Սիոսեփոլ
Սիոսեփոլ (պարսկերեն սիոսե՝ «եռեսուներեք» և փոլ՝ «կարմուրջ» բառերից), Ալլահվերդի խանի կամուրջ, կամ Ջուղայի կամուրջ, Զայանդեռուդ գետի վրա։ Սպահանի տասնմեկ կամուրջներից ամենաերկարն է։ Կառուցվել է 1599-1602 թվականներին՝ Սեֆյան հինգերորդ արքա Շահ Աբաս Մեծի կամ Առաջինի օրոք։ Կամուրջը կազմում է Սպահանի կենտրոնական փողոցի՝ Չահարբաղի շարունակությունը և քաղաքը կապում է հայկական Նոր Ջուղա թաղամասի հետ։ Երկարությունը մոտ 297.76 մետր է, լայնությունը՝ 13.75 մետր։ Կամուրջն ունի երկու հարկ. վերևի հարկը կառուցված է աղյուսից, ներքևինը՝ քարից։ Սիոսեփոլը ծառայում է նաև որպես զբոսավայր։ Ամառվա ամիսներին, երբ գետի ջուրը նվազում է, կամրջի առաջին հարկը դառնում է մարդկանց հանգստի վայր, այնտեղ բացվում է թեյատուն։ Իսկ երբ ջուրը բարձրանում է, նույն դերն են կատարում կամրջի երկրորդ հարկի օթյակները, որոնք գտնվում են կամրջի երկու կողմերում։
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Սպահան |
Տեսակ | քարե կամուրջ, կամարաձև կամուրջ, ճանապարհային կամուրջ և ճարտարապետական հուշարձան |
Նյութ | քար և աղյուս |
Թռիչքների քանակ | 33[2] |
Հատում է | Զայանդե |
Երկարություն | 297,76 մետր[3] |
Լայնություն | 13,75 մետր[3] |
Բացման տարեթիվ | 1602[2] |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[1] |
![]() | |
![]() |

Անվանումները Խմբագրել
- Սիոսեփոլ բառացի նշանակում է 33 կամուրջ, քանի որ կամուրջն ունի 33 կամար։ Ասում են, որ նախապես եղել է 40 կամար, հետո 7-ը ավերվել են։
- Ալլահվերդի խանի կամուրջ կոչվում է իր հիմնադրի անունով։ Ալլահվերդի խանը ազգությամբ եղել է հայ՝ ծնված Վրաստանում, որին Շահ Աբասը գերևարել է Պարսկաստան, դարձրել մուսուլման ու նշանակել իր զորքի գլխավոր հրամանատար։
- Ջուղայի կամուրջ է կոչվում, քանի որ կամրջի հարավային կողմում է գտնվում հայկական Նոր Ջուղա թաղամասը[4]։
Հղումներ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 3,0 3,1 https://structurae.net/structures/allahverdi-khan-bridge
- ↑ Սիոսեփոլ, Սպահանի ամենառոմանտիկ կամուրջը(չաշխատող հղում)
Սիոսեփոլ Վիքիպահեստում |