831 թվականին[2]։ Զբոսաշրջիկների համար 1806 թվականից բացվել են արահետներ, իսկ 1890 թվականին Կարմիր լճի մոտ բացվել են ելքեր։ Հետագա հետազոտությունները իրականացվել են 1927-1928 թվականներին։

1995 թվականին Բարադլա ու Դոմինցա քարանձավները և Սլովակյան Կարստի ու Ագգտելեկի մյուս քարանձավները ճանաչվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն։ Քարանձավների համակարգը մոտական Դոմիցավալ միջազգային նշանակության ջրաճահճային տեղանքներով 2001 թվականին հայտարարվել է որպես բնապահպանական գոտի։ Ներկայումս քարանձավի տարածքը ընդգրկված է Ագգտելեկ ազգային պարկի տարածքում, ուր ամեն տարի ժամանում են զբոսաշրջիկներ, որոնք կարող են ընտրել տուրիստական երթուղիներից ցանկացածը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Study of radiocarbon dynamics of Baradla Cave, Hungary». Adsabs harvard edu. Bibcode:2016EGUGA..1815278M. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  2. «"Algal growth experiments in the Baradla Cave at Aggtelek (Biospeleolog" by Erzsebet Kol». Scholarcommons.usf.edu. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  3. «Water chemistry analysis in the sediment of Baradla Cave, Hungary (PDF Download Available)». researchgate. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագգտելեկ կարստի և Սլովակյան կարստի քարանձավներ» հոդվածին։