Սիրո անձրև

հեռուստասերիալ

Սիրո անձրև (հանգըլ: 사랑비; կոր․ նոր ռոմ․: Sarangbi), հարավկորեական հեռուստասերիալ նկարահանված 2012 թվականին ռեժիսոր Յուն Սոկ Հոյի կողմից։ Հայտնվելով յոթանասունականներում և մեր օրերում, այն պատմում է երկու սերունդների սիրո պատմություն՝ Չանգ Կըն Սոկը և Իմ Յու Նան խաղում են երկակի դերեր[2][3][4][5][6]։ Այն ցուցադրվել է KBS2 հեռուստաալիքով 2012 թվականի մարտի 26-ից մինչ մայիսի 29-ը երկուշաբթր և երեքշաբթի օրերին ժամը 21:55Լ Հեռուստասերիալը ունի 20 էպիզոդ։

Սիրո անձրև
Love Rain
Изображение логотипа
Ժանրռոմանտիկ ֆիլմ
ՍտեղծողOh Soo-yeon?
Երկիր Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
ՌեժիսորYoon Seok-Ho?
Գլխավոր
դերերում
Իմ Յու Նա
Չանգ Կըն Սոկ
ՍցենարիստOh Soo-yeon?
Պատմվածքի վայրԿորեա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ20
Էկրաններին էմարտի 26, 2012[1]-ից մայիսի 29, 2012
ՀեռուստաալիքKBS2
ԸնկերությունYoon's Color
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
ՆախորդDream High 2?
ՀաջորդBig?
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

այն հայտնի է եղել երկրի սահմաններից դուրս, և դարձել է ամենաթանկ կորեական դորաման, որը վաճառվել է Ճապոնիայում 2012 թվականին։

Սյուժե

խմբագրել

Սո Ին Հանը (Չանգ Կըն Սոկ) տեսել է Կիմ Յուն Հիին (Իմ Յու Նա) արհեստանոցի պատուհանից, որտեղ նա նկարում էր։ Յուն Հիի գեղեցկությունը և անմեղությունը գրավում են Ին Հանին։ Նա զգուշությամբ նայում էր պատի մոտից, և նկարում է աղջկան. այնպես գեղեցիկ և խորհրդավոր, որ շնչելը դադարում էր[7][8]։

Յուն Հիին հեռանում է։ Վախենալով, որ այլևս չի տեսնի իր փերիին, Ին Հանը դուրս է փախչում լսարանից։ Խելագարի նման նա խուճապահար փնտրում էր Յուն Հիին համալսարանի տարածքում։ Իսկ երբ գտնում է, հասկանում է, որ նրան այլևս բաց չի թողնի[9][10]։

Այս երկուսը իրար էին բախվում նորից և նորից, կարծես թե ճակատագիրը փորձում էր նրանց կապել իրար։ Եվ նրանց յուրաքանչյուր հանդիպումը լինում էր անձրևի ժամանակ։ Յուն Հիին միշտ մոռանում էր իր անձրևանոցը, իսկ Ին Հանը օգնում էր նրան ջրի կաթիլներից։ Դրա պատճառով Ին Հանը հաճախ էր թրջվում, իսկ Յուն Հին առաջարկում էր նրան, որ մոտենա իրեն։ Այդպես նրանք գնում էին ուս ուսի տված։ Քայլում և երազում էին այն մասին, որ ամբողջ կյանքը քայլեն իրար կողք և երբեք չթողնել սիրեցյալի ձեռքը[11][12]։

Նա դարձավ աղջկա համար իսկական արքայազն, իրենց սերը օրեցօր ավելի շատ էր ծաղկում, կարծես գեղեցիկ ծաղիկ լիներ։ Բայց որքան էլ նրանք ցանկանային լինել միասին, ամեն ինչ եղավ հակառակը։ Յուն Հին ստիպված էր հեռանալ, թողնելով խելագարված սիրելիին միայնակ։

