Սիստոլիկ գերճնշում
Սիստոլիկ գերճնշումն արյան սիստոլիկ ճնշման բարձրացումն է(ՍՃ)։ Եթե սիստոլիկ ճնշումը բարձանում է (>140), նորմալ (<90) դիաստոլիկ ճնշման պայմաններում (ԴՃ), ապա կոչվում է սիստոլիկ ճնշման իզոլացված բարձրացում[1]։
Սիստոլիկ գերճնշում | |
---|---|
Տեսակ | հիվանդություն |
Պատճառագիտություն
խմբագրելՍիստոլիկ գերճնշումը կարող է ի հայտ գալ տարիքի աճին զուգընթաց, քանի որ մեծանում է աորտայի ծանրաբեռնվածությունը[2]։
Արդյունքում մեծանում է ձախ փորոքի ծանրաբեռնվածությունը, որը հանգեցնում է կորոնալ արյունահոսքի նվազեցման, ձախ փորոքի հիպերտրոֆիայի, կորոնար իշեմիայի և սրտային անբավարարության[3]։
Մեծ տարիքում պացիենտները ունեն առիթմիաների բարձր ռիսկ (Օրինակ՝ նախասրտերի շողացում)[4]։
Բուժում
խմբագրելՍիստոլիկ գերճնշման բուժման նպատակն է իջեցնել սրտի, ցերեբրովասկուլյար համակարգի և երիկամների ծանրաբեռնվածությունը։ Առորյան, սովորությունները և սնունդը նույնպես ունեն մեծ ազդեցություն բուժման վրա։ Խորհուրդ է տրվում օգտագործել քիչ քանակությամբ աղ, մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեններ։ Կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս որ հավելյալ քաշի կորուստը, ֆիզիկական ակտիվությունը և ալկոհոլի սահմանափակումը նույնպես դրական դինամիկա են ապահովում[3]։
Ապրելակերպի փոփոխությունները կարելի է համակցել դեղորայքային բուժման հետ, ինչը թույլ կտա պահպանել սիստոլիկ ճնշման նորմալ մակարդակ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ցանկացած դեղորայք ունի կողմնակի էֆեկտներ, հաճախ՝ լուրջ։
Նպատակ
խմբագրելՀամաձայն հետազոտությունների, եթե Սիստոլիկ ճնշումը 140 է, իսկ դիաստոլիկը 68-ից փոքր է, բուժման արդյունքները բարենպաստ են։ Եթե 70ից բարձր է, ապա բուժման ընթացքում կարող են ի հայտ գալ բարդություններ[5]։
Կատարվել են ռանդոմիզացված կլինիկական հետազոտություններ, որոնց արդյունքների համաձայն նպատակահարմար է դիաստոլիկ ճնշումը պետք է պահել 68-70 ից ցածր[6]։ Նման ԴՃ-ն տալիս է Սիստոլիկ գերճնշման բուժման առավել լավ արդյունքներ[7][8]։
Դեղեր, որոնք օգտագործվում են Սիստոլիկ Գերճնշման բուժման համար.
- Միզամուղներ
- Բետտա-բլոկերներ
- Անգիոտենզին II ընկալչի արգելակիչներ
- Կալցիումական անցուղիների պաշարողներ
- Ռենինային ինհիբիտորներ[9]։
Խորհուրդ է տրվում նաև.
- Չծխել
- Սահմանափակել աղի օգտագործումը
- Բացառել ալկոհոլի օգտագործումը
- Նվազեցնել ավելորդ քաշը
- Պարբերաբար զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Guideline for the diagnosis and management of hypertension in adults» (PDF). Australian Heart Foundation. 2016. էջ 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Smulyan H, Safar ME (2000 թ․ փետրվար). «The diastolic blood pressure in systolic hypertension». Ann. Intern. Med. 132 (3): 233–37. doi:10.7326/0003-4819-132-3-200002010-00010. PMID 10651605.
- ↑ 3,0 3,1 DeLoach, SS; Townsend, RR (2008 թ․ մարտ). «Systolic Hypertension: A Guide to Optimal Therapy». Consultant. 48 (3). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19.
{{cite journal}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ 4,0 4,1 Duprez, Daniel (2012 թ․ հոկտեմբեր). «Treatment of Isolated Systolic Hypertension in the Elderly». medscape.com. Վերցված է 25.01.2020-ին.
- ↑ Somes GW, Pahor M, Shorr RI, Cushman WC, Applegate WB (1999 թ․ սեպտեմբեր). «The role of diastolic blood pressure when treating isolated systolic hypertension». Arch. Intern. Med. 159 (17): 2004–09. doi:10.1001/archinte.159.17.2004. PMID 10510985.(չաշխատող հղում)
- ↑ Boutitie F, Gueyffier F, Pocock S, Fagard R, Boissel JP (2002). «J-shaped relationship between blood pressure and mortality in hypertensive patients: new insights from a meta-analysis of individual-patient data». Ann. Intern. Med. 136 (6): 438–48. doi:10.7326/0003-4819-136-6-200203190-00007. PMID 11900496.
- ↑ «Five-year findings of the hypertension detection and follow-up program. I. Reduction in mortality of persons with high blood pressure, including mild hypertension. Hypertension Detection and Follow-up Program Cooperative Group». JAMA. 242 (23): 2562–71. 1979. doi:10.1001/jama.242.23.2562. PMID 490882.
- ↑ «MRC trial of treatment of mild hypertension: principal results. Medical Research Council Working Party». British Medical Journal (Clinical Research Ed.). 291 (6488): 97–104. 1985. doi:10.1136/bmj.291.6488.97. PMC 1416260. PMID 2861880.
- ↑ «Isolated Systolic Hypertension». webmd.com. 2019, MAY 17. Վերցված է 25.01.2020-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)