Սիմֆոնիա № 7 (Շոստակովիչ)

Դմիտրի Շոստակովիչի յոթերորդ սիմֆոնիան մի վսեմ դյուցազներգություն է սովետական ժողովրդի հայրենասիրության, ուժեղ կամքի և հերոսության մասին։ 1941 թվականի Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից Շոստակովիչը ցանկանում էր ֆաշիզմի դեմ մղվող պատերազմին նվիրված մի ստեղծագործություն գրել[2][3] ։ Թշնամու կողմից շրջափակված Լենինգրադում, նա ստեղծում է իր 7-րդ սիմֆոնիան, որը «Լենինգրադյան» անվանումը ստացավ։ Ստեղծագործության մեջ գեղարվեստական մեծ վարպետությամբ կոմպոզիտորը պատկերել է խաղաղ, ստեղծագործ աշխատանքով զբաղված սովետական ժողովրդին և հակադրել նրան բարբարոս ու դաժան թշնամուն։

Սիմֆոնիա № 7
Ձևերաժշտական գործ/ստեղծագործություն
ԿոմպոզիտորԴմիտրի Շոստակովիչ
Մասերի քանակ4 movement[1]
Տևողություն80 րոպե[1]
Ստեղծման տարեթիվ1941[1]
Առաջնախաղի տարեթիվմարտի 5, 1942
ՏոնայնությունԴո մաժոր[1]
Երաժշտական գործիքներՍիմֆոնիկ նվագախումբ[1]
Դ․Շոստակովիչ
Շոստակովիչի ռադիոկոչը շրջափակված Լենինգրադից, 1941թ․ սեպտեմբեր 17

Շոստակովիչն իր առջև խնդիր չէր դրել սիմֆոնիայում վերարտադրել պատերազմական գործողությունների ընթացքը ՝ ինքնաթիռների աղմուկը, թնդանոթների հրաձգությունը, տանկերի դղրդյունը։ Ազդեցիկ և ներգործուն երաժշտության միջոցով նա արտահայտել է պատերազմական տարիների դաժան և սարսափելի իրադարձությունների բովանդակությունը[4]։

Տեսակ խմբագրել

Շոստակովիչի սիմֆոնիաները մեծ ազդեցություն են ունեցել շատ կոմպոզիտորների վրա, այդ թվում՝ ավստրիացի երգահաններ Անտոն Բրուքների, Գուստավ Մալերի և ռուս կոմպոզիտոր, դաշնակահար Իգոր Ստրավինսկու վրա։

Այս ստեղծագործությունը Շոստակովիչի ամենաերկար սիֆոնիան է, և ռեպերտուարը նույնպես ամենաերկարներից մեկն է, մոտավորապես մեկ ժամ տասնհինգ րոպե տևողությամբ։

Սիմֆոնիան բացկացած է չորս մասից.

1.Ալլեգրո

2.Մոդերատո

3.Ադաջիո

4․Ալլեգրո նոն-տրոպպո

Առաջին մասում կոմպոզիտորը ներկայացնում է, թե ինչպես խաղաղ երկիր ներխուժեց ահեղ պատերազմը, և թե ինչպիսի խիզախություն ցուցաբերեցին սովետական մարդիկ, ինչեր տեսան պատերազմի ժամանակ։

Երկրորդ մասում մեղմ երաժշտությունը քնարական հիշողություններ է արթնացնում։

Երրորդ մասում կոմպոզիտորը նկարագրում է հայրենի բնությունը։

  Սիմֆոնիայի այս մասում արտահայտված են բնության առջև խոնարհվելու, նրա տեսարաններով զմայլվելու մարդկանց վսեմ զգացումները։
- Դ․Շոստակովիչ
 

Չորրորդ մասը սկսվում է երրորդ մասից անմիջապես հետո։ Այս մասն առաջին մասի հետ միասին բացահայտում է սիմֆոնիայի հիմնական բովանդակությունը։ Առաջին մասում կոմպոզիտորը պատկերել է պայքարը՝ հանուն կյանքի և խաղաղության, իսկ չորրորդ մասում՝ արտահայել է գալիք հաղթանակը։ Այն ավարտվում է հերոսական և հաղթական բնույթ ունեցող ապոթեոզը հանդիսացող թեմայի հաղթական հնչողությամբ։

Առաջին մաս խմբագրել

Allegretto, C-dur

Այս մասը գրված է սոնատային ձևով։ Նախկինում այն անվանվել է «Պատերազմ»[5]։ Նրա էքսպոզիցիան պատկերում է խաղաղ և ստեղծագործ աշխատանքով զբաղված սովետական մարդկանց և նրանց պարզ աշխարհը։

Գլխավոր թեման հանգիստ է, մարմնավորում է էներգիայով լի ստեղծագործ մարդու ներքին ազատությունն ու նպատակասլացությունը։ Մեղեդին զարգանում է լայն ինտերվալային քայլերով, յուրահատուկ լադային լարվածությամբ, ստեղծված է դո-մաժոր դիատոնիկ լադում ֆա դիեզի առկայությամբ, ինչպես նաև համանուն դո-մինորի հակադրությամբ։ Այն ներքին շարժումով ու զարգացումով եռամասանի կառուցվածք է։

