Սիրիայի երկնքում ռազմական ինքնաթիռների թռիչքների անվտանգության մասին ռուս-ամերիկյան փոխըմբռնման հուշագիր

Սիրիայի երկնքում ռազմական ինքնաթիռների թռիչքների անվտանգության մասին ռուս-ամերիկյան փոխըմբռնման հուշագիր, փաստաթուղթ, որը ստորագրվել է Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև 2015 թ. հոկտեմբերի 20-ին[1][2][3]։ Փաստաթղթի լրիվ անունն է ՛՛Սիրիայի Արաբական Հանրապետության օդային տարածությունում ռազմագործողությունների ընթացքում միջադեպերի կանխման և անվտանգության ապահովման 2015 թվականի հոկտեմբերի 20-ի փոխըմբռնման Հուշագիր՛՛ ( ռուս.՝ Меморандумом о взаимопонимании по предотвращению инцидентов и обеспечению безопасности в ходе операций в воздушном пространстве Сирийской Арабской Республики от 20 октября 2015 года)[4][5][6][7][8]։

ԱՄՆ ՌՕՈՒ-ի Ֆ-22 կործանիչ կալանիչ ինքնաթիռ
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի Սու-24 ռմբակոծիչներից մեկը

Ամերիկյան ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ներկայացուցիչ Փիթըր Քուքը (Peter Cook) հաղորդել է, որ հոկտեմբերի 20-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել՝ սահմանելով մի շարք հիմնական ընթացակարգեր ռուսական և ամերիկյան ինքնաթիռների համար, որպեսզի նրանք խուսափեն բախումներից կամ այլ խնդիրներից, քանի որ նրանց օդային արշավները Սիրիայում որոշակիորեն «խաչաձևվում են միմյանց»։ Փիթըր Քուքը չի ճշտել համաձայնության մանրամասները, այդ թվում՝ ո՞րն է համարվում անվտանգ հեռավորություն այդ երկու երկրների ինքնաթիռների միջև, կամ ինչպե՞ս կարող է այն չափվել[9]։

Ամերիկյան կողմը բավական արժեքավոր է համարել տվյալ փաստաթութը։ Մասնավորապես Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսի խոսքով՝ Պենտագոնում ենթադրում են, որ Ռուսաստանի հետ փոխըմբռնման մասին այս փաստաթուղթը արժեր նրան, որպեսզի զբաղվեին դրանով՝ հանուն ամերիկյան օդաչուների անվտանգության ապահովման[1]։

ԱՄՆ Ֆ-22Ա ռեակտիվ գերձայնային մարտական ինքնաթիռների զույգը սերտ թռիչքի ժամանակ:
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի Սու-25 գրոհիչը

Փաստաթղթի ստորագրման պատճառները խմբագրել

2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում սկսվելուց հետո, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ինքնաթիռները մի քանի անգամ բավական մերձ տարածության վրա են թռչել, դրանով իսկ մեծացնելով օդում միջադեպերի վտանգը։ Դրանից հետո Պենտագոնում հայտարարել են, որ նման միջադեպերը ընդգծում են Սիրիայում ռազմական օդային հարվածներ հասցնող երկու երկրների օդային անվտանգության կանոնների մասին պայմանավորվածության անհրաժեշտությունը[10]։

 
F-22-ների զույգը թռիչքային փորձարկման ընթացքում:

Փաստաթղթի նախապատրաստումը խմբագրել

Տվյալ ռուս-ամերիկյան հուշագրի վրա աշխատանքները սկսվել են ստորագրման օրվանից՝ 2015 թվականի հոկտեմբերի 20-ից մոտ երկու շաբաթ առաջ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Պենտագոնի ներկայացուցիչները անցկացրել են տեսակոնֆերանսներ։ Մասնավորապես նման տեսակոնֆերանսներ են անցկացվել 2015 թվականի հոկտեմբերի 1-ի, 2015 թվականի հոկտեմբերի 10-ին և 2015 թվականի հոկտեմբերի 14-ին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների միջև՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի կարգադրությամբ հաստատվել է կապի ուղիղ կապուղի։ Բոլոր հանգուցային հարցերը հոկտեմբերի 16-ին՝ ուրբաթ օրը, արդեն համաձայնեցված են եղել[11][12]։

Փաստաթղթով կարգավորվող հարցերը խմբագրել

 
Գեներալ Ջոզեֆ Ֆ. Դանֆորդ կրտսեր

Փաստաթուղթը հիմնականում կենտրոնացած է օդային տարածությունում անվտանգության հարցերի վրա։ Միաժամանակ, ամերիկյան կողմը շեշտել է, որ դա համաձայնություն չէ, այլ ընդամենը հուշագիր։ Պատճառն այն է, որ ստորագրող երկու կողմերը հիմնովին տարբերվում են Սիրիայում Ռուսաստանի բոլոր գործողությունների կապակցությամբ։

ԱՄՆ զինված ուժերի Շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ Կատարում ԱՄՆ կենտրոնական միասնական հրամանատարության ռազմաօդային գործողությունների կենտրոնը հանդես կգա որպես Ռուսաստանի հետ շփման ալիք Սիրիայում ավիապատահարների դեպքում։ Այս մասին ասվում է Պենտագոնի պաշտոնական կայքում հաղորդագրության մեջ։

«Ես կուզենայի ընդգծել, որ դա արվում է ո՛չ գործողությունների կոորդինացիայի (Ռուսաստանի հետ), ո՛չ վիճելի հարցերը հարթելու, այլ տարածաշրջանում գործողությունների անվտանգ իրականացման ապահովման համար»,- հայտարարել է Դանֆորդը Իրաք իր այցի ժամանակ։

Հուշագրում նշված են այն կապի հաճախականությունները և անվտանգության միջոցները, որոնք պետք է կիրառվեն Սիրիայի երկնքի համատեղ օգտագործման ժամանակ՝ արհեստավարժ կերպով անվտանգության ապահովման համար[1]։ Ըստ ռուսական կողմի տեղեկությունների, որոնք տարածել են ռուսական համացանցային լրատվամիջոցները, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, մեկնաբանելով հուշագիրը, հաղորդել է, որ վերջինիս ուժի մէջ մտնելուց հետո ՛՛կկարգավորվեն օպերատիվ կապի կապուղիները Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմական կառավարման համապատասխան մարմինների միջև, կսահմանվի փոխգործակցության մեխանիզմը, ներառյալ՝ ճգնաժամային իրավիճակների առաջացման դեպքում փոխօգնության ցուցաբերումը՛՛[13]:

 
Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ (2011), Ռուսաստանի 1-ին դասի իսկական պետական խորհրդական (2014), Արտակարգ և լիազոր դեսպան (2007), քաղաքական գիտությունների դոկտոր, բանակի գեներալ Անատոլի Իվանովիչ Անտոնովը

Փաստաթղթի գործունեությունը ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիայի մյուս երկրների օդուժի համար խմբագրել

Ըստ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի` «ամերիկացիները պարտավորվել են փոխհամաձայնեցված կանոնները հասցնել նաև իրենց կողմից գլխավորվող հակաիլիպյան դաշնախմբի բոլոր մասնակիցներին, որոնց օդաչուները կղեկավարվեն այդ պայմանավորվածություններով»։ Այստեղ պարզ է դառնում, որ փաստորեն, ռուսների հետ ամերիկացիները պայմանավորվածություն են ձեռք բերել իրենց ղեկավարած բազմազգ ամբողջ դաշնախմբի անունից, ընդ որում, հնարավոր է, առանձնապես հաշվի չնստելով այդ դաշնախմբի որոշ անդամների, մասնավորապես՝ սաուդցիների և թուրքերի կարծիքի հետ[13]։

Այլ պետությունների կողմից ամերիկա-ռուսաստանյան փոխըմնբռնման հուշագրի պահանջները կատարելուն համաձայնվելը խմբագրել

2015 թվականի դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը հանդիպում է անցկացրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության և ռազմական գործողությունների գլխավոր վարչության պետ Փիթըր Ուոթքինսի հետ[4][14][15][16]։