Անցնում են շատ տարիներ, մինչ նրանք կրկին հանդիպեցին։ Երիտասարդ նկարիչն ամուսնանում է, բայց այդպես էլ չի կարողանում սիրել իր կնոջը և բաժանվում է։ Նա ունենում է որդի, և մեծանում է արտաքինով իր հայրիկին երկու ջրի կաթիլի նման, բայց տարբեր ներքինով։ Յուն Հին նույնպես կունենա ընտանիք, բայց կրկին անհաջող, քանի որ աղջիկը երբեք չի կարողանում մոռանալ խիզախ ուսանողին։ Եվ նրա աղջիկը նրա նման գեղեցիկ է և նուրբ։ Երեխաները հանդիպում են և սիրում են իրար այնքան ուժեղ, ինչպես ժամանակին իրենց ծնողները։ Բայց ի՞նչ կորոշի ճակատագիրը։ Ու՞մ է վիճակված լիել միասին՝ երեխաններին թե ծնողներին։

Դերերում

խմբագրել
1970s (2513)
2012 (2555)
  • Իմ Յու Նա - Ջունգ Հա Նա (Յուն Հիի աղջիկը)
  • Չանգ Կըն Սոկ - Սո Ջուն (Ին Հայի որդին)
  • Կիմ Շի Հո - Լի Սուն Հո (Դոնգ Ուկի որդին)
  • Ջունգ Ջին Յանգ - Սո Ին Հա
  • Լի Մի Սուկ - Կիմ Յուն Հի
  • Կիմ Յանգ Կվանգ - Հան Թե Սունգ
  • Օ Սընգ Յուն - Ջո Սու
  • Փակ Սե Յանգ - Լի Մին Հո (Դոնգ Ուկի աղջիկը)
  • Լի Չան Հո - Ջանգ Սու
  • Շին Ջի Հո - Ին Սունգ
  • Կվոն Ին Հա - Լի Դոնգ Ուկ
  • Յու Հե Րի - Բեք Հե Ջունգ
  • Փակ Ջի Իլ - Կիմ Չանգ Մո
  • Սո Ին Գուկ - Կիմ Սոն Սոլ (Չանգ Մոյի Chang-mo's զարմիկը)[16]

Արտադրություն

խմբագրել

«Սիրո անձրև» հեռուստասերիալը վերամիավորեց տնօրեն Յուն Սոկ Հոյին և սցենարիստ Օ Սու Յոնին. նրանք նախկինում միասին աշխատել են «Աշունը իմ սրտում» և «Ձմռան սոնետ» հեռուստասերիալիների վրա տասնամյակ առաջ[17][18]։

Ջունգ Ջին Յանգը և Չանգ Կըն Սոկը միասին նկարահանվել են «Ուրախ կյանք» (2007) և «The Case of Itaewon Homicide» (2009) ֆիլմում։ Իմ Յու Նան և Յու Հե Րին միասին նկարահանվել են «Դու իմ ճակատագիրն ես (2008) և «Մոխրոտիկ մարդը» (2009) հեռուստասերիալներում։

«Սիրո անձրև» հեռուստասերիալի նկարահանումները սկսվել են 2011 թվականի սեպտեմբերի 24-ին: 70-ականների նկարահանման առաջին օրը անցկացվել է Keimyung համալսարանում՝ Դեգու, Հարավային Կորեա[19]։

Դրաման ցուցադրվել է MIPTV հեռուստաալիքով, միջազգային իրադարձություն է մարկետինգի  և գնումների ժամանցի ապահովումը Կաննեում, Ֆրանսիա 2012 թվականի ապրիլին[20]։

Վարկանիշ

խմբագրել
Էպիզոդ Ցուցադրման ամսաթիվ TNmS Ratings[21] AGB Ratings[22]
Համազգային Համազգային
1 26 մարտի 2012 թվական 12.2% 11.6%
2 27 մարտի 2012 թվական 12.0% 10.4%
3 2 ապրիլի 2012 թվական 9.6% 8.8%
4 3 ապրիլի 2012 թվական 10.6% 10.6%
5 9 ապրիլի 2012 թվական 10.4% 10.8%
6 10 ապրիլի 2012 թվական 13.0% 11.8%
7 16 ապրիլի 2012 թվական 11.0% 10.0%
8 17 ապրիլի 2012 թվական 12.0% 12.8%
9 23 ապրիլի 2012 թվական 9.4% 10.4%
10 24 ապրիլի 2012 թվական 10.0% 11.2%
11 April 30 ապրիլի 2012 թվական 9.4% 11.2%
12 1 մայիսի 2012 թվական 8.6% 10.4%
13 7 մայիսի 2012 թվական 8.0% 10.2%
14 8 մայիսի 2012 թվական 9.6% 11.8%
15 14 մայիսի 2012 թվական 9.6% 12.0%
16 15 մայիսի 2012 թվական 8.4% 10.4%
17 21 մայիսի 2012 թվական 9.7% 11.6%
18 22 մայիսի 2012 թվական 9.4% 10.0%
19 28 մայիսի 2012 թվական 11.5% 10.6%
20 29 մայիսի 2012 թվական 11.3% 11.8%
Promedio 10.2% 10.9%

