Սլավկո Յանևսկի
Սլավկո Յանևսկի (մակեդոներեն՝ Славко Яневский, հունվարի 11, 1920[1][2][3][…], Սկոպիե, Սկոպիեի շրջան, Հարավսլավիայի Թագավորություն - հունվարի 20, 2000[2][4] կամ հունվարի 30, 2000[5], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա[6]), մակեդոնացի արձակագիր, բանաստեղծ, մանկագիր։
Սլավկո Յանևսկի Славко Яневский | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Սկոպիե, Սկոպիեի շրջան, Հարավսլավիայի Թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 20, 2000[2][4] (80 տարեկան) կամ հունվարի 30, 2000[5] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա[6] |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող, սցենարիստ և կինոռեժիսոր |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա |
![]() |
Ավարտել է Սկոպյեի տեխնիկական ուսումնարանը։ Մասնակցել է ժողովրդաազատագրական պայքարին, եղել է Մակեդոնյան երրորդ հարվածային բրիգադի կոմիսարը։
Լույս են տեսել Յանևսկու «Արյունոտ մանյակ» (1945), «Բանաստեղծություններ» (1948), «Լիրիկա» (1951), «Հաց և քար» (1957), «Խորամանկ Պեյոյի ավետարանը» (1969) չափածո ժողովածուները, «Կաինավելիյա կամ Աստրոսյեուս» (1966) բանաստեղծությունների գիրքը, «Փողոցը» վիպակը (1950): Յանևսկու գրչին է պատկանում մակեդոնական առաջին վեպը՝ «Գյուղը յոթ հացենու ետևում» (1952) և «Երկու Մարիա» (1956), «Լուսնոտը» (1958), «Ե՛վ ցավ, և՛ ցասում» (1964), «Ցողուն» (1965), «Համառները» (1971), «Հեղձուկ» (1972) վեպերը, «Դառնաղետ լեգենդներ» (1972) ճանապարհորդական նոթերը, «Ծաղրածուներն ու մարդիկ» (1954) պատմվածքների ժողովածուն և այլստեղծագործություններ։
Սլավկո Յանևսկին Մակեդոնիայի ամենալայն ճանաչում վայելող մանկագիրներից է[7]։
Սլավկո Յանևսկին հայերեն Խմբագրել
- Դարանում։ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 52-64։ Թարգմ.՝ Հրաչյա Թամրազյան։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118775936 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 52։