Սիմոն Կանանացի (Սիմոն (Շմավոն)՝ արամ. «ունկնդրում» հուն․՝ Σίμων ο Κανανίτης, 1-ին դար, Կանա - 107, Պելլա, Իրբիդի մարզ, Հորդանան), ըստ Նոր Կտակարանի՝ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը։

Սիմոն Կանանացի
Ծնունդ1-ին դար
ԾննդավայրԿանա
Վախճան107
Վախճան վայրՊելլա, Իրբիդի մարզ, Հորդանան
Վախճան պատճառdeath by sawing?
ԵկեղեցիՎաղ քրիստոնեություն և հուդայականություն
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՄայիսի 10 և Հոկտեմբերի 28
Աշխատանքմիսիոներ
Պաշտոնառաքյալ
Ապրելաձևմիստիցիզմ
ՈւսուցիչՀիսուս
ՄայրMary of Clopas?

Սիմոն Կանանացին Նոր Կտակարանում խմբագրել

Ավետարաններում հիշատակվում է բերվող առաքյալների ցուցակներում (Մատթ. 10:, Մարկ. 3:18, Ղուկ. 6:15), ինչպես նաև Գործք առաքելոցում (1:13)։ «Կանանացի» մականունը, որ հաճախ կարծվում է որպես «Քանանի երկրից սերած» կամ «Կանա քաղաքի բնակիչ», իրականում արամերեն բառ է, որ նշանակում է «նախանձահույզ»։ Դեռևս 6 թ.-ից Հրեաստանում գոյություն ուներ Նախանձահույզների կուսակցությունը («զելոտների» հրեական կրոնական խմբավորումը), որի Գալիլեացի տաքարյուն հետևորդները ջանք չէին խնայում ժողովրդի միջից վերացնելու օտար լուծը և օտարամոլ հրեաներին։ Ըստ ժամանակակից ուսումնասիրողների Սիմոն Կանանացին այդ կուսակցության հետևորդ էր և կուսակցությունից էր ստացել «Կանանացի» մականունը (հմմտ. Ղուկ. 6։15)։

Սիմոն Կանանացին Ավանդության մեջ խմբագրել

Շմավոն առաքյալի քարոզչության մասին պատմում է «Սիմոնի և Հուդայի չարչարանքները» վերնագրով պարականոն գրվածքը, ըստ որի առաքյալը Հուդա-Թադեոսի հետ քարոզել և նահատակվել է Պարսկաստանում։ Ըստ ավանդության նա քարոզել է Հրեաստանում, Եգիպտոսում և Լիբիայում, հնարավոր է։ Առապելական տեղեկություններ կան, որ այցելել է Բրիտանիա։ Նահատակվել է սղոցվելու միջոցով Կովկասի Սև ծովի ափամերձ շրջաններում։

Հիշատակության օրը խմբագրել

Սուրբ Սիմոն Կանանացի առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և Վերափոխմանը Երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ Թովմաս, Հակոբոս Ալփյան առաքյալների հետ միասին նույն օրը։ Հույն Եկեղեցին տոնում է մայիսի 10-ին, Լատին Եկեղեցին՝ հոկտեմբերի 28-ին։

Աղբյուրներ խմբագրել

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
  2. Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։
  3. Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010։
  4. Новый библейский словарь, часть 1, Санкт-Петербург, 1999г.