«Majulah Singapura» (հայերեն՝ «Առա՛ջ, Սինգապու՛ր» ), Սինգապուրի պետական օրհներգը։ 1958 թվականին Զուբիր Սաիդը գրել է երգը Սինգապուրի քաղաքային խորհդրի պաշտոնական հավաքների համար, իսկ 1959 թվականին այն ընտրել են կղզու օրհներգը, երբ քաղաքը ստացել է ինքնակառավարման իրավունք։ Ամբողջական ազատագրումից հետո 1965 թվականին «Majulah Singapura» երգը պաշտոնապես հաստատվել է որպես Սինգապուրի պետական օրհներգ։ Օրենքի համաձայն օրհներգը պետք է երգել մալայերենով, չնայած գոյություն ունեն նաև նրա պաշտոնական թարգմանությունները պետական մյուս երեք լեզուներով՝ անգլերեն, չինարեն (մանդարին) և թամիլերեն[1]։

Առա՛ջ, Սինգապու՛ր
Սինգապուրի հսկայական դրոշը, իջեցված CH-47 Chinook ուղղաթիռից 2006 թվականի հուլիսի 29-ին կայանալիք շքերթի փորձի ժամանակ, երբ հնչում էր «Majulah Singapura» երգը
Տեսակօրհներգ
Բառերի հեղինակԶուբիր Սաիդ
ԵրգահանԶուբիր Սաիդ
ԵրկիրՍինգապուր Սինգապուր
Հաստատված1959 թվական
ԹարգմանություններԱնգլերեն
Չինարեն
Թամիլերեն
 National anthems of Singapore Վիքիպահեստում

Սկզբում օրհներգը գրված է եղել ռե մաժոռում, սակայն 2001 թվականին այն պաշտոնապես փոխադրեցին ավելի ցածր ֆա մաժոռ տոնայնությունում, հնարավոր է «շքեղ և ավելի ոգեշնչող կատարման» համար։

Պետական օրհներգը պարբերաբար կատարում են դպրոցներում, ինչպես նաև ռազմական ուժերի զորանոցներում յուրաքանչյուր օրվա սկզբում և վերջում։ Այդ ընթացքում բարձրացնում կամ իջեցնում են պետական դրոշը և տալիս են պետական երդում։ Սինգապուրցիներին խրախուսում են երգել պետական օրհներգը ազգային նշանակության տոնների, ինչպիսին է Ազգային միասնության օրը, ինչպես նաև այլ միջոցառումներիի ժամանակ, որոնք անցկացնում են կրթական հաստատությունները և պետական հաստատությունները այդ օրը, ինչպես նաև սպորտային միջոցառումների ժամանակ, որոնք մասնակցում է Սինգապուրի թիմը։

Պատմություն խմբագրել

 
Так в январе 2006 года выглядел театр «Виктория». 6 сентября 1958 в нём состоялось первое публичное исполнение гимна «Majulah Singapura».

«Առա՛ջ, Սինգապու՛ր» երգը գրվել է Մեծ Բրիտանիայից անկախանալու համար տարվող շարժման ժամանակ։ Երբ Սինգապուրը Բրիտանական գաղութ էր, նրա պետական օրհներգն էր «Աստված, պահպանիր թագավորին/թագուհուն» երգը։ 1951 թվականին Ջորջ VI թագավորի հրամանով գաղութին տրվել է քաղաքի կարգավիճակ։ 1958 թվականին փոխքաղաքապետ Օն Պան Բունը քաղաքային խորհուրդում դիմեց «Կետե-Կերիս Ֆիլմ Ընկերության» գործիքավորողև երգերի հեղինակ Զուբիր Սաիդին՝ առաջարկելով ստեղծել երաժշտություն քաղաքային խորհրդի հավաքների համար «Majulah Singapura» անվանմամբ (մալայերենից «Առա՛ջ, Սինգապու՛ր»)։ Այն «Վիկտորիա» թատրոնի ստեղծման կարգախոսն էր նրա 1958 թվականի վերակառուցումից հետո[2][3]։

