Սիլվիա Կրիստել (հոլ.՝ Sylvia Maria Kristel, ամբողջ անունը՝ Սիլվիա Մարիա Կրիստել, սեպտեմբերի 28, 1952(1952-09-28)[1][2][3][…], Ուտրեխտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ[4] - հոկտեմբերի 17, 2012(2012-10-17)[3][5][6], Հաագա, Նիդերլանդներ[5][7]), հոլանդացի մոդել, դերասանուհի և գրող։

Սիլվիա Կրիստել
ֆր.՝ Sylvia Kristel
Ծնվել էսեպտեմբերի 28, 1952(1952-09-28)[1][2][3][…]
ԾննդավայրՈւտրեխտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ[4]
Մահացել էհոկտեմբերի 17, 2012(2012-10-17)[3][5][6] (60 տարեկան)
Մահվան վայրՀաագա, Նիդերլանդներ[5][7]
ԳերեզմանՈւտրեխտ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի
Ժանրերէրոտիկա
ԸնտրանիԷմանուել (ֆիլմ, 1974)
Համատեղ ապրող(ներ)Յան ՄակՇեյն և Hugo Claus?

Կենսագրություն խմբագրել

Սիլվիա Կրիստելը ծնվել է Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում։ Ծնողները ամուսնալուծվել են, երբ նա 14 տարեկան էր։ Հայրը լքել էր ընտանիքը հանուն ուրիշ կնոջ։ Իր «