Սիրանուշ Եսայան

հայկական թատրոնի ու կինոյի դերասանուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սիրանուշ Եսայան (հոկտեմբերի 13, 1973(1973-10-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական թատրոնի ու կինոյի դերասանուհի։

Սիրանուշ Եսայան
Ծնվել էհոկտեմբերի 13, 1973(1973-10-13) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայֆիլմ և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1999)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Սիրանուշ Եսայանը ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 13-ին Երևանում։ 1993 թվականին ավարտելով Երևանի Գ. Ադալյանի անվան թիվ 133 միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիա, որն ավարտել է 1995 թվականին[1]։ Այնուհետև՝ 1995-1999 թվականներին, սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում[2]։

1997 թվականից՝ Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի[2]։

Դերերը թատրոնում խմբագրել

Հեղինակ Ներկայացում Դեր
Թենեսի Ուիլյամս Տրամվայ Ցանկություն բուժքույր
Ռոլանդ Շառոյան Մեր բաժին ուրախությունը Սրբուհի
Լևոն Շանթ Հին աստվածներ Միգանուշ
Ֆեդերիկո Գարսիա Լորկա Բեռնարդա Ալբայի տունը Մարտիրիո, Մարիա Խոսեֆա
Ալվարդ Պետրոսյան Ես մի ծառ եմ ծիրանի Օրիորդ Անիչկա
Ռուբեն Մարուխյան Եղեգնուհի Ներքին գործոց նախարարուհի
Բերտոլդ Բրեխտ Կովկասի կավճե շրջան Անիկո
Մ․ Մեյոյի, Մ․ Էնեկենի «Ստախոսը»

ստեղծագործության հիման վրա

Երջանիկ ավարտ Օրիորդ Փեթինքթոն
Պերճ Զեյթունցյան Արշակավան Վհուկ
Ուիլյամ Շեքսպիր Ռիչարդ Երրորդ Լովել
Եվրիպիդես Տրոյայի կանայք Հեկաբե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Սիրանուշ Եսայան». avproduction.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «Սիրանուշ Եսայան». nationaltheater.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.