Սիրիմավո Բանդարանաիկե (սինգ․՝ සිරිමාවෝ රත්වත්තේ ඩයස් බණ්ඩාරනායක, թամիլերեն՝ சிறிமாவோ ரத்வத்த டயஸ் பண்டாரநாயக்க; ապրիլի 17, 1916(1916-04-17)[1][2][3][…], Baḷangoḍa, Ratnapura district, Sabaragamuwa Province, Բրիտանական Ցեյլոն, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 10, 2000(2000-10-10)[1][2][3][…], Կոլոմբո, Շրի Լանկա), Ցեյլոնի (1972 թվականի մայիսի 22-ից՝ Շրի Լանկա Հանրապետություն), քաղաքական և պետական գործիչ։ Ամուսնու՝ Սոլոմոն Բանդարանաիկեի դավադրական սպանությունից հետո (1959) Ցեյլոնի ազատության կուսակցության ղեկավարներից մեկը (1960 թվականի մայիսից կուսակցության նախագահ)։

Սիրիմավո Բանդարանաիկե
սինգ․՝ සිරිමාවෝ රත්වත්තේ ඩයස් බණ්ඩාරනායක
Դիմանկար
Ծնվել էապրիլի 17, 1916(1916-04-17)[1][2][3][…]
ԾննդավայրBaḷangoḍa, Ratnapura district, Sabaragamuwa Province, Բրիտանական Ցեյլոն, Միացյալ Թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 10, 2000(2000-10-10)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրԿոլոմբո, Շրի Լանկա
Քաղաքացիություն Շրի Լանկա
ԿրոնԹհերավադա
ԿրթությունSt Bridget's Convent, Colombo?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
ԱմուսինՍոլոմոն Բանդարանաիկե
Զբաղեցրած պաշտոններMember of the Parliament of Sri Lanka?, Prime Minister of Sri Lanka?, Prime Minister of Sri Lanka?, Prime Minister of Sri Lanka?, Leader of the Opposition?, Leader of the Opposition?, Member of the Parliament of Sri Lanka? և Member of the Parliament of Sri Lanka?
ԿուսակցությունԱզատության կուսակցություն
ԵրեխաներAnura Bandaranaike?, Չանդրիկա Կումարատունգա և Sunethra Bandaranaike?
 Sirimavo Bandaranaike Վիքիպահեստում

1960–1965 թվականներին եղել է վարչապետ (աշխարհում առաջին կին վարչապետը)։ Նրա կառավարությունը վարել է երկրի դեմոկրատացման, տնտեսական բարեփոխությունների և տարբեր հասարակարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության քաղաքականություն։ 1965 թվականի մարտից Բանդարիկեն գլխավորում էր պառլամենտական օպոզիցիան (Ցեյլոնի ազատության, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների Միացյալ ճակատը)։ Միացյալ ճակատի հաղթանակից հետո (1970 թվականի մայիս) վերստին դարձել է Շրի Լանկայի վարչապետ, կառավարել է 1960-1965, 1970-1977 և 1994-2000 թվականներին։

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 278