Սիրիլ Ռամաֆոսա

հարավաֆրիկացի քաղաքական գործիչ, Հարավաֆրիկյան Հանրապետության նածագահ (2018)

Մաթամելա Սիրիլ Ռամաֆոսա (անգլ.՝ Matamela Cyril Ramaphosa, նոյեմբերի 17, 1952(1952-11-17)[2], Սոուետո, Յոհանեսբուրգ (քաղաքային օկրուգ), Գաուտենգ, ՀԱՀ), hարավաաֆրիկյան պետական, քաղաքական և արհմիութենական գործիչ: Աֆրիկյան ազգային կոնգրեսի նախագահի գլխավոր քարտուղար (1991-1996) և տեղակալ (2012-2017), Հարավային Աֆրիկայի Հանրապետության փոխնախագահ (2014-2018): 2017 թվականի դեկտեմբերի 18-ից Աֆրիկայի ազգային կոնգրեսի նախագահ: 2018 թվականի փետրվարի 15-ից Հարավային Աֆրիկայի Հանրապետության Նախագահ:

Սիրիլ Ռամաֆոսա
Cyril Ramaphosa e Michel Temer 2 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Աֆրիկյան ազգային կոնգրես[1]
Կրթություն՝ Հարավաֆրիկյան համալսարան և University of Limpopo?
Գիտական աստիճան՝ իրավունքի բակալավր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, արհմիութենական գործիչ և գործարար
Ծննդյան օր նոյեմբերի 17, 1952(1952-11-17)[2] (67 տարեկան)
Ծննդավայր Սոուետո, Յոհանեսբուրգ (քաղաքային օկրուգ), Գաուտենգ, ՀԱՀ
Քաղաքացիություն Flag of South Africa.svg ՀԱՀ
Ամուսին Tshepo Motsepe?
 
Կայք՝ presidency.gov.za/profiles/president-cyril-ramaphosa%3A-profile
 
Պարգևներ

Ուլոֆ Պալմեյի պարգև և honorary doctorate of Capetown University?

ԿենսագրությունԽմբագրել

Երիտասարդ տարիներ, ընտանիքԽմբագրել

Մաթամելա Սիրիլ Ռամաֆոսան ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 17-ին Յոհաննեսբուրգի բազմազգ արվարձանում գտնվող «Վեսթերն-Նեյթիվ-տաունշիպ» գյուղում[3][4][5][6]: Նա ոստիկան Սամուելի և տնային տնտեսուհի Էրդմութ Ռամաֆոսի ընտանիքում երրորդ երեխան էր, որը ներգրաված էր ալկոհոլի ապօրինի առևտրում: Ծագել է վենդա ժողովրդից: Հանքափոր պապը տատիկի հետ ապրել է Քալավհա գյուղում՝ Ուենդա թագավորի պալատի մոտակայքում[7][8][9]։ Քրիստոնյա է[8][10]։

1960 թվականին Շարպևիլում ցույցի կրակոցներից և ավելի քան 69 սևամորթ ցուցարարների սպանությունից հետո երկրում հայտարարվել է արտակարգ դրություն և զորքերը հայտնվել են այն տարածքում, որտեղ ապրում էր Ռամաֆոսաների ընտանիքը[11]: Զինվորները Սիրիլին հարվածել և գցել են մոտակա ջրաղացը, ինչը նրան ստիպել է երկար տարիներ ատել սպիտակամորթներին[12]: 1962 թվականին Ռամաֆոսայի ընտանիքը տեղափոխվել է Սոուետո՝ սևամորթ բնակչության համար արագ զարգացող թաղամաս, որտեղ Սիրիլը հաճախել է Չիլիջիի տարրական դպրոց[4][13][14]: Նաև սովորել է Սեկանո-Նթոանե ավագ դպրոցում, իսկ 1971 թվականին ավարտել է Սիեբասեի Մֆաֆուլի միջնակարգ դպրոցը: Ուսումնառության ընթացքում զբաղվել է քարոզչությամբ, երգով, պարով և ղեկավարել է դպրոցի բանավեճի թիմը: 1972 թվականին բակալավրի աստիճան ստանալու նպատակով Հյուսիսային համալսարանում սովորել է իրավագիտություն[15][16]:

Քաղաքական և արհմիութենական գործունեությունԽմբագրել

Նա ակտիվ մասնակցություն է ունեցել ապարտհեյդի ռեժիմի դեմ պայքարում: Ուսանողական տարիներին զբաղվել է քաղաքական գործունեությամբ՝ միանալով Հարավային Աֆրիկայի ուսանողական կազմակերպությանը և 1974 թվականին դարձել համալսարանական բաժնի նախագահ[17]: Նա ուսանողական քրիստոնեական շարժման անդամ էր, որի նախագահը դարձել է նույն տարում[13][18]:

1974 թվականին համալսարանում հանրահավաքներ կազմակերպելուց հետո՝ ի պաշտպանություն ՖՐԵԼԻՄՈ մոզամբիկյան շարժման՝ դատապարտվել է 11 տարի ազատազրկման՝ Պրետորիայի կենտրոնական բանտում[19][4][20]:

Ազատ արձակվելուց հետո դարձել է «Սևամորթների միության» ակտիվիստ[4][21]: 1976 թվականին Սովուետոյում տեղի ունեցած զանգվածային ընդվզումից հետո կրկին ենթարկվել է ճնշումների. ձերբակալվել է և վեց ամիս մենակության մեջ գտնվել Յոհաննեսբուրգի Յոհաննես-Ֆորսթեր պուրակի ոստիկանության բաժանմունքում՝ ահաբեկչության մեղադրանքով, առանց դատավարության կամ հետաքննության: Այս դեպքից հետո հայրը, որը Մորոկի ոստիկանության բաժանմունքում սերժանտ էր՝ թողել է ծառայությունը:

1980-ականների վերջին հանքագործների ազգային միությունը դարձել է Հարավային Աֆրիկայի խոշորագույն միությունը, որտեղ գրանցված էր ավելի քան 250,000 անդամ[22]: 1987 թվականի օգոստոսին աշխատավարձերի դրույքաչափերը բարձրացնելու փորձով Միությունը հայտարարել է ընդհանուր գործադուլ, որին միացել են երկրի սևամորթների ավելի քան 70%-ը[14][23]: Մեկ ամիս անց՝ մասշտաբային արձակուրդների մեկնարկից հետո Միությունը որոշել է դադարեցնել գործադուլը, որը Հարավային Աֆրիկայի պատմության մեջ դարձել է խոշորագույնը և արդյունաբերողներին հասկացրել է, որ Ռամաֆոսան և միությունը իրական ուժ են, որոնց պետք է հաշվի առնել[24]:

ԸնտանիքԽմբագրել

Ռամաֆոսայի անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի[25]։ Նա ամուսնացել է երկու անգամ․ սկզբից Հոուպ Ռամաֆոսայի, ապա Նոմազիզի Մտշոշիսեի հետ[26][27]։ 1996 թվականին ամուսնացել է Տշեպո Մոտսեպեի՝ առաջին և միակ սևամորթ միլիարդատեր Պատրիսա Մոտսեպեի քրոջ հետ։ Ռամաֆոսան ունի չորս երեխա[28][29]:

ՄրցանակներԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

• Բաոբաբի արծաթե շքանշան (մարտի 24, 2009 թվական)՝ «Բազմակուսակցական բանակցություններում անգնահատելի ներդրման և Սահմանադրական ժողովի գումարման համար»[30][31]:

