Սիմենթալ տավարի ցեղ (գերմ.՝ Simmental - Զիմենթալի հովիտ անվանումից), տավարի կաթնամսատու ցեղ։

Սիմենթալ ցեղի ցուլ
Սիմենթալ ցեղի կով

Հատկանիշներ խմբագրել

Դիմացկուն է։ Թույրը՝ առավելապես հարդախայտաբղետ, տարբեր երանգներով, հաճախ գլխի մազածածկը՝ սպիտակ, քթի հայելին՝ բաց վարդագույն։ Մարմինը հոծ է, ոսկրակազմը՝ ամուր, մկանակազմը՝ փարթամ զարգացած, կրծքավանդակը՝ խորը և լայն։ Ցուլերի կենդանի զանգվածը 1000-1250 կգ է, կովերինը՝ 600-700 կգ։ Հորթերը արագ են աճում։ 12 ամսական հասակում ցուլիկների կենդանի զանգվածը 400-420 կգ է, 18 ամսականում՝ 500-600 կգ, իսկ սպանդային ելքը՝ 58-63%։ Կովերի տարեկան միջին կաթնատվությունը 3500-4000 կգ է (լավագույնը՝ 5000 կգ, ռեկորդայինը՝ 14430 կգ), կաթի յուղայնությունը՝ 3, 9-4, 0%։

Տարածվածություն խմբագրել

Հիմնականում բուծվում է Շվեյցարիայում։ Լավ կլիմայավարժման և բարձր մթերատու հատկանիշների շնորհիվ տարածված է շատ երկրներում․ Եվրոպայում (շուրջ 35 մլն), վերջին տարիներին նաև՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Արևելյան և Արևմտյան Աֆրիկայում, Ուկրաինայում, Կենտրոնական սևահողային, Մերձվոլգյան, Հարավային Ուրալի գոտիներում, Կրասնոյարսկի և Ալթայի երկրամասերում, Հեռավոր Արևելքում։ Նախկին ԽՍՀՄ-ում ձևավորվել են 7 ենթատիպ, որոնք զանազանվում են տոհմային և մթերատու հատկություններով, տվյալ բնատնտեսական պայմաններին հարմարվելու ունակությամբ և նրա ածանցյալ սիճովյան ցեղերի կազմում էին ցեղային տավարի գրեթե 1/3-ը (կամ ավելի քան 18 մլն)։

Սիմենթալ տավարի ցեղի ցուլ Հայաստան է ներմուծվել XIX դարի կեսերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։