Սիրո պատմություն (մյուզիքլ)

«Սիրո պատմություն» (անգլ.՝ Love Story), մյուզիքլ, գրվել է կոմպոզիտոր Գովարդ Գուդոլի կողմից, իսկ պիեսի հեղինակը Ստիվեն Քլարկն է։ Մյուզիքլի երգի բառերը գրել են Գուդոլն ու Քլարկը։ Մյուզիքլը համարվում է Էրիկ Սիգալի Սիրո պատմություն ռոմանի և վերջին էկրանիզացիայի հիմքը։ Երաժշտական համարներից ևս մեկը օգտագործվում է որպես երաժշտություն։ Այն գրվել է Ֆրանսիս Լեի կողմից «Սիրո պատմություն» մյուզիքլի էկրանիզացիայի համար, որի համար կոմպոզիտորը ստացել է «Օսկար»՝ «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում և «Ոսկե գլոբուս»[1]։ Մյուզիքլը չի ընդհատվում անտրակտով։ Նվագախումբը կազմված է դիրիժոր-դաշնակահարից և լարային յոթներգությունից։ Պրեմիերան կայացել է 2010 թվականին Մեծ Բրիտանիայի Չիչեստեր քաղաքի Միներվա թատրոնում։ Մի քանի հաջողված շաբաթներից հետո մյուզիքլը ներկայացվել է Լոնդոնի Դաչիս թատրոնում[2][3]։ «Սիրո պատմություն» մյուզիքլի ռուսական տարբերակը դառնում է ոչ անգլերեն երկրորդ բեմադրությունը։

«Սիրո պատմություն»
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԵրաժշտությունՀովարդ Գուդոլ

Սյուժե խմբագրել

Գործողությունները կատարվում են 1963 թվականից 1967 թվականներին՝ Քեմբրիջ, Բոստոն, Կրանստոն, Նյու Յորք քաղաքների միջև։ Հերոսներից մեկը՝ Օլիվեր Բերետ IV-ը սերում էր հարուստ և հարգված ընտանիքից։ Նրա ծնողները Հարվարդի համալսարանի շրջանավարտներ էին։ Ռեդկլիֆա համալսարանի գրադարանում նա հանդիպում է Ջենիֆեր Կավիլերին՝ քոլեջի աշխատանքային դասարանի խելացի աշակերտուհուն և սիրահարվում նրան։ Երիտասարդները որոշում են քոլեջն ավարտելուց հետո ամուսնանալ։ Օլիվերի հայրը դեմ լինելով նրանց շփմանը՝ խզում է իր բոլոր կապերը որդու հետ։

Առանց հոր ֆինանսական աջակցության երիտասարդները դժվարությամբ էին կարողանում վճարել Հարվարդի համալսարանի ուսուցման և Քեմբրիջի շրջանում գտնվող իրենց հասարակ բնակարանի վարձերը։ Ջենիֆերը ստիպված է լինում աշխատել մասնավոր դպրոցում՝ որպես ուսուցչուհի։ Ավարտելով ուսումը, Օլիվերը գործի է անցնում շատ հայտնի իրավաբանական կազմակերպությունում և ընտանիքը տեղափոխվում է Նյու Յորք։ Ընտանիքի վիճակը բարելավվում է և զույգը որոշում է երեխաներ ունենալ։ Որոշ ժամանակ անց նրանք հանդիպում են մասնագետին, ով ստուգելով անալիզների պատասխանները Օլիվերին տեղեկացնում է Ջենիֆերի անբուժելի հիվանդության մասին, որից էլ նա շուտով կմահանա։

Օլիվերը փորձում է պահպանել նորմալ կյանքի տեսանելիությունը, Ջենիֆերին չպատմելով իր վիճակի մասին։ Այնուամենայնիվ, բժշկի հետ զրույցից հետո Ջենիֆերին հաջողվում է իմանալ սեփական հիվանդության մասին։ Օլիվերն ու Ջենիֆերը հաշվում էին միասին անցկացրած օրերը։ Նրանք որոշում են սկսել թանկարժեք թերապիայի կուրս, բայց շուտով Օլիվերը ի վիճակի չի լինում վճարել հիվանդանոցի մեծաքանակ ծախսերը։ Հուսահատությունից դրդված, նա որոշում է խնդրել հոր աջակցությունը։ Հոր հարցին՝ արդյոք չի խղճում նա, որ այդ աղջիկը «դժբախտության մեջ» է, Օլիվերը կտրուկ պատասխանում է «այո», չպատմելով ողջ ճշմարտությունը Ջենիֆերի ծանր վիճակի մասին։

Հիվանդասենյակի անկողնում պառկած ժամանակ Ջենիֆերը խնդրում է ամուսնուն, իրեն չմեղադրել ոչնչում և ասում, որ մահանալուց առաջ ամուր գրկի իրեն։

Բեմադրություններ խմբագրել

Չիչեստեր (2010) խմբագրել

2010 թվականի մայիսի 29-ին Միներվայի թատրոնում տեղի է ունենում «Սիրո պատմություն» մյուզիքլի համաշխարհային պրեմիերան։ Այն ցուցադրվում է մի ամբողջ ամիս, վերջնական ցուցադրությունը տեղի է ունենում 2010 թվականի հուլիսի 26-ին։ Ներկայացման ժամանակ գլխավոր դերերը մարմնավորում էին Էմմա Վիլյամսը (Ջենի), Մայքլ Զավերը (Օլիվեր), Փիթեր Պոլիկարպուն (Ֆիլ)։

Լոնդոն (2010) խմբագրել

Չիչեստերում ունեցած հաջողությունները հիմք հանդիսացան մյուզիքլը ցուցադրելու նաև լոնդոնյան Ուեսթ-Էնդում[4]։ Միջոցառումները սկսվեցին նոյեմբերի 27-ին, իսկ պրեմիերան կայացավ 2010 թվականի դեկտեմբերի 6-ին լոնդոնյան Դաչիս թատրոնում։ Լոնդոնում կայացած ներկայացումները տևեցին 10 շաբաթ և ավարտվեցին 2011 թվականի փետրվարի 26-ին։ Բրիտանական օրիգինալ բեմադրությունների պրոդյուսերներ դարձան Ադամ Շպիգելը, Սթիվեն Ուելեյ-Կոենը։ Որպես պրոդյուսեր հանդես եկավ նաև բրիտանական թատրոնի հանրահայտ դերասան Մայքլ Բոլը։ Ներկայացման ռեժիսոր է դառնում Ռեյչել Կավանը, իսկ Փիթեր Մակինտոշը պատրաստում է դեկորացիաներն ու համազգեստները։ Լոնդոնում կայացած ներկայացման ավարտից հետո պրոդյուսերները հայտարարում են գալիք բրիտանական մյուզիքլների և մի շարք միջազգային բեմադրությունների մասին[5]։

Ֆիլադելֆիա (2012) խմբագրել

Մյուզիքլը իր 204-րդ եթերաշրջանը բացում է Ֆիլադելֆիայի Վոլնատ-ստրիթ թատրոնում։ Ներկայացումը տևում է երկու ամիս՝ 2012 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին։ Ամերիկյան բեմադրությունը համարվում է բրիտանական ներկայացման կրկնօրինակը։ Ջենիի դերը մարմնավորում է Ալեքսանդրա Սիլբերը, իսկ Օլիվերինը՝ Ուիլ Ռեյնոլդսը[6]։

Եդինբուրգ (2013) խմբագրել

2013 թվականի օգոստոսին ֆեստիվալի ժամանակ Պարադիզ-ին-Ագուստինզ թատրոնը ցուցադրում է մյուզիքլի իր տարբերակը։ Այն տևում է երկու շաբաթ։

Նիդերլանդներ (2013) խմբագրել

Հոլանդական տարբերակը համարվում է մյուզիքլի առաջին ոչ անգլերեն մեկնակերպը։ Նախնական ցուցադրությունները սկսվում են 2013 թվականի նոյեմբերի 7-ին, իսկ պրեմիերան հետաձգվում է մինչև նոյեմբերի 30-ը, Ֆրիկա Բարտելսի կոտրվածքի պատճառով, ով խաղում էր գլխավոր դերում[7]։ Ջենիի կերպարը մարմնավորում էր Սելինդա Շոենմակերը։ Բացառություն էր համարվում Նիդերլանդներում կայացած բեմադրությունը, որի ժամանակ պիեսի երկու ակտեր ընդարձակվում են. մի քանի դրամատիկական պահեր դառնում են ավելի երկար, ավելացվում է մեկ երաժշտական համար, որը դառնում է առաջին ակտի վերջնամասը։ Այնուամենայնիվ մի քանի քաղաքներում ներկայացումը իրականացվում էր առանց դադարների։

Ռուսաստան (2013) խմբագրել

Ռուսական բեմադրությունը նման չէ օրինալին։ Ռուսական մյուզիքլում ստեղծվում են նոր՝ ավելի մասշտաբային դեկորացիաներ, հետաքրքիր լուծումներ և համազգեստներ։ Մյուզիքլի ռուսերեն պրեմիերան կայացել է 2013 թվականի նոյեմբերի 8-ին Վլադիկավկազում և դարձել այդ շրջանի բնակչության կյանքում եղած ամենաքաղաքակիրթ միջոցառումը[8]։