Օժանդակ թեման շարունակում է մնալ հանդարտ։ Ցածր ձայներում, հանգիստ և համաչափ ենթաձայների հնչողության ներքո, հնչում է արտահայտիչ և քնարական մի մեղեդի։ Բնության հանգիստ պատկերների վերարտադրությամբ Շոստակովիչն ընդգծում է ստեղծարար կյանքով ապրող մարդկանց հոգեկան հավասարակշռվածությունն ու ներդաշնակությունը։ Այդ խաղաղ իրականությունը պատկերող երաժշտության մեջ մուտք է գործում օտար, հազիվ նշմարելի թմբուկի դոփդոփյունը։ Սկսվում է սիմֆոնիայի առաջին մասի կենտրոնական էպիզոդը, որը նվիրված է պատերազմի, թշնամու հանցավոր ուժի հետևողական բացահայտմանը։ Պատերազմի ահարկու թեման այս էպիզոդում հնչում է տասներկու անգամ՝ թեմայի շարադրանքին հաջորդում են տասնմեկ վարիացիաներ։

Սկզբում թեման հնչում է միաձայն, հազիվ լսելի թմբուկի նվագակցության ներքո։ Սակայն աստիճանաբար, թեմայի յուրաքանչյուր նոր կրկնության հետ փոխվում է նրա հնչողությունը։ Թշնամու հարձակումը պատկերելու համար, կոմպոզիտորն ամեն անգամ տարբեր գործիքների միջոցով ստեղծում է նոր տեմբրային, հարմոնիկ, ֆակտուրային վարիացիաներ։ Չփոխելով թեմայի մեղեդին, հիմնական ՝ մի բեմոլ մաժոր տոնայնությունը, կոմպոզիտորն աստիճանաբար ուժեղացնում է յուրաքանչյուր վարիացիայի հնչողությունը, ընդգծելով պատերազմի թեմայի կոպիտ բնույթը։ Պղնձյա-փողային գործիքների հզոր հնչողությամբ մուտք է գործում մի նոր թեմա՝ «դիմադրության թեման», որն ասես, կասեցնում է պատերազմի թեմայի հաղթական թվացող երթը։ Այստեղ սկսվում է առաջին մասի ամենալարված բաժինը։ Սուր դիսոնանս հնչողություններով երաժշտությանը հաջորդում է ողբերգական մի մաս, որն ըստ կոմպոզիտորի «Ռեքվիեմ է, նվիրված պատերազմի զոհերին»։

Ռեքվիեմին հաջորդում է էլ ավելի ողբերգական մի հատված։ Քնարական օժանդակ թեման այստեղ հնչում է մենակատարի ֆագոտի մոտ, լարային գործիքների և դաշնամուրի նվագակցության ներքո։

Չնայած ռեպրիզայում արտահայտված ծանր ողբերգական ապրումներին, սիմֆոնիայի առաջին մասն ավարտվում է հանդարտ երաժշտությամբ։

Երկրորդ մաս խմբագրել

Moderato — Poco allegretto Երկրորդ մասն ամենակարճն է և տևում է 10-15 րոպե։ Այն սկզբում անվանվել է «Հիշողություններ»[6]։

Այս մասը սկսվում է սկերցոյով, խաղաղ և աշխույժ թեմայով։ Ջութակների մուտքով է սկսվում Ֆուգան։ Մի քանի րոպե անց հնչում է ուժգին վարիացիան՝ մենակատար հոբոյի կատարմամբ, այնուհետև մյուս գործիքները շարունակում են մեղեդին։ Այստեղ թեման առաջին մասի հարցակողական թեմայից տարբերվում է։

Երրորդ մասը որոշ չափով նման է երկրորդ մասի սկզբին[7]։

Երրորդ մաս խմբագրել

Adagio Երրորդ մասը բավականին նման է երկրորդ մասին և տևում է 15-20 րոպե։ Այն սկսվում է սկզբնական թեմայով, իսկ միջին հատվածն ավելի արագ է։ Սկզբում այս մասն ունեցել է «Հայրենի տարածքներ» անվանումը[6]։ Կոմպոզիտորն այստեղ ցանկացել է պատկերել Լենինգրադը մթնշաղի ժամանակ և Նևա գետի դանդաղ հոսքը։ Փայտե-փողային գործիքների դանդաղ նվագակցությամբ, երկարատև նոտաներով, շեփորների ուղեկցությամբ սկսվում է երրորդ մասը։ Փայտե և պղնձե փողային գործիքները կրկնում են լարային թեմաները այլ կարճ վարիացիաներով[8]։