Սաունդթրեկներ

խմբագրել
Love Rain OST[23]
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Shiny Love»     
2. «Love Rain (사랑비)»  Չանգ Կըն Սոկ 3:35
3. «Because It's You (그대니까요)»  Թիֆանի[24] 3:23
4. «Love Is Like Rain (사랑은 비처럼)»  Նա Յուն Կվոն 3:52
5. «Again and Again (자꾸 자꾸)»  Yozoh 3:58
6. «The Girl and I (그 애와 나랑은)»  Ս. Ջին 4:02
7. «First Love (첫사랑)»  Քիլգու 3:55
8. «Fate (Like a Fool) (운명 (바보처럼))»  Սո Ին Գուկ 3:57
9. «Love Rain (사랑비) - Piano Ver.»     
10. «Again and Again (자꾸 자꾸) - Guitar Ver.»     
11. «Song of Rain»     
12. «The Girl and I (그 애와 나랑은) - String Ver.»     
13. «Shy Confession Song (수줍은 고백송)»  Milktea 2:50
14. «You That Resemble Rain (비를 닮은 그대)»     

Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր

խմբագրել
Թվական Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ստացող Արդյունք
2012
7th Seoul International Drama Awards
Ակնառու կորեացի դերասան Չանգ Կըն Սոկ Առաջադրված
5th Korea Drama Awards
Լավագույն նորեկ դերասան Սո Ին Գուկ Հաղթանակ
KBS Drama Awards
Գերազանցության մրցանակ, Mid-length դրամայի դերասան Չանգ Կըն Սոկ Առաջադրված
Գերազանցության մրցանակ, Mid-length դրամայի դերասանուհի Իմ Յու Նա Առաջադրված
Լավագույն նորեկ դերասան Սո Ին Գուկ Առաջադրված
Netizen մրցանակ Իմ Յու Նա Հաղթանակ

Արտասահմանյան ցուցադրում

խմբագրել
  •   ԱՄՆ - Ցուցադրվել է LA18 հեռուստաալիքով անգլերեն ենթագրերով, ցուցադրումը սկսվել է 2013 թվականի մայիսի 21-ին, երկուշաբթի և երեքշաբթի օրերին ժամը 9:35-10:30 p.m.[25]
  •   Մալայզիա - Ցուցադրվել է 8tv հեռուստաալիքով յուրաքանչյուր շաբաթ ժամը 6:30 p.m:
  •   Ճապոնիա - Առաջին անգամ ցուցադրվել է KNTV հեռուստաալիքով, ցուցադրումը սկսվել է 2012 թվականի մայիսի 26-ին[26][27]։ Հետագայում այն ցուցադրվել է Fuji TV հեռուստաալիքով, ցուցադրումը սկսվել է 2012 թվականի հուլիսի 25-ին, շաբաթվա ընթացքում ցուցադրվել է 5 էպիզոդ, և 2012 թվականի օգոստոսի 6ին BSFuji հեռուստաալիքով շաբաթը մեկ անգամ[28]։
  •   Ֆիլիպիններ - Ցուցադրվել է ABS-CBN հեռուստաալիքով յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ ժամը 10:15am-11am:
  •   Թաիլանդ - Ցուցադրվել է Channel 7 հեռուստաալիքով, ցուցադրումը սկսվել է 2015 թվականի հունվարի 5-ին, երկուշաբթի և երեքշաբթի օրերին ժամը 9:30-11:13 a.m[29]։ Այն հասանել է նաև Iflix կայքում[30]։

