Սիմֆոնիա № 1 (Շոստակովիչ)

Ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի առաջին սիմֆոնիան իր առաջին մեծ սիմֆոնիկ ստեղծագործությունն է։ Այն գրվել է 1924-25 թվականներին, երբ կոմպոզիտորը ընդամենը տասնինը տարեկան էր։ Այս տարիքի համար տվյալ ստեղծագործությունը համարվում է մեծագույն աշխատանք։ Կոմպոզիտորը այն գրել է Լենինգրադի Կոնսերվատորիան ավարտելու կապակցությամբ և այն ներկայացրել որպես ավարտական աշխատանք։

Ընդհանուր վերլուծություն խմբագրել

Նույնիսկ այս առաջին աշխատության մեջ արդեն պարզ ընդգծված են այն երաժշտական տարերը որոնք կոմպոզիտորը կօգտագործի իր հետագա գրեթե բոլոր սիմֆոնիաներում և այլ գործերում։ Ստեղծագործությունը վկայում է Շոստակովիչի հանճարի մասին։ Այս սիմֆոնիան, ինչպես կոմպոզիտորի մյուս բոլոր ստեղծագործությունները, իր մեջ պարունակում է ինքնակենսագրական էլեմենտներ։ Այլ հանճարեղ կոմպոզիտորներ, ինչպիսիք են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Ֆրանց Շուբերտը և Ֆելիքս Մենդելսոնը, նույնպես իրենց առաջին խոշոր ստեղծագործությունները գրել են հենց այս տարիքում՝ 18 տարեկան հասակում։ Աշխատանքը ներկայացնելու ժամանակ կոնսերվատորիայի բոլոր մասնագետները և այդ թվում նաև կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը հայտարարեցին, որ երիտասարդ Շոստակովիչը ուներ անասելի կոմպոզիտորական և ստեղծագործական տաղանդ։ Այս սիմֆոնիայում կա նաև Սերգեյ Պրոկոֆևի առաջին "Կլասսիկ" սիմֆոնիայի ազդեցությունը (որը գրվել է 1918 թվականին)։ Իսկապես համեմատելով այս երկու սիմֆոնիաները կարելի է գտնել շատ ընդնհաուր երաժշտական էլեմենտներ։ Բայց պետք է նաև նշել, որ Շոստակովիչի Առաջին Սիմֆոնիայի դանդաղ մասը շատ ավելի խորը և էմոցիոնալ է քան Պրոկոֆևի Առաջին Սիմֆոնիայի դանդաղ մասը։ Այս սիմֆոնիան շատ արագ տարածում է գտել և շատ գնահատվել է քննադաների կողմից հենց առաջին իսկ կատարումից հետո։ Հանրությունը այս սիմֆոնիայի շնորհիվ գնահատել է Շոստակովիչի տաղանդը։

Առաջին մաս - Ալլեգրետտո խմբագրել

Առաջին մասը իր կառուցվածքով նման է հետագա Հինգերորդ Սիմֆոնիային և Երկրորդ Թավջութակի Կոնցերտին։ Շոստակովիչը միշտ սիրել է օգտագործել սոնատային ալլեգրո ֆորման և այնտեղ նա նույնպես հավատարիմ է մնում իր սկզբունքներին։ Սիմֆոնիան սկսում է մոդերատո տեմպով։ Այս մասը իր մեջ պարունակում է նաև Շոստակովիչին շատ բնորոշ հումոր։ Ինչպես Շոստակովիչի հետագա բոլոր գործերում, այս սիմֆոնիայում նույնպես կան շատ նյարդային բռնկումներ ունեցող պահեր։ Կան նաև փայտյափողայինների սոլոներ, որը նույնպես բնորոշ է այս կոմպոզիտորին։ Ստեղծագործությունն ունի A B A C A D A կառուցվածքը։

Գործիքավորումը կատարվել է այնպիսի վարպետությամբ, որ կարծես յուրաքանչյուր գործիք սոլո լինի։ Շատ հետաքրքիր է B մասի մուտքը կոնտրաբասերի մասնակցությամբ։ Հետո նորից վերադառնում են A մասին (ջութակներով) և կտրուկ գնում դեպի C մասը։ Ջութակների և շեփորների կրկնակի նոտաները բերում են դեպի փայտյափողայինների ճիչերին։ Նորից վերադարձ դեպի A մասը և սոլո կլարնետի պարտիան մեզ փոխադրում է դեպի վերջին D մասը։ Այնուհետև ցմպապայի կրկնվող պարտիան նորից անդրադարձնում է վերջին A մասին (որով որ սկսել էր սիմֆոնիան), որը այս անգամ հնչեցնում է շեփորը։ Շեփորին կանգնեցնում են լարայինների պոցցիկատոները։ Այս առանձին մասերը լիովին տարբերվում են միմյանցից և՛ ոգով, և՛ ռիթմով։

Երկրորդ մաս - Ալլեգրո խմբագրել

Այս սկերցոն ունի հասարակ կառուցվածք, բայց կերպարի տեսակետից այն բավականին բարդ է։ Առաջին փոփոխությունը այն է, որ A պարտիան ոչ թե ունի Երեք քառորդ (ինչպես պետք է ունենար), այլ երկու։ Մասը սկսում է թավջութակների և կոնտրաբասերի հումորային պարտիայով, այնուհետև նրանց միանում են կլարնետը, դաշնամուրը և ջութակները։ Դաշնամուրի օգտագործումը և նրա կատարած թեմայի բնույթը կապված են նրանով, որ Շոստակովիչը սիմֆոնիան գրելու ժամանակ աշխատում էր կինոթատրոնում որպես դաշնակահար և նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել կինոնկարների երաժշտությունները։

Մասն ունի օպերետին հիշեցնող էլեմնետներ։