Սիմոն Էվոյան
Սիմոն Էվոյան (, Հաղպատ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1943), բոլշևիկ հեղափոխական, Հաղպատի կոմբջջի կազմակերպիչներից մեկը, եղել է Լոռու «Չեզոք գոտում» խորհրդային կարգերի նախապատրաստման ու կազմակերպման ակտիվ մասնակիցներից։
Սիմոն Էվոյան | |
---|---|
Ծննդավայր | Հաղպատ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 1943 |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Մասնագիտություն | Բոլշևիկ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Լոռու մարզի Հաղպատ գյուղում։
1900 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս։
1905 թվականին ընդունվել է բոլշևիկյան կազմակերպության շարքերը։ Ակտիվորեն մասնակցել է Թիֆլիսում և Կովկասում ապստամբական ու գործադուլային շարժումներին։ Ավելի ուշ հանդիսացել է ՌՍԴԲՊ(բ) Կովկասյան Երկրային կոմիտեի քարոզիչ-կազմակերպիչը Բորչալուի գավառում։ Եղել է Հաղպատի, Շահալի Էլյարի, Մղարթի, Ջալալօղլու կոմբջիջների ակտիվ կազմակերպիչներից մեկը։ Ակտիվորեն ներգրավված է եղել Հաղպատի գյուղացիության և Ալավերդու բանվորների շրջանում բոլշևիկյան քարոզչության ու կուսակցական կազմակերպական աշխատանքներում։
1905 և 1906 թթ Ալավերդում և Հաղպատում անցկացված Ալավերդու շրջանի բոլշևիկյան կուսակցական առաջին և երկրորդ կոնֆերանսների ակտիվ կազմակերպիչ։ Մտերիմ է եղել Ստեփան Շահումյանի հետ։ Մի քանի անգամ ձերբակալվել և դատապարտվել է ցարական իշխանությունների որոշմամբ։
1917 թվականին փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Ալավերդու նորընտիր Բանվորների Դեպուտատների Սովետի նախագահ։
1921 թվականի փետրվարի 6-ին Լոռու գավառի առաջին շրջանի կուսակցական կոմիտեի արտակարգ նիստում որոշվում է կենտրոնացնել ունեցած մարդկային և ռազմական ռեզերվները, սկսել պարտիզանական ջոկատների ձևավորումը Լոռում խորհրդային կարգեր հաստատելու, Վրաստանի Հանրապետությունից անջատելու և Խորհրդային Հայաստանին միացնելու նպատակով։ Սիմոն Էվոյանը ընտրվում է Ալավերդու հեղափոխական կոմիտեի նախագահ։
1921 թվականի փետրվարի 11-ին Լոռում վրացական տիրապետության դեմ սկսված ռազմական գործողությունների մասնակից է ու Լոռում բոլշևիկյան կարգեր հաստատելուց հետո նշանակվել է Ալավերդու շրջանի առաջին կոմիսար։
Հետագայում կուսակցական ու պետական տարբեր պաշտոններ է վարել։ Եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, վարել է բազմաթիվ կուսակցական ու պետական պաշտոններ, եղել է Հայկական ՍՍՀ կենտգործոկոմի և ՀԿԿ կենտկոմի անդամ։
Վախճանվել է 1943 թվականին։
Աղբյուրներ
խմբագրել- «Հին բոլշևիկների հիշողություններ», Հայաստանի Պետական Հրատարակչություն, Երևան, 1959 թ.