Սաիդին պահանջվեց մեկ տարի, որպեսզի գրի երաժշտությունը և երգի բառերը։ 1984 թվականին նա այդ ստեղծագործական ընթացքը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Բարդությունը կայանում էր նրանում, որ նման կարճ երաժշտությունում պետք է տեղավորեի բոլոր բառերը... Նրանք պետք է լինեին պարզ, հասկանալի Սինգապուրի բոլոր ազգերի համար... Ես նաև խորհրդակցել եմ մալայեցի գրողի հետ, որպեսզի ամեն ինչ անեմ մալայերենին համապատասխան, բայց և միևնույն ժամանակ ոչ շատ խորը և դժվար»[4]։ Ամփոփելով իր փիլիսոփայությունը օրհներգը գրելու ընթացքում, Սաիդը մեջբերել է մալայերեն ասացվածք. «Di mana bumi dipijak, di situ langit dijunjung» («Անհրաժեշտ է երկինքը պահել այն երկրի վրա, որի վրա դուք ապրում եք»)[5]։

1958 թվականի սեպտեմբերի 6-ին պատրաստի ստեղծագործությունը կատարել է Սինգապուրի կամերային նվագախումբը «Վիկտորիա» թատրոնի վերակառուցումից հետո բացմանը նվիրված համերգի վերջում[6]։

1959 թվականին Սինգապուրը ինքնակառավարում ստացավ, և քաղաքային խորհուրդը փլուզվեց։ Կառավարությունը կարծում էր, որ քաղաք-պետությանը անհրաժեշտ է օրհներգ՝ Սինգապուրում ապրող տարբեր ազգերի միասնության զգացման համար։ Վարչապետի տեղակալ Տո Չին Չայը ընտրեց այդ ժամանակ արդեն հայտնի քաղաքային խորհրդի երգը։ Նրա խնդրանքով Սաիդը փոխել է երաժշտությունը և բառերը, և փոփոխված տարբերակը հաստատել են 1959 թվականի նոյեմբերի 11-ին օրենսդիր ժողովի ժամանակ։ Նույն թվականի նոյեմբերի 30-ին ընդունվել է Սինգապուր պետական դրոշի, զինանշանի և օրհներգի մասին օրենքը[7], որը կարգավորում էր պետական այդ խորհրդանշանների օգտագործման կարգը։ Դեկտեմբերի 3-ին «Majulah Singapura» երգը ձևականորեն ներկայացվել է ժողովրդին Յուսով Բին Իշակի պետության ղեկավարի երդմնակալության արարողություն ընթացքում։ Միաժամանակ ներկայացվեցին նաև պետական դրոշը և պետական զինանշանը և անցկացվել է «հավատարմության շաբաթ»։ 1968 թվականի օգոստոսի 9-ին՝ Մալայզիայից ամբողջական անկախություն ձեռք բերելուց հետո, «Majulah Singapura» ձևականորեն ընդունվել է Սինգապուրի հանրապետության պետական օրհներգ[8]։

Օգտագործում խմբագրել

Կատարման առիթներ խմբագրել

Սինգապուրի տարրական դպրոցներում քաղաքացիական և բարոյական կրթական ծրագրի շրջանակներում դասեր են անցկացվում՝ նվիրված պետական օրհներգին և նրա կատարմանը[9]։ Պետական օրհներգը երգում են բոլոր խոշոր դպրոցներում[10] և զինվորական զորանոցներում արարողությունների ժամանակ, ինչպես նաև ցանկացած օրվա սկզբում և վերջում։ Այդ ընթացքում բարձրացնում կամ իջեցնում են պետական դրոշը և պետական երդում են տալիս։

Սինգապուրցիներին խրախուսվում է երգել ազգային օրհներգը պետական տոներին[11], ինչպիսիք են Ազգային միասնության օրը, և այլ ծիսական արարողությունների ժամանակ, որոնք անցկացնում են կրթական[12] և պետական հաստատությունները այդ օրը, ինչպես նաև Սինգապուրը ներկայացնող թիմերի մասնակցությամբ տեղի ունեցող սպորտային իրադարձությունների ժամանակ[13]։ 2004 թվականի նոյեմբերի 18-ամյա սինգապուրցի Օլիվիա Օնը, ով ապրում է Տոկիոյում, կատարել է «Majulah Singapura»-ն Ասիայի 2006 թվականի աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլերի ժամանակ Սայտամայում (Ճապոնիա)[14]։ Երկու ամիս անց՝ 2005 թվականի հունվարին, «Սինգապուրյան այդոլ» մրցույթի հաղթող Թաուֆիկու Բատիսախուին առաջարկել են դառնալ Սինգապուրի ազգային ստադիոնում կայանալիք միջազգային ֆուտբոլի Վագրի գավաթի Սինգապուրի և Ինդոնեզիայի պատասխան խաղի ժամանակպետական օրհներգը առաջին անգամ կատարողը։ Սակայն, զինվորական հերթապահության պատճառով Թաուֆիկը ստիպված էր մերժել առաջարկը, և նրան փոխարինեց Ջայ Վահաբը[15]։ 2005 թվականի հուլիսին սինգապուրցի երգչուհի և դերասանուհի Ջակինտա Աբիշեհանադեն կատարեց պետական օրհներգը Էսպլանադում Միջազգային օլիմպիական կոմիտեի հարյուր տասնյոթերորդ նստաշրջանի բացման արարողության ժամանակ, երբ Լոնդոնը ընտրվեց 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի քաղաք[16]։