Ըստ ռուսաստանյան լրատվական գործակալությունների տարածած տեղեկատվության՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչությունը, ի դեմս Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության և ռազմական գործողությունների գլխավոր վարչության պետ Փիթըր Ուոթքինսի՝ հաստատել է իր մտադրությունը՝ պահպանելու Սիրիայի երկնքում թռիչքների անվտանգության մասին ռուս-ամերիկյան հուշագրով հաստատված «վարքի կանոնները»[4][14][14][17][18][19][20][21][22]։

«Ուոթքինսը ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսաստանյան ռազմական ինքնաթիռի ոչնչացման և ռուսաստանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ։ Ընդգծվել է ծովում և օդային տարածությունում միջադեպերի կանխման համար Ռուսաստանի զինված ուժերի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի համապատասխան կառույցների միջև «օպերատիվ կապի» հաստատման մեջ բրիտանական կողմի շահագրգռվածությունը», — հաղորդել են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում[14][20]։

Նախկինում Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Փիթըր Ուոթքինսին հաստատել է դեռ 2014 թվականին ընդհատված ռազմական համագործակցության շարունակման՝ ռուսաստանյան կողմի պատրաստակամությունը[14][18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «США и Россия подписали меморандум о безопасности полетов в Сирии». ГОЛОС АМЕРИКИ. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.(չաշխատող հղում)
  2. «ԱՄԵՐԻԿԱ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՈՐՈՇ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐ». AZG Daily. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. «Россия и США подписали меморандум о предотвращении инцидентов в ходе операции в Сирии – Новости РуАН». РуАН – Русское Агентство Новостей. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 http://ria.ru/syria/20151210/1339860140.html
  5. Սիրիայի վերաբերյալ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հուշագիրը տարածվում է բոլոր օդանավերի վրա. Պենտագոն
  6. https://www.1in.am/1749156.html
  7. http://www.azg.am/AM/2015111333
  8. http://www.tvc.ru/news/show/id/78999
  9. http://www.golos-ameriki.ru/content/us-russia-syria/3014866.html(չաշխատող հղում)
  10. «Россия и США договорились о безопасности полетов в Сирии». Зеркало недели | Дзеркало тижня | Mirror Weekly. https://plus.google.com/b/116699980639406409904/. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  11. «В Минобороны рассказали подробности соглашения между Россией и США по Сирии». lenta.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  12. http://www.bbc.com/russian/international/2015/10/151014_syria_us_russia_air_safety_talks
  13. 13,0 13,1 «ԱՄԵՐԻԿԱ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՈՐՈՇ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐ». AZG Daily. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 http://function.mil.ru/news_page/country/more.htm?id=12071578@egNews
  15. http://www.vesti.ru/doc.html?id=2696891
  16. http://function.mil.ru/news_page/country/more.htm?id=12071578@egNews&_print=true
  17. http://zavtra.ru/content/view/rossiya-i-britaniya-gotovyi-vozobnovit-voennoe-sotrudnichestvo/
  18. 18,0 18,1 http://www.gazeta.ru/politics/news/2015/12/10/n_7997051.shtml
  19. РИА Новости. http://ria.ru/syria/20151210/1339860140.html#ixzz3u2I52P4E
  20. 20,0 20,1 http://www.segodnia.ru/news/170019
  21. http://www.armenianreport.com/pubs/120639/
  22. http://xn----ctbsbaa3aibxhck.ru-an.info/%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE%D1%81%D1%82%D0%B8/%D1%80%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D1%8F-%D0%B8-%D1%81%D1%88%D0%B0-%D0%BF%D0%BE%D0%B4%D0%BF%D0%B8%D1%81%D0%B0%D0%BB%D0%B8-%D0%BC%D0%B5%D0%BC%D0%BE%D1%80%D0%B0%D0%BD%D0%B4%D1%83%D0%BC-%D0%BE-%D0%BF%D1%80%D0%B5%D0%B4%D0%BE%D1%82%D0%B2%D1%80%D0%B0%D1%89%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B8-%D0%B8%D0%BD%D1%86%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BD%D1%82%D0%BE%D0%B2-%D0%B2-%D1%85%D0%BE%D0%B4%D0%B5-%D0%BE%D0%BF%D0%B5%D1%80%D0%B0%D1%86%D0%B8%D0%B8-%D0%B2-%D1%81%D0%B8%D1%80%D0%B8%D0%B8/