Սիրո անձրևը փոխակերպվել է երկու մաս ունեցող ֆիլմի, որոնք ցուցադրվել են ճապոնական կինոթատրոններում։ Առաջին մասը բաղկացած է 1970-ական թվականներին ամրագրված տեսարաններից, որոնք թողարկվել են 2013 թվականի սեպտեմբերի 20-ին, իսկ երկրորդ մասում ներկայացվում է մեր օրերը, այն թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին[31]։ Ֆիլմը հետագայում ցուցադրվել է WOWOW հեռուստաալիքով 2014 թվականի օգոստոսին[32]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. Kim, Myung-hyun (2011 թ․ դեկտեմբերի 15). «Love Rain: How does love change». 10Asia. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  3. Hong, Lucia (2012 թ․ փետրվարի 27). «Jang Geun-suk, Im Yoona TV series to begin run next month». 10Asia. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  4. Hong, Lucia (2012 թ․ մարտի 22). «TV series Love Rain to shower viewers with emotions». 10Asia. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  5. Oh, Jean (2012 թ․ մարտի 23). «Not just another rom-com for Jang Keun-suk». The Korea Herald. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  6. «Jang Geun-suk and Yoona of Girls' Generation to play lovers in new drama». Korea JoongAng Daily. 2012 թ․ մարտի 24. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  7. Lee, Seung-han (2012 թ․ ապրիլի 3). «REVIEW: KBS' Love Rain - 3rd Episode». 10Asia. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  8. Yoon, Yi-na (2012 թ․ ապրիլի 10). «REVIEW: KBS' Love Rain - 5th Episode». 10Asia. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  9. Choi, Ji-eun (2012 թ․ ապրիլի 17). «REVIEW: KBS' Love Rain - 7th Episode». 10Asia. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  10. Ho, Stewart (2012 թ․ ապրիլի 17). «Jang Geun Suk and Yoona Finally Kiss in Love Rain. enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  11. Han, Yeo-wool (2012 թ․ ապրիլի 24). «REVIEW: KBS' Love Rain - 9th Episode». 10Asia. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  12. Hong, Grace Danbi (2012 թ․ մայիսի 29). «Jang Keun Suk and Yoona's Kiss Predicts Happy Ending for Love Rain». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  13. Chung, Ah-young (2011 թ․ սեպտեմբերի 19). «Yoona to star in new drama». The Korea Times. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  14. Do, Je-hae (2011 թ․ օգոստոսի 9). «Jang Geun-suk to star in Sarangbi». The Korea Times. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  15. «Superstar K Winner to Debut in Star-Filled TV Soap». The Chosun Ilbo. 2011 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  16. Ho, Stewart (2012 թ․ ապրիլի 23). «Seo In Guk Returns to Love Rain as the Rocker Nephew». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  17. Hong, Lucia (2011 թ․ սեպտեմբերի 23). «Jang Keun-suk, Yoona attend script reading session for new series». 10Asia. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  18. Lee, Claire (2012 թ․ հունվարի 24). «Hallyu and K-pop: the boundary blurs». The Korea Herald. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  19. «Jang Keun-suk, Girls' Generation Yoona begin shooting upcoming drama». 10Asia. 2011 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  20. Hong, Lucia (2012 թ․ մայիսի 11). «Jang Keun-suk, Yoona's TV series sold to 12 countries». 10Asia. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  21. (կոր.) TNmS Multimedia Ratings Page
  22. (կոր.) AGB Nielsen Media Research Ratings Page Արխիվացված 2012-03-14 Wayback Machine
  23. Ho, Stewart (2012 թ․ ապրիլի 24). «Love Rain OST Amasses Over 20,000 Pre-order Sales». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  24. Ho, Stewart (2012 թ․ ապրիլի 4). «Love Rain Previews Girls' Generations' Tiffany's New Song». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  25. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  26. «Love Rain to be screened by Japanese KNTV on May!!». Korea.com. 2012 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
  27. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  28. «Jang Geun Suk & YoonA hold a successful Love Rain press conference in Japan». Allkpop. 2012 թ․ հուլիսի 25. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
  29. «Love Rain รักเธอไม่รู้ลืม หนังรอบเช้า ทางช่อง7 เริ่ม 5 มค. 2558». Channel 7. 2015 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին. թաի.՝ ภาษาไทย
  30. https://www.facebook.com/iflixTH/photos/a.1589071688030567.1073741827.1560795464191523/1809941779276889/?type=3&theater
  31. Kang, Jung-yeon (2013 թ․ օգոստոսի 23). «Jang Keun-suk, Girls' Generation Yoona's Romance to Hit Japan Theaters». 10Asia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  32. http://www.wowow.co.jp/pg_info/detail/105022/

Արտաքին հղումներ

խմբագրել