Լսելու կանոներ խմբագրել

Ընդհանուր առմամբ ընդունված է պետական օրհներգի կատարման ժամանակ, որ ներկաները ոտքի կանգնեն և ձեռքերն ազատ պահեն։

Ազգային դրոշը բարձրացնելիս կամ իջնելիս կատարվում է պետական օրհներգը, զինվորականները կամ ռազմական այլ անդամները, ովքեր փողոցում են, ձեռքը բարձրացնում են դեպի գլխարկը և թեքվում են դրոշի կողմը։ Եթե նրանք շարք են կանգնած հրամանատարի հրամանով, ապա միայն հրամանատարն է կատարում ողջույնը, հակառակ դեպքում ողջունումը կատարում են բոլորը։ Պատվի պառնելը պարտադիր չէ, եթե պետական դրոցի բարձրացման կամ իջեցման արարողությունը անցկացվում է փակ տարածքում։ Այդ դեպքում զինվորականները պարտավոր են դադարեցնել ընթացիկ աշխատանքը և «զգաստ» դիրք ընդունել[17]։

Այլ օգտագործում խմբագրել

Սինգապուրյան ռադիոն և հեռուստատեսությունը նվագում են պետական օրհներգը աշխատանքային օրվա սկզբում և վերջում, չնայած նման ավանդույթը դառնում է ավելի քիչ տարածված՝ մասամբ `շուրջօրյա հեռուստաալիքների և ռադիոկայանների առաջացման պատճառով։

Պետական օրհներգի անունը օգտագործում է Majulah Connection կազմակերպությունը[18]՝ սինգապուրյան հասարակական ոչ առևտրային կազմակերպություն, որը ստեղծվել է 2002 թվականի նոյեմբերին և որը կապ է հաստատում սինգապուրցիների և նրանց հայրենակիցների և Սինգապուրի ընկերների միջև։ Կազմակերպությունը պաշտոնապես ստացավ ոչ պետական կարգավիճակ 2003 թվական հունվարին[19]։

Օգտագործելու թույլտվություն խմբագրել

Պետական օրհներգի օգտագործումը կարգավորվում է Պետական զինանշանի, դրոշի և օրհներգի օրենքի IV մասով[20], ներկայացված համաձայն պետական զինանշանի, դրոշի և օրհներգի մասին Օրենքի[21]։ Համաձայն այս կանոների.

  • Պետական օրհներգը կարելի է կատարել յուրաքանչյուր համապատասխան դեպքում[22]։ Մասնավորապես, այն պետք է կատարվի նախագահի հանդիսավոր ռազմական ողջույնի խոսքի ժամանակ[23],
  • Երբ նվագում կամ երգում են պետական օրհներգը, բոլոր ներկաները պետք է ոտքի կանգնեն՝ ի նշան հարգանքի[24]։
  • Ինչ վերաբերում է ազգային օրհներգի երաժշտական կատարմանը։
    • Պետական օրհներգը կատարողը այն պետք է կատարի համաձայն պաշտոնական գործիքավորման, սահմանված օրենքի երրորդ հավելվածում, կամ ցանկացած այլ գործիքավորմամբ, որոնք թույլատրված են օրենքի հաջորդ պարբերությունում[25],
    • Պետական օրհներգի գործիքավորումը կարելի է փոխել, եթե այն ավելի լավը կդարձնի երգի կատարումը, հետևյալ պահանջները կատարելու դեպքում՝
    • ։ ա) պետական օրհներգը չի կարող լինել մեկ այլ ստեղծագործության մաս և
    • ։ բ) պետական օրհներգի ցանկացած գործիքավորում պետք է ճշգրիտ արտացոլի երաժշտությունը և երգի բառերի պաշտոնական ամբողջական տարբերակը[26]
    • Պետական օրհներգի կատարման ժամանակ պետք է օգտագործել պաշտոնական բառերը և արգելել նրանց ցանկացած թարգմանություն[27]։