Չորրորդ մաս խմբագրել

Allegro non troppo Չորրորդ մասը տևում է 15*20 րոպե, և նախկինում կոչվել է «Հաղթանակ»[9], որը սկսվում է շատ հանդարտ երաժշտությամբ և հասնում բարձրության։ Բարձր նոտաներով շարունակվում է մեղեդին և ուղեկցվում է փայտե-փողային գործիքներով։ Ցածր լարային գործիքները հանկարծ սկսում են արագ քայլերգանման տոնայնությամբ։

Երաժշտական գործիքներ խմբագրել

Ստեղծագործությունը գրված է․

Փայտե-փողային երաժշտական գործիքներ

Պղնձե-փողային երաժշտական գործիքներ

Հարվածային գործիքներ

Սեղնաշարային գործիքներ

Լարային գործիքներ

Պրեմիերաներ խմբագրել

Սիմֆոնիայի պրեմիերան տեղի է ունեցել 1942 թվականի մարտի 5-ին Կույբիշևում, որտեղ և Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի խումբն այդ ժամանակ Էվակուացման մեջ էր։ Սիմֆոնիան առաջին անգամ ներկայացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խորհրդային դիրիժոր Սամուիլ Սամոսուդի ղեկավարությամբ[10]։

Այն ներկայացվել է ԽՍՀՄ-ի տարածքում, իսկ ավելի ուշ, նաև արևելքում։

Պրեմիերաներ են տեղի է ունեցել․

Հիշատակ խմբագրել

  • 1985 թվականին Լենինգրադի ֆիլհարմոնիայի շենքի պատին մի հուշատախտակ փակցվեց հետևյալ խոսքերով․
  Այստեղ, Լենինգրադյան ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում, 1942 թվականի օգոստոսի 9-ին[10], Լենինգրադի ռադիոկոմիտեի նվագախմբի կատարմամբ հնչել է Դմտրի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան, դիրիժոր՝ Կ․Ի․Էլիասբերգ[12]։  
  • Բանաստեղծ և լրագրող Յուրի Վորոնովը 1968 թվականին «Բալլադ երաժշտության մասին» խորագրով բանաստեղծություն է գրել, որում նկարագրել է շրջափակված Լենինգրադը և 7-րդ սիմֆոնիան։ Այդ ստեղծագործությունը տեղ է գտել «Շրջափակում» բանաստեղծությունների ժողովածուում։
  • Սիմֆոնիայի ներկայացման առթիվ նկարահանվել է «Լենինգրադյան սիմֆոնիա» ֆիլմը։
  • 42-րդ բանակի հրետանի, զինվոր Նիկոլայ Սավկովը 1942 թվականի օգոստոսի գաղտնի օպերացիային և 7-րդ սիմֆոնիայի պրեմիերային նվիրված բանաստեղծություն է գրել[13]։

Գրականություն խմբագրել

  • Սուսաննա Ամատունի , Երաժշտական գրականություն, Երևան-1981
  • Петров В. О. Творчество Шостаковича на фоне исторических реалий XX века. — Астрахань: Изд-во ОГОУ ДПО АИПКП, 2007. — 188 с.
  • Русов Л. А. «Ленинградская симфония. Дирижирует Евгений Александрович Мравинский». 1982. // Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — СПб: НП — Принт, 2007. — 109 с.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wise Music ClassicalWise Music Classical.
  2. Galina Ustvolskaya's interview in the book by Olga Gladkova "Music as Bewitchment" (1999).
  3. "Dmitri Shostakovich o vremeni i o sebe – Dmitri Shostakovich: on his time and himself. Moscow: Sovetskiy kompozitor, 1980, page 75.
  4. Volkov, St. Petersburg, 427.
  5. Iakubov, Manashir. “Dmitri Shostakovich’s Seventh Symphony, How It Was Composed”, in Iakubov, Manashir (ed.) Dmitri Shostakovich New Collected Works, 1st Series, Vol. 7, ’Symphony No 7 Op. 60 Score’, (Moscow: DSCH Publishers, 2010), 260
  6. 6,0 6,1 Iakubov, Manashir. “Dmitri Shostakovich’s Seventh Symphony, How It Was Composed”, 260
  7. Steinberg, 557.
  8. Steinberg, 557–558.
  9. Geiger, 5. Iakubov, Manashir. “Dmitri Shostakovich’s Seventh Symphony, How It Was Composed”, 260
  10. 10,0 10,1 Кенигсберг А. К., Михеева Л. В. Симфония № 7 (Дмитрий Шостакович) // 111 симфоний. — СПб: «Культ-информ-пресс», 2000.
  11. Hulme, Derek (2010) Dmitri Shostakovich Catalogue: The First Hundred Years and Beyond, Scarecrow Press, p.231
  12. ↑ Михайловская ул., 2, мемориальная доска. Энциклопедия Санкт-Петербурга. Комитет по государственному контролю, использованию и охране памятников истории и культуры и др. Проверено 5 января 2017.
  13. ↑ Огненная симфония // Листки блокадного календаря. — Л.: Лениздат, 1988.