Սիրածաղիկ (լատին․՝ Agapanthus),պատկանում է շուշանազգիների (Liliaceae) ընտանիքին։ Հայրենիքը Աֆրիկան է։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Բազմամյա խոտաբույս է, տերևները ժապավենաձև են, գոգավոր, աճում են, բույսի արմատավզիկի մոտից (արմատամերձ)։ Արմատները հաստ են, մսոտ։ Ամառվա կեսերին աճում են նետանման ուղիղ կանգնած ծաղկասլաքներ, որոնք վերջանում են 20-ից մինչև 200-ի հասնող բաց կապտավուն ծաղիկներով։ Մշակության մեջ հաճախակի հանդիպում է հովանոցաձև սիրածաղիկը (A. umbellatus L. Her.) որի բազմաթիվ ծաղիկները աչքի են ընկնում գեղեցիկ, սպիտակ ծաղիկներով։

Մշակում խմբագրել

Որպեսզի բույսը լավ աճի և առատորեն ծաղկի, անհրաժեշտ է առնվազն տարին մեկ անգամ վերատնկում կատարել։ Վերատնկումը անհրաժեշտ է կատարել լայն, բայց ոչ խոր թաղարներում, մեծ զգուշությամբ, որպեսզի հաստ ու մսալի արմատները չկոտրատվեն։ Բնակարաններում աճեցվող բույսերը ամռան ընթացքում անհրաժեշտ է դուրս տանել և դնել ստվերում, ջրելով ըստ պահանջի և առատորեն։ Սեզոնի ընթացքում խորհուրդ է տրվում մի քանի սնուցում կատարել հեղուկ թռչնաղբով, նախօրոք նրան խառնելով հեշտ լուծվող հանքային պարարտանյութեր։ Սնուցումը տրվում է բույսը ջրելուց հետո։ Ձմռան ընթացքում բույսերը բնակարաններում կամ նկուղներում կարելի է խնամել 4-6 ջերմության պայմաններում։ Այս դեպքում պահանջվում է չափավոր խոնավություն. հաճախակի չի կարելի ջրել։ Երևանի պայմաններում սիրածաղիկը կարող է ձմեռել նաև բաց գրունտում, եթե ուժեղ ցրտերի շրջանում բույսերը ծածկենք կիսատակառներով և գոմաղբի շերտով։ Թե՛ դրսում ձմեռող բույսերը հաճախ զրկվում են տերևներից, սակայն այդ հանգամանքը բույսի հետագա աճման ու զարգացման վրա բացասական ազդեցություն չի թողնում։ Բազմացվում է սերմերով, թփի բաժանումով և կտրոններով։ Վերջինից ստացված բուսակները ծաղկում են 5-6 տարում։

Օգտագործում խմբագրել

Օգտագործվում է բնակարանները, պատշգամբները և աստիճանավանդակները ձևավորելու, ինչպես նաև գազոնի ֆոնի վրա տնկելու համար։

Տեսակներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրածաղիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրածաղիկ» հոդվածին։