Հանցագործություն է համարվում պետական օրհներգի գիտակցորեն կատարում 13 (1) (կատարի համաձայն պաշտոնական գործիքավորման կամ կամ ցանկացած այլ գործիքավորմամբ) կամ 13 (3) (օրհներգը երգել պաշտոնական բառերով և չերգել թարգմանություն) օրենքների խախտմամբ. Որպես պատիճ ընդունվում է տուգանքը, որը չի գերազանցում 1000 սինգապուրական դոլլարները[28]։

Թարգմանություններ խմբագրել

1989 թվականին դոկտոր Տո Չին Չայը բանավոր պատմության բաժնին տրված հարցազրույցում հայտարարել է, որ պետական հիմնը պետք է լինի մալայերեն, որովհետև այն «տարածքի արմատական լեզուն է, և այսպիսով անգլերենը չի համարվում մայրենի լեզու մոլորակի այս տարածքի համար»։ Իր խոսքերով, պետության օրհներգի մալայերեն տարբերակը կապում է ամբողջ ազգին, «այն հեշտ կլինի հասկանալ և միաժամանակ հեշտ հիշել... Այն պետք է հնարավորին կարճ լինի ... և հնարավոր լինի հեշտ երգել»[29]։ Միայն թե 1991 թվականի հուլիսի 22-ին անգլալեզու The Straits Time օրաթերթը գրել է, որ վարչապետ Գո Չոկ Տոնգի և համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ[30] նախաձեռնող մի խումբ և ինչ-որ իրավաբան առաջարկել են «բարելավել» պետական օրհներգը։ Նրանք հիմնավորել են դա նրանով, որ շատ սինգապուրցիներ չեն կարող մալայերեն երգել, և հետևաբար, չեն կարող ունենալ «ուժեղ զգացմունքներ» կամ «ուժեղ էմոցիաներ, երբ նրանք կատարում են պետական օրհներգը»[31]։

Մասնավորապես, մի քանի նախաձեռնող ղեկավարներ հայտարարեցին, որ, քանի որ չինացիները կազմում են բնակչության մեծ մասը, հետևաբար պետք է օգտագործել օրհներգի մանդարին տարբերակը։ Վարչապետը պատասխանեց, որ կպահպանի պետական օրհներգը այնպիսին, ինչպիսին կա, բայց կապահովի բնակչության այլ մայրենի լեզուների թարգմանելու հեշտ միջոցը։ Վարչապետի նախկին տեղակալ Ս. Ռաջարատնամը նույնպես քննադատել է երգի բառերը փոխելու առաջարկը։ Նա կարծում էր, որ օրհներգի բառերը մալայերեն շատ պարզ են, որ «հինգ տարեկանից բարձր բոլորը, բացառությամբ մտավոր հաշմանդամների, կարող են առանց խնդիրների երգել օրհներգը։ Սինգապուրցի բոլոր նախադպրոցական տարիքի երեխաները խնդիր չեն ունեցել բառերը հիշելու հետ, բայց և տասնամյակներ շարունակ երգել են այն ամեն առավոտ «ուժեղ զգացմուքներով և էմոցիաներով»։ Նա նաև նշել է, որ պետական օրհներգը թարգմանված է Սինգապուրի մյուս երեք պետական լեզուներով (անգլերեն, մանդարին և թամիլերեն) նրանց համար, ովքեր մալայերեն չեն հասկանում։

The Straits Times օրաթերթի անցկացրած հետագա հարցումների ընթացքում պարզվեց, որ, այն ժամանակ երբ շատ սինգապուրցիներ գիտեն պետական օրհներգի բառերը, միայն 35-ից 7-ը գիտի յուրաքանչյուր բառի նշանակությունը։ Միայն թե բոլոր հարցվողները, բացի երեքից, համաձայնվել են, որ օրհներգը հետագայում պետք է այն երգել մալայերեն։ Մյուս երեքը, ովքեր չեն համաձայնվել, կարծում էին, որ օրհներգը պետք է երգել անգլերեն, քանի որ այդ լեզուն ավելի տարածված է Սինգապուրում։ Բոլոր հարցվողները, այդ թվում նաև նրանք, ովքեր չեն հասկացել բառերը, ասել են, որ իրենց հպարտություն են զգում, երբ լսում կամ երգում են պետական օրհներգը։

Երգիչ Թաուֆիկ Բատիսախային քննադատել են բառի սխալ արտասանության համար՝ berseru (հռչակել) բառի փոխարեն bersatu (միավորել), երբ երգիչը կատարում էր «Majulah Singapura»-ն 2009 թվականի սեպտեմբերի 27-ին Սինգապուրի Գրան Պրի 2009-ի սկզբում։ Արդյունքում Straits Times-ի հարցումը պարզեց, որ 50 մարդուց միայն 10-ն են կարողացել երգել պետական օրհներգը կատարյալ։ Նրանցից մեծամասնությունը կարողացել է ճիշտ երգել բառերի միայն 80-ից մինչև 90%, իսկ վեց հարցվող հիշել է միայն առաջին տողը կամ ավելի քիչը։ Հարցվողներից շատերը ճիշտ են պատասխանել, որ պետական օրհներգի անվանումը նշանակում է «Առա՛ջ, Սինգապու՛ր»։ Եվ չնայած նրան, որ հարցվողների մեծամասնությունը չէր հասկանում օրհներգի բառերը, նրանք չէին համաձայնվում, որպեսզի օրհներգը լինի անգլերեն։ Հարցվողներից մեկը ասել է. «Ավելի լավ է մալայերեն, քանի որ այն մեր մշակութային պատմություն է։ Այդպես օրհներգը ավելի նշանակալից է և տանում է մեր ակունքներին»։

Գործիքավորում և ձայնագրություններ խմբագրել

1965 թվականից պաշտոնական միջոցառումների ժամանակ օգտագործվում է «Majulah Singapura»-ի կարճ տարբերակը, չնայած, գոյություն ունի նաև երկարաձգված տարբերակը, որը օգտագործվում է կարևոր միջոցառումների ժամանակ։ Այդ տարբերակների կոմպոզիցիան արել է անգլիացի Մայքլ Հերդը։ Նրանք առաջին անգամ ձայնագրվել են Սինգապուրի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Լիմ Յաուի ղեկավարմամբ[32]։

Պետության օրհներգի նախնական տարբերակը եղել է ռե մաժոռ տոնայնությամբ, չնայած 1983 թվականին թողարկվել է կրթական ձայնագրությունը դպրոցների համար, որտեղ ներկայացվել են հիմնը կատարելու ընթացքում թույլ տրվող տարածված սխալները, և այդ ձայնագրությունում օրհներգի տարբերակը եղել է ֆա մաժոռում[33]։ 1993 թվականին «Majulah Singapura»-ի կարճ տարբերակը ընդունվել է որպես պաշտոնական[34]։

2001 թվականի հունվարի 19-ին «Majulah Singapura»-ը պաշտոնապես թողարկվել է ֆա մաժոռում՝ հնարավոր է օրհներգի «շքեղ և ավելի ոգեշնչող կատարման» համար[35]։ Ինֆորմացիայի և մշակույթի նախարությանը (այժմ՝ Ինֆորմացիայի, հաղորդակցման և մշակույթի նախարարություն (MICA)) մեկ տարի պահանջվեց, որպեսզի թողարկեն նոր տարբերակը։ Գլխավոր նպատակն էր օրհներգը դարձնել հասանելի Սինգապուրի բոլոր քաղաքացիներին։ 2000 թվականի մայիսին հրավիրվել են մի շարք առաջատար կոմպոզիտորներ, որպեսզի վերաշարադրեն պետական օրհներգը ֆա մաժոռում։ Բերնարդ Թանի գլխավորած գնահատման հանձնաժողովը ընտրել է «Մշակութային մեդալի» դափնեկիր Ֆուն Յու Թենին։ Ֆունի գործիքավորումում օգտագործված է դանդաղ տեմպ և ավելի շատ երաժշտական գործիքներ, որպեսզի ստեղծեն օրհներգի ավելի շքեղ մեկնաբանություն։ Այդ ժամանակ էլ MICA-ն Քեն Լիմին հանձնարարեց[36] ձայնագրել Սինգապուրի սիմֆոնիկ նվագախմբին Լիմ Յաուի ղեկավարմամբ, որը տեղի է ունեցել 2000 թվականի նոյեմբերի 20-ին «Վիկտորիա» թատրոնի համերգային դահլիճում։ Նոր գործիքավորմամբ[37] ձայնագրել են յոթ տարբեր տարբերակներով, այդ թվում նաև նվագախմբի երկու տարբերակով (գործիքային և Ջակինտա Աբիշեհանադենի սոլո կատարումը և Սինգապուրի երիտասարդ երգշախմբին) և սոլո տարբերակը դաշնամուրով[38]։