Ռուսական ներկայացումներ խմբագրել

Հեղինակներ խմբագրել

  • Պրոդյուսեր - Իմեջին Պրոդաքշն ընկերություն (Imagine Productions)
  • Ռեժիսոր - Ալեքսեյ Ֆրանդետի
  • Երաժշտական ղեկավար - Արմեն Պողոսյան
  • Պիեսների և երգերի թարգմանության հեղինակ - Ալեքսեյ Ֆրանդետի
  • Բեմադրող-նկարիչ - Տիմոֆեյ Ռյաբուշինսկի
  • Լույսի նկարիչ - Իվան Վինդոգրադով
  • Հագուստի նկարիչ - Անաստասիա Բուգաեվա
  • Սանրվածքի և գրիմի նկարիչ - Մարիա Դյակովա

Դերասանական կազմ խմբագրել

  • Ջենի՝ Եկատերինա Նովոսելովա, Վալերիա Լանսկայա
  • Օլիվեր՝ Պավել Լեվկին, Ստանիսլավ Բելյաև
  • Ֆիլ՝ Ալեքսանդր Կոլցով, Ալեքսեյ Սարիչև
  • Օլիվեր Բերետ III՝ Անդրեյ Վալց
  • Էլիսոն Բերետ՝ Ելենա Մոիսեեվա
  • Անսամբլ՝ Կիրիլ Ռոմանով, Նիկիտա Ռադչենկո, Լյուդմիլա Կրիվոշեյ, Օլեսյա Ռեենտովա

Երաժշտական կազմ խմբագրել

  • Ստեղնաշարային գործիքներ՝ Ռոման Շկետիկ
  • Ջութակ՝ Իվան Մուրատիդի, Սեմեն Դենիսով
  • Ալտ՝ Արտյոմ Վալենտինով
  • Թավջութակ՝ Սերգեյ Բուլղադարյան
  • Կոնտրաբաս՝ Ալեքսանդր Մուրավյով
  • Կիթառ՝ Իլյա Մախով

Ռուսական ներկայացման տարբերություն խմբագրել

Ռուս բեմադրողների առաջարկով Օլիվերի և Ջեննիի վեճից հետո պիեսը վերադառնում է բեմ, որի ժամանակ Ջենին առանց կաշկանդվելու ասում է՝ «Love means never having to say you're sorry» (հայերեն թարգմանությամբ՝ «Սերն այն է, երբ հարկավոր չէ ասել "կներես"»)[9]։ Այժմ այդ տեսարանը կիրառվում է բոլոր երաժշտական մյուզիքլներում։

Երաժշտական համարներ խմբագրել

Անգլերեն տարբերակ Հոլանդական տարբերակ Հայերեն տարբերակ
What Can You Say? Wat Neem Je Mee? Ի՞նչ կարող եմ ասել նրա մասին
Jenny's Piano Song Jenny's Piano Lied Ջեննիի երգ
Winter's Night Ijspaleis Ջմեռային օր
Jenny's Piano Song (Reprise) Jenny's Piano Lied (Reprise) Ջեննիիի երգ (ռեպրիզ)
The Recital De Uitvoering Համերգ
What Happens Now? Wat Doen We Nou? Եվ հիմա ի՞նչ
Nocturnes (Pre-Echo) Nocturnes (Pre-Echo) Երգեր (նախազգացում)
Wat Neem Je Mee? (Reprise I)
Phil's Piano Song Phil's Piano Lied Ֆիլի երգ
Summer's Day Zonbalkon Ամառային օր
Pasta Pasta Մածուկ
Everything We Know Liefde Vol Historie Օրերն առանց քեզ
The Tide Has Turned Wie Doet Ons Wat? Ընդմիջման ժամ
Nocturnes Nocturnes Երգեր
Everything We Know (Reprise) Liefde Vol Historie (Reprise) Օրերն առանց քեզ (ռեպրիզ)
What Can You Say? (Reprise) Wat Neem Je Mee? (Reprise II) Ի՞նչ կարող եմ ասել նրա մասին (ռեպրիզ)

Ալբոմի օրիգինալ ձայնագրության հեղինակն է բրիտանական Faber Music ստուդիան։

Գրախոսություն և քննադատություն խմբագրել

Չիչեստերում կայացած պրեմիերայից անմիջապես հետո indielondon.co.uk կայքը տեղադրեց նյութ. դրա մեջ նշվում էր, որ մյուզիքլը գրվել է Սթիվեն Քլարկի ռոմանի վերամշակմամբ, Ռեյչել Կեվանի հմտորեն շրջանակված ռեժիսուրայով, որը ներկայացումը դարձնում էր ավելի իրական[10]։

Evening Standardի տեսաբան Ֆիոնա Մաունտֆորդը, գրեց օրիգինալ ներկայացման մասին. «Գովարդ Գուդոլն ու Սթիվեն Քլարկը ստեղծեցին մի նոր հիասքանչ մյուզիքլ.... Ներկայացումն ավարտվեց հանդիսատեսի խլացնող օվացիաներով և հուզմունքով, որն ըստ երևույթին նշանակում էր նոր ճանապարհորդություն դեպի Ուեսթ Էնդ[4]։

Հոլանդական ներկայացումը հանդիսատեսի և քննադատների կողմից նույնպես արժանացավ գովեստի։ Het Parool թերթը գրեց. «Հիասքանչ մյուզիքլ է "Սիրո պատմություն"ը։ Ոչ մի անձնական խանդավառություն, Գովարդ Գուդոլի սքանչելի երաժշտությունները... Հայտնի պատմության՝ կարճ և հրապուրիչ տարբերակ»։

Մշակույթի տեսաբան Ռոզա Կամբոլովան «Ալանիա լրատվական» հեռուստաընկերության եթերում ասաց. «Վերջին վայրկյաններին՝ բեմի մաքուր, անկեղծ զգացմունքները չէին լքում հեռուստադիտողներին։ Արցունքներ էին նաև արվեստագետների և բոլոր նրանց աչքերին, ովքեր դահլիճում էին...Հաջողությո՛ւն։»[8] gorod ամսագիրը գրեց. «Գեղեցիկի սիրահարներն առաջինից մինչև վերջին պահը լցված էին մաքուր և անկեղծ զգացմունքներով։ Հազվադեպ է լինում, երբ հեռուստադիտողները հուզվում են հենց առաջին համարից։ [...] Կենդանի նվագախումբ, հիանալի արտիսներ և շատ հաճելի ռեժիսորական նորամուծություններն երեկոն վերածել էին գեղեցիկ տոնի»[11]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Լոնդոնյան բեմադրություններ խմբագրել

Տարեթիվ Մրցանակ Կատեգորիա Անվանակարգ Արդյունք Հղումներ
2011 Լոուրես Օլիվիայի մրցանակ Լավագույն նոր մյուզիլ Առաջադրված [12]
Մյուզիքլի լավագույն դերասան Մայքլ Զավե Առաջադրված
«Մյուզիքլի լավագույն դերասանուհի» Էմմա Վիլյամս Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Francis Lai, Official Press Kit" Արխիվացված 2013-01-07 Wayback Machine(անգլ.) francis-lai.com
  2. Пэддок, Терри. "'Love Story' Transfers to Duchess. Ball Produces"(անգլ.) WhatsOnStage.com, 23 июля 2010
  3. Джоунс, Кеннет. "'Love Story', the Musical, Will Kiss and Cry in London's West End; Michael Ball Produces"(անգլ.) Playbill.com, 8 октября 2010
  4. 4,0 4,1 Маунтфорд, Фиона. "Singing the songs of a doomed love affair in 'Love Story'" Արխիվացված 2011-02-10 Wayback Machine(անգլ.) Evening Standard (Лондон), 8 июня 2010
  5. Джирван, Эндрю. "'Love Story' Completes Run at Duchess on 26 Feb"(անգլ.) WhatsOnStage.com, 1 февраля 2011
  6. "Love Story, the Musical"(անգլ.) Walnut Street Theatre
  7. "Première Love Story uitgesteld"(չաշխատող հղում)(նիդեր.) Musicals.nl, 4 ноября 2014
  8. 8,0 8,1 Камболова, Роза. "Вести-Алания. Культура" Արխիվացված 2013-04-03 Wayback Machine Телеканал Россия-Алания, 9 ноября 2013
  9. "Frankly, My Dear, It’s A Damned Memorable Line..." American Film Institute, 22 июня 2005
  10. (հեղինակն անհայտ). "'Love Story' - Chichester Festival (Review)" Արխիվացված 2015-02-07 Wayback Machine(անգլ.) indielondon.co.uk, 11 декабря 2010
  11. (հեղինակն անհայտ)։ "«История любви», Национальный театр оперы и балета". Արխիվացված 2014-03-25 Wayback Machine Журнал gorod, №9, декабрь 2013
  12. "Full List: Laurence Olivier Nominees Announced" Արխիվացված 2012-10-15 Wayback Machine(անգլ.) WhatsOnStage.com, 7 февраля 2011

Արտաքին հղումներ խմբագրել