Սիձուկա Արակավա
Սիձուկա Արակավա (ճապ.՝ 荒川 静香, դեկտեմբերի 29, 1981, Տոկիո, Ճապոնիա[1]), ճապոնացի գեղասահորդուհի է (մենասահք)։ Օլիմպիական չեմպիոն (2006) աշխարհի չեմպիոն (2004) է։ Սիձուկան դարձել է առաջին ճապոնացի գեղասահորդը, որը հաղթել է օլիմպիական մրցումներում։ Այն Ճապոնիայի պատմության մեջ երկրորդ օլիմպիական մեդալն է գեղասահքում՝ 1992 թվականին Միդորի Իտոյի արծաթե մեդալից հետո։ Արակավան նաև դարձել է երկրորդ (Թայ Սաթոյից հետո) ճապոնուհին, որը ձմեռային Օլիմպիական խաղերում որևէ մարզաձեւով ոսկե մեդալ է նվաճել։ Նրա մեդալը միակն էր 2006-ի Օլիմպիական խաղերում՝ Ճապոնիայի հավաքականի կազմում։
Սիձուկա Արակավա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ճապ.՝ 荒川静香 |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի և figure skating choreographer |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 29, 1981 (41 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տոկիո, Ճապոնիա[1] |
Մարզիչ(ներ)՝ | Նիկոլայ Մորոզով (մարզիչ) |
Օլիմպիական խաղերում տարած հաղթանակից հետո Սիձուկա Արակավան ավարտել է իր սիրողական կարիերան։ Նա հանդես է գալիս սառցե շոուներում և ցուցադրական ներկայացումներում, ինչպես նաև աշխատում է սպորտային մեկնաբան ճապոնական հեռուստատեսությունում։
Անձնական կյանքԽմբագրել
Սիձուկա Արակավան ծնվել է Տոկիոյի նահանգի Սինագավա մարզում, մեծացել է Սենդայում, որը Տոհոկու տարածաշրջանի խոշորագույն քաղաքն է։ Նա ընտանիքի միակ երեխան է։ Ապագա չեմպիոնուհուն անվանակոչել են ի պատիվ ճապոնական պատմության և գրականության մեջ հայտնի Սիձուկի Գոդզենի, որն ապրել է XII դարում։
2000 թվականի մարտին Սիձուկան ընդունվել է Վասեդայի համալսարան և 2004 թվականին ստացել հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան՝ շարունակելով հանդես գալ մրցումներում ։ Համալսարանի ավարտական քննություններից մի քանի օր անց նա հաղթել է աշխարհի առաջնությունում։
Սենդայի սպորտային սահադաշտի փակելուց հետո, որտեղ սկսվել էր նրա կարիերան, Սիձուկան ժամանակավորապես ապրում է Սիմսբուրիում (Կոնեկտիկուտ նահանգ) և մարզվում Կոնեկտիկուտի միջազգային չմշկավազքի կենտրոնում։
Նրա գեղասհքի կուռքերն են Քրիստի Յամաչուգին և Յուկա Սատոն։ Սիրում է լսել Քրիստինա Ագիլերայի, Բիյոնսեի և EXILE խմբի կատարումները։ Սիրում է գնումներ կատարել, լող, գոլֆ և ջրային սպորտաձևեր։
Որպես իր հոբբի՝ Սիձուկան նշում է գուրմանական ուտեստների պատրաստումը։ Նա հավաքում է խաղալիք արջուկներ (անգլ.՝ Beanie Baby), ունի շի-տցու՝ Չարո անունով և համստեր՝ Ջինթոքի։ Նա ունի նաև չորս շուն՝ Չոկո, Տիրամիսու, Արոմա և Ռոսա։
ԿարիերաԽմբագրել
Կարիերայի սկիզբԽմբագրել
Սիձուկան 5 տարեկանում սկսում է հետաքրքրվել գեղասահքով և ընդունվում է Chibikko Skate School մարզադպրոց ։ Յոթ տարեկանում հաճախում է բալետի դասերի՝ ազգային ակադեմիական թատրոնում։ Սիձուկան սկսել է մարզվել Հիրոսի Նագակուբոյի ղեկավարությամբ, որն ավելի վաղ հանդես էր գալիս 1972 թվականին Ճապոնական Սապորո քաղաքում տեղի ունեցած Ձմեռային օլիմպիական խաղերում։ Ութ տարեկանում նա հաջողությամբ կատարել է իր առաջին եռակի ցատկը՝ «սալխովը»։
1994 թվականից Սիձուկան մասնակցել է Ազգային առաջնություններում։ 1994-1996թթ. նրան անվանել են «Ճապոնիայի լավագույն պատանի գեղասահորդուհի» (անգլ.՝ All Japan Junior Figure athlete): Արակավան արագ առաջադիմել է և դարձել առաջին ճապոնացի գեղասահորդը, որը երեք անգամ անընդմեջ նվաճել է ազգային պատանեկան տիտղոսները։
Մեծահասակների մակարդակումԽմբագրել
Սիձուկա Արակավան 1998-ին և 1999-ին դարձել Է Ճապոնիայի չեմպիոն։
Նրա օլիմպիական դեբյուտը տեղի է ունեցել 16 տարեկանում, երբ նա ներկայացրել Է Ճապոնիան 1998 թվականի Նագանոյի Ձմեռային օլիմպիական խաղերում։ Ճապոնիայի կայսրը և կայսրուհին կանանց կամայական ծրագրի ընթացքում ներկա են եղել մրցաշարին։ Այդ ժամանակ Սիձուկան դարձավ 13-րդը՝ հանդիսանալով իր երկրի հավաքականի երկրորդ համարը։
2002 թվականին Արակավան երկրորդ տեղն Է զբաղեցրել Ճապոնիայի առաջնությունում և արդյունքում չի մասնակցել Ձմեռային օլիմպիական խաղերին։
2002-2003 մրցաշրջանում Սիձուկան հաղթել է Ձմեռային ասիական խաղերում և Ձմեռային Ունիվերսիադայում։ Նա, չորս մայրցամաքների առաջնությունում, երկու անընդմեջ նվաճում էարծաթե մեդալ։ Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային բաց մրցումներում (NHK Trophy) նվաճում է բրոնզե մեդալ։ Այնուհետև նա երրորդն էր Ճապոնիայի առաջնությունում հինգ մեդալակիր՝ ի լրումն նախորդ մրցաշրջանների երկու ոսկե և երկու արծաթե մեդալների։
2004-ին Արակավան նվաճում աշխարհի առաջնությունը՝ կատարելով յոթ եռացատկ ։ Նա դառնում է աշխարհի երրորդ ճապոնացի չեմպիոնուհին՝ Միդորի Իտոյից (1989) և Յուկի Սատոյից հետո (1994)։
Սիձուկան պատրաստվում էր սիրողական կարիերան ավարտել 2004-ին, սակայն աշխարհի առաջնությունում հաղթանակը ստիպեց նրան փոխել իր ծրագրերը։ Նա ոտքի վնասվածք ուներ, կարոտում էր տունը և մոտիվացիայի պակասի արդունքում սկսում է ետ մնալ իրենից երիտասարդներից։
Սիձուկայի խոսքով, 2005 թվականի աշխարհի առաջնությունում իններորդ տեղը պատճառ է դառնում, որ նա մնա սպորտում և վերականգնի իր մարզավիճակը։ Նա կարծում էր, որ չի կարող հեռանալ սպորտից նման մինորային նոտայով։ 2005-ի նոյեմբերին նա դիմում է Նիկոլայ Մորոզովին՝ խնդրելով դառնալ իր մարզիչը։ 2006 թվականին Սիձուկան դառում է Օլիմպիական խաղերի հաղթող՝ միայն հինգ եռացատկ ազատ ծրագրում[2]։
Սպորտային ձեռքբերումներԽմբագրել
2000 թվականից հետոԽմբագրել
Մրցումներ | 2000-2001 | 2001-2002 | 2002-2003 | 2003-2004 | 2004-2005 | 2005-2006 |
---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 1 | |||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 8 | 1 | 9 | |||
Գեղասահքի՝ չորս մայրցամաքների առաջնություն | 6 | 2 | 2 | |||
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն | 2 | 2 | 3 | 3 | WD | 3 |
Գեղասահք ասիական խաղեր | 1 | |||||
Գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչ | 4 | 3 | 2 | |||
Cup of China | 3 | |||||
Trophée Eric Bompard | 9 | 6 | 2 | 3 | ||
Cup of Russia | 7 | 5 | 2 | |||
NHK Trophy | 3 | 1 | ||||
Skate America | 4 | 3 | ||||
Skate Canada | 2 | |||||
Universiade | 1 |
Մինչև 2000 թվականԽմբագրել
Մրցումներ | 1993-1994 | 1994-1995 | 1995-1996 | 1996-1997 | 1997-1998 | 1998-1999 | 1999-2000 |
---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 13 | ||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 22 | ||||||
Գեղասահքի չորս մայրցամաքների առաջնություն | 6 | ||||||
Գեղասահքի պատանիների աշխարհի առաջնություն | 8 | 7 | 8 | ||||
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն | 2 | 1 | 1 | 5 | |||
Чемпионаты Японии среди юниоров | 1 | 1 | 1 | ||||
Գեղասահք ասիական խաղեր | 2 | ||||||
Skate America | 9 | ||||||
NHK Trophy | 7 | 6 | 8 | 5 | |||
Sparkassen Cup | 7 | 5 | |||||
Nebelhorn Trophy | 2 | 1 |
Տեղ նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Shizuka Arakawa Վիքիպահեստում |
- Պաշնտոնական կայք էջ(ճապոներեն)
- Սիձուկա Արակավա(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում