Սիմոն Սիմոնյան

հայ ուսուցիչ, գրող
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմոն Սիմոնյան (այլ կիրառումներ)

Սիմոն Օվեի Սիմոնյան (մարտի 11 (24), 1914, Այնթապ, Այնթապի սանջակ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - մարտի 11, 1986(1986-03-11), Բեյրութ, Լիբանան), սփյուռքահայ արձակագիր, դասագրքերի հեղինակ, խմբագիր, հրապարակախոս, մանկավարժ, բանասեր։ «Սփյուռք» շաբաթաթերթի և «Սևան» տպագրատան ու հրատարակչատան (Բեյրութ) հիմնադիրն է։

Սիմոն Սիմոնյան
արմտ. հայ.՝ Սիմոն Սիմոնեան
Simon Simonian.jpg
Ծնվել էմարտի 11 (24), 1914
ԾննդավայրԱյնթապ, Այնթապի սանջակ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 11, 1986(1986-03-11) (71 տարեկան)
Վախճանի վայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունգրող, ուսուցիչ և հրապարակախոս
Լեզուհայերեն
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն, Lebanese French flag.svg Մեծ Լիբաբան և Flag of Lebanon.svg Լիբանան
ԿրթությունԿրթասիրաց վարժարան (1930)
ԱշխատավայրՀայկազյան ազգային վարժարան, Կյուլլապի Կյուլպենկյան վարժարան, Դարուհի Հակոբյան վարժարան, Հովակիմյան-Մանուկյան վարժարան և Սփյուռք

ԿենսագրությունԽմբագրել

1930 թվականին ավարտել է Հալեպի Կրթասիրաց վարժարանը, 1935 թվականին՝ Անթիլիասի դպրեվանքը։ 1935-1946 թվականներին ուսուցչություն է արել Հալեպի Հայկազյան և Կյուլպենկյան վարժարաններում, 1946-1955 թվականներին՝ Անթիլիասի դպրեվանքում, 1947-1960 թվականներին, միաժամանակ՝ Բեյրութի Դարուհի Հակոբյան և Հովակիմյան-Մանուկյան վարժարաններում, 1946 թ. «Սևան» պարբերագրքի խմբագիր, 1947-1955 թվականներին՝ «Հասկ» թերթի խմբագրապետ, 1958-1974 թվականներին՝ «Սփյուռք» շաբաթաթերթի խմբագիր։ Մի շարք ժողովածուների («Լեռնականներու վերջալոյսը»[2], «Սիփանայ քաջեր»[3] (Ա և Բ հատորներ), «Լեռ եւ ճակատագիր»[4]) և վեպերի («Խմբապետ Ասլանին աղջիկը» և «Անժամանդրոս»)[5] հեղինակ է։

1955 թվականին Բեյրութում հիմնադրել է «Սևան» տպարանը[6] և նույնանուն «Սևան» հրատարակչությունը[7]) /Սևան տպարան/, որտեղ տպագրվել են շուրջ 500[8] դասագրքեր, գրական-գեղարվեստական, գիտաբանասիրական, թարգմանչական և բազմաբնույթ այլ գրքեր։

Սիմոնյանը կազմել է նաև հայոց պատմության, մայրենի լեզվի («Արագած», համահեղինակ՝ Օննիկ Սարգիսյան[9]), աշխարհագրության (համահեղինակներ՝ Երուանդ Պապայան և Օննիկ Սարգիսյան) և քերականության (համահեղինակ՝ Սարգիս Պալյան) դասագրքեր[10], գրել բանասիրական ուսումնասիրություններ («Արեւելահայ գրողներ», 1965, «Արեւելահայ գրականութիւն», 1965, «Հին հայ մատենագրութիւնը որպէս ենթահող արդի հայ գրականութեան», 1975, «Նորայայտ տաղասաց մը Ստեփանոս Դաշտեցի», 1981)։

ԳրքերԽմբագրել

  • «Կը խնդրուի... խաչաձեւել» (1965)[11]
  • «Խմբապետ Ասլանին աղջիկը» (1967)
  • «Սիփանայ քաջեր» (Ա և Բ հատորներ, 1967 և 1970)[12]
  • «Լեռնականներու վերջալոյսը» (1968)[13]
  • «Լեռ եւ ճակատագիր» (1972)[14]
  • «Անժամանդրոս» (1978 և 1998)

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1034540157 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Թեհմինա Մարության/Սիմոն Սիմոնյանի «Լեռնականներու վերջալույսը» ժողովածուն - See more at: http://mirhav.blogspot.com/2015/07/Tehmina-Marutyan-Simon-Simonyani-Lernakanneru-verjaluysy-jorovatsun.html#sthash.nuDeVg3r.dpuf 
  3. Գոհար Հարությունյան «Սիփանա քաջերն ընդդեմ նահանջի» http://kantegh.asj-oa.am/2357/1/46.pdf Archived 2019-06-26 at the Wayback Machine.
  4. Համո Սահյանի նամակը Սիմոն Սիմոնյանին http://mirhav.blogspot.com/2015/07/grakan-namakani-Hamo-Sahyani-namaky-Simon-Simonyanin.html 
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  6. http://www.haigazian.edu.lb/ADRC/Documents/CombinedBook.pdf Անդրանիկ Տագէսեան «Սփիւռքահայ Հաղորդակցական Իւրօրինակ Ցանց Մը . 1940-80 ականներուն Սիմոն Սիմոնեանի Սեւան Հրատարակչական Տան Հայերէն Դասագիրքերը», էջ 117 
  7. http://www.bibliotheque-eglise-armenienne.fr/catalogues/am_auteur.php?cle=%D5%BD%D5%AB%D5%B4%D5%B8%D5%B6%D5%A5%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%AB%D5%B4%D5%B8%D5%B6 
  8. Ժիրայր Դանիելյան, «Գրական որոնումներ», Սիմոն Սիմոնյան բանասէրն ու գրահրատարակիչը, Անթիլիաս 2007, էջ 76 
  9. http://www.bibliotheque-eglise-armenienne.fr/catalogues/am_auteur.php?cle=%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD%D5%A5%D5%A1%D5%B6-%D6%85 
  10. Ասատուր Կիւզելյան, «Կը խօսին նամակները», Լիբանան, 2014, էջ 18 
  11. Կը խնդրուի … խաչաձեւել
  12. Սիփանայ քաջեր
  13. Լեռնականներու վերջալոյսը
  14. Լեռ եւ ճակատագիր