Տեքստ խմբագրել

Մալայերեն (Օրիգինալ բառերը) Անգլերեն

Mari kita rakyat Singapura
sama-sama menuju bahagia;
Cita-cita kita yang mulia,
berjaya Singapura.

Marilah kita bersatu
dengan semangat yang baru;
Semua kita berseru,
Majulah Singapura,
Majulah Singapura!

Marilah kita bersatu
dengan semangat yang baru;
Semua kita berseru,
Majulah Singapura,
Majulah Singapura!

Come, fellow Singaporeans
Let us progress towards happiness together
May our noble aspiration bring
Singapore success

Come, let us unite
In a new spirit
Together we proclaim
Onward Singapore
Onward Singapore

Come, let us unite
In a new spirit
Together we proclaim
Onward Singapore
Onward Singapore

Մանդարին Թամիլերեն

来吧,新加坡人民,
让我们共同向幸福迈进;
我们崇高的理想,
要使新加坡成功。

来吧,让我们以新的精神,
团结在一起;
我们齐声欢呼:
前进吧,新加坡!
前进吧,新加坡!

来吧,让我们以新的精神,
团结在一起;
我们齐声欢呼:
前进吧,新加坡!
前进吧,新加坡!

சிங்கப்பூர் மக்கள் நாம்
செல்வொம் மகிழ்வை நோக்கியே
சிங்கப்பூரின் வெற்றிதான்
சிறந்த நம் நாட்டமே

ஒன்றிணைவோம் அனைவரும்
ஓங்கிடும் புத்துணர்வுடன்
முழுங்குவோம் ஒன்றித்தே
முன்னேறட்டும் சிங்கப்பூர்
முன்னேறட்டும் சிங்கப்பூர்

ஒன்றிணைவோம் அனைவரும்
ஓங்கிடும் புத்துணர்வுடன்
முழுங்குவோம் ஒன்றித்தே
முன்னேறட்டும் சிங்கப்பூர்
முன்னேறட்டும் சிங்கப்பூர்

Գրադարձություն խմբագրել

Չինարեն խմբագրել

Lái ba, xīnjiāpō rénmín,
Ràng wǒmen gòngtóng xiàng xìngfú màijìn;
Wǒmen chónggāo de lǐxiǎng,
Yào shǐ xīnjiāpō chénggōng.
Lái ba, ràng wǒmen yǐ xīn de jīngshén,
Tuánjié zài yīqǐ;
Wǒmen qí shēng huānhū։
Qiánjìn ba, xīnjiāpō!
Qiánjìn ba, xīnjiāpō!
Lái ba, ràng wǒmen yǐ xīn de jīngshén,
Tuánjié zài yīqǐ; Wǒmen qí shēng huānhū։
Qiánjìn ba, xīnjiāpō! Qiánjìn ba, xīnjiāpō!

Թամիլերեն խմբագրել

Ciṅkappūr makkaḷ nām
Celvom makiḻvai nōkkiyē
Ciṅkappūriṉ veṟṟitāṉ
Ciṟanta nam nāṭṭamē
Oṉṟiṇaivōm aṉaivarum
Ōṅkiṭum puttuṇarvuṭaṉ
Muḻuṅkuvōm oṉṟittē
Muṉṉēṟaṭṭum ciṅkappūr
Muṉṉēṟaṭṭum ciṅkappūr
Oṉṟiṇaivōm aṉaivarum
Ōṅkiṭum puttuṇarvuṭaṉ
Muḻuṅkuvōm oṉṟittē
Muṉṉēṟaṭṭum ciṅkappūr։
Muṉṉēṟaṭṭum ciṅkappūr!

Հայերեն թարգմանություն խմբագրել

Առաջ, Սինգապու՛ր

Մենք, Սինգապուրի ժողովուրդը,
Միասին գնում ենք դեպի երջանկություն։
Մեր ազնիվ ձգտումն է
Սինգապուրը դարձնել հաջողակ։
Եկեք միանանք
Նոր հոգևոր սկզբում
Եվ միասին ազդարարենք
Առա՛ջ, Սինգապու՛ր,
Առա՛ջ, Սինգապու՛ր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կաղապար:Singapore legislation, Art. 153A: «Malay, Mandarin, Tamil and English shall be the 4 official languages in Singapore.»
  2. National anthem — «Majulah Singapura», Access to Archives Online (a2o), National Archives of Singapore, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 28-ին, Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. «National anthem originally for City Council», The Straits Times, էջ 28, 1990 թ․ մարտի 9.
  4. Zubir Said (1984), Zubir Said [oral history interview, accession no. 292], National Archives of Singapore. See National anthem — «Majulah Singapura», Access to Archives Online (a2o), National Archives of Singapore, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 28-ին, Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. Zubir Said [oral history interview], above: 1959 – Singapore's State Arms, Flags and National Anthem, NS40, Ministry of Defence, 2007, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 26-ին, Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին Արխիվացված է Օգոստոս 26, 2007 Wayback Machine-ի միջոցով: .
  6. First performance of National Anthem, The Singapore Book of Records, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 29-ին, Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին Արխիվացված է Հունվար 29, 2008 Wayback Machine-ի միջոցով:.
  7. Singapore State Arms and Flag and National Anthem Ordinance 1959 (No. 70 of 1959), now the Կաղապար:Singapore legislation.
  8. Bonny Tan (2004 թ․ դեկտեմբերի 23), The Singapore National Anthem, Singapore Infopedia, National Library Board, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 5-ին, Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին Արխիվացված է Նոյեմբեր 5, 2007 Wayback Machine-ի միջոցով:.
  9. Frankie Chee; Magdalen Ng (2009 թ․ հոկտեմբերի 4), «Majulah muddle: Many Singaporeans either don't know the words to the national anthem or don't understand the lyrics», The Sunday Times (Singapore) (LifeStyle), էջ 8.
  10. See also Lee Hsien Loong (1997 թ․ մայիսի 17), National Education: Speech by BG Lee Hsien Loong, Deputy Prime Minister at the launch of National Education on Saturday 17 May 1997 at TCS TV Theatre at 9.30 am, Ministry of Education, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 28-ին, Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 4-ին Արխիվացված է Հոկտեմբեր 28, 2007 Wayback Machine-ի միջոցով:, para. 22; Teo Chee Hean (2003 թ․ հուլիսի 8), Getting the fundamentals right: Speech by RADM (NS) Teo Chee Hean, Minister for Education and Second Minister for Defence at the NIE Teachers Investiture Ceremony at 2.30 pm on 8 Jul 2003 at the Singapore Indoor Stadium, Ministry of Education, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 15-ին, Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 4-ին Արխիվացված է Օգոստոս 15, 2007 Wayback Machine-ի միջոցով:, para. 18; Press release: Submission of proposals for privately-funded schools, Ministry of Education, 2006 թ․ հունիսի 5, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 29-ին, Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 4-ին Արխիվացված է Հոկտեմբեր 29, 2007 Wayback Machine-ի միջոցով:, para. 3.
  11. The National Anthem — guidelines, Singapore Infomap, Ministry of Information, Communications and the Arts (MICA), 2004, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 24-ին, Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին.
  12. For instance, by the National University of Singapore: see «A time to rejoice, a time to remember», Knowledge Enterprise, Singapore: National University of Singapore, 2002 թ․ սեպտեմբեր, Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին (չաշխատող հղում).
  13. See, for example, Leonard Lim (2005 թ․ հունիսի 6), «This time he gets it right», The New Paper(չաշխատող հղում).
  14. N. Sivasothi (2006 թ․ սեպտեմբերի 19), "«Majulah Singapura»", a cappella, by Olivia Ong, Otterman Speaks...: Weblog about Cycling, Macintosh, Natural History and Life in Singapore, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 13-ին, Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին Արխիվացված է Փետրվար 13, 2007 Wayback Machine-ի միջոցով:.
  15. Gary Lim (2005 թ․ հունվարի 12), «Taufik misses big chance», The New Paper (reproduced on Taufik-Batisah.net — The Original Fan Site), Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին, Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին Արխիվացված է Հունվար 8, 2009 Wayback Machine-ի միջոցով:.
  16. Judges: Jacintha Abisheganaden, Singapore Idol, MediaCorp, 2006, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 3-ին, Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին {{citation}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն). See also List of IOC meetings.
  17. General Order of the Ministry of Defence (GOM) 402-03-01. See Peter Estrop, chmn., ed. committee (2006 թ․ ապրիլ), Our Army: customs and traditions: Understanding why we do what we do (PDF), Singapore: Ministry of Defence, էջ 27, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 3-ին, Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link).
  18. Frequently asked questions, Majulah Connection, 2003, Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին, «MC stands for Majulah Connection. In the Malay language, majulah means 'to progress.' Singapore's national anthem is titled «Majulah Singapura»».
  19. About us, Majulah Connection, 2006, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 20-ին, Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին Արխիվացված է Հոկտեմբեր 20, 2007 Wayback Machine-ի միջոցով: .
  20. Singapore Arms and Flag and National Anthem Rules Արխիվացված 2009-03-31 Wayback Machine (Cap. 296, R 1, 2004 Rev. Ed.), as amended by the Singapore Arms and Flag and National Anthem (Amendment) Rules 2007 Արխիվացված 2009-03-27 Wayback Machine (S 377/2007).
  21. Կաղապար:Singapore legislation.
  22. Singapore Arms and Flag and National Anthem Rules, rule 11(2).
  23. Singapore Arms and Flag and National Anthem Rules, rule 11(1).
  24. Singapore Arms and Flag and National Anthem Rules, rule 12.
  25. Singapore Arms and Flag and National Anthem Rules, rule 13(1).
  26. Singapore Arms and Flag and National Anthem Rules, rule 13(2).
  27. Singapore Arms and Flag and National Anthem Rules, rule 13(3).
  28. Singapore Arms and Flag and National Anthem Rules, rule 14(3).
  29. Toh Chin Chye (1989), Dr Toh Chin Chye [oral history interview, accession no. A1063, reel 1], National Archives of Singapore. See National anthem — «Majulah Singapura», Access to Archives Online (a2o), National Archives of Singapore, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 28-ին, Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին.
  30. Tan Hsueh Yun (1991 թ․ հուլիսի 26), «Few understand lyrics of National Anthem», The Straits Times (reproduced on Headlines, Lifelines), Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 9-ին, Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին Արխիվացված է Դեկտեմբեր 9, 2007 Wayback Machine-ի միջոցով:.
  31. S. Rajaratnam (9 March 1990 (this date appears to be erroneous)), ««Majulah Singapura» has been sung patriotically for 32 years», The Straits Times (reproduced on Headlines, Lifelines), Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 2-ին, Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին Արխիվացված է Հունվար 2, 2008 Wayback Machine-ի միջոցով:.
  32. The 1989 recording was released on compact disc as Zubir Said (1994), «Majulah Singapura»: National anthem of Singapore [sound recording], Singapore: Ministry of Information and the Arts. It was contained in The National Symbols Kit, Singapore: Prepared by Programmes Section, Ministry of Information and the Arts, 1999.
  33. Caroline Boey (1983 թ․ ապրիլի 6), «Learning to sing National Anthem again», The Sunday Monitor.
  34. «Short version of anthem is official», The Straits Times, էջ 32, 1993 թ․ մայիսի 8.
  35. The National Anthem, Singapore Infomap, Ministry of Information, Communications and the Arts (MICA), 2004, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 18-ին, Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին.
  36. The National Anthem: Credits, Singapore Infomap, MICA, 2004, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 13-ին, Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին; Judges: Ken Lim, Singapore Idol, MediaCorp, 2006, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 17-ին, Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին {{citation}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն).
  37. Zubir Said ([2000]), «Majulah Singapura»: The national anthem of Singapore [sound recording], [Singapore]: Ministry of Information and the Arts.
  38. S.E. Tan (2001 թ․ հունվարի 22), «It's easier to sing now», The Straits Times (Life!), էջեր 1, 6.

Արտաքին հղումներ խմբագրել