ԱրտասահմանյանԽմբագրել

• Ուլոֆ Պալմեի առաջին կարգի մրցանակ (սեպտեմբերի 16, 1987 թվականն, Շվեդիա)՝ «Հարավային Աֆրիկայի հանքափորների ազգային միության անդամների կողմից ցուցաբերած արիության համար»[32][33]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.pa.org.za/person/matamela-cyril-ramaphosa/
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  3. «Ramaphosa, Matamela Cyril»։ Nelson Mandela Foundation[en]։ Վերցված է 16 февраля 2018 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Bill Keller (23 января 2013)։ «Could Cyril Ramaphosa Be the Best Leader South Africa Has Not Yet Had?»։ The New York Times։ Վերցված է 15 февраля 2018 
  5. Songezo Ndlendle (4 сентября 2017)։ «11 facts you have to know about Cyril Ramaphosa»։ IOL[en]։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-11-ին։ Վերցված է 15 февраля 2018 
  6. «Who is Cyril Ramaphosa?»։ The Sowetan[en]։ 19 декабря 2017։ Վերցված է 15 февраля 2018 
  7. Samuel Osborne (19 декабря 2017)։ «Cyril Ramaphosa: Who is Jacob Zuma's successor as new leader of South Africa's ANC»։ The Independent։ Վերցված է 15 февраля 2018 
  8. 8,0 8,1 Poloko Tau (24 декабря 2017)։ «The Cyril you don't know»։ News24[en]։ Վերցված է 18 февраля 2018 
  9. John Greenwald (14 сентября 1987)։ «South Africa Striking Figure. The rise of a miner's grandson»։ Time։ Վերցված է 18 февраля 2018 
  10. «Cyril the suit»։ Africa Confidential[en]։ 26 апреля 1997։ Վերցված է 18 февраля 2018 
  11. «Ramaphosa hopeful on weapons»։ BBC News։ 9 мая 2000։ Վերցված է 19 февраля 2018 
  12. Sheila Rule (2 сентября 1985)։ «Union's determinated leader: Cyril Ramaphosa»։ The New York Times։ Վերցված է 19 февраля 2018 
  13. 13,0 13,1 «Profile of ANC presidential candidate: Matamela Cyril Ramaphosa»։ The New Age[en]։ 16 декабря 2017։ Վերցված է 15 февраля 2018 
  14. 14,0 14,1 «Cyril Ramaphosa»։ Who's Who of Southern Africa[en]։ Վերցված է 15 февраля 2018 
  15. Jendayi Frazer. Interview with M.C. Ramaphosa, Secretary General of the African National Congress (ANC) // Indiana University Press[en]. — Africa Today[en], 1994. — Вып. 40, № 1. — С. 7—10. — 107 с.
  16. «Cyril Ramaphosa»։ Университет Мпумаланга[en]։ Վերցված է 15 февраля 2018 
  17. Conor Gaffey (25 ноября 2016)։ «Who is Cyril Ramaphosa, Jacob Zuma's Likely Successor?»։ Newsweek։ Վերցված է 16 февраля 2018 
  18. Gastrow, 1993, էջ 264
  19. Togni, 1994, էջ 224
  20. «Matamela Cyril Ramaphosa»։ A Dictionary of Contemporary World History։ Վերցված է 15 февраля 2018 
  21. Thapelo Tselapedi (23 декабря 2017)։ «Ramaphosa at a glance»։ The Citizen[en]։ Վերցված է 15 февраля 2018 
  22. «Former SRC Presidents»։ Университет Лимпопо[en]։ Վերցված է 15 февраля 2018 
  23. Uazuva Kaumbi (17 января 2013)։ «The curious case of Comrade Cyril»։ Windhoek Observer[en]։ Վերցված է 15 февраля 2018 
  24. «List of organisations which support and are affiliates of the regional UDF»։ Nelson Mandela Foundation[en]։ Վերցված է 16 февраля 2018 
  25. «Malema’s allegations ‘complete rubbish’ – Ramaphosa’s son»։ The Citizen[en]։ 15 августа 2017։ Վերցված է 17 февраля 2018 
  26. «Ramaphosa's ex-wife shuts down abuse allegations»։ eNCA[en]։ 16 августа 2017։ Վերցված է 17 февраля 2018 
  27. Yasmeen Osman (11 декабря 2017)։ «Cyril Ramaphosa: the ‘charismatic and capable’ man behind the politics»։ The Citizen[en]։ Վերցված է 17 февраля 2018 
  28. «Cyril Ramaphosa - South African union leader, mine boss, president»։ BBC։ 15 февраля 2018։ Վերցված է 15 февраля 2018 
  29. Sipho Hlongwane (31 января 2013)։ «South Africa's only black billionaire donates half his fortune to charity»։ The Guardian։ Վերցված է 15 февраля 2018 
  30. Award of the Order of the Baobab // Government Gazette of South Africa[en]. — 24 марта 2009. — № 32055. — С. 3. — 6 с.
  31. «Cyril Ramaphosa. The Order of the Baobab in Silver»։ Президент ЮАР։ Վերցված է 15 февраля 2018 
  32. «Cyril Ramaphosa. Olof Palme Prize - 1987»։ Olof Palmes Minnesfond։ 16 сентября 1987։ Վերցված է 15 февраля 2018 
  33. «South African union leader wins Palme Prize»։ United Press International։ 24 октября 1987։ Վերցված է 15 февраля 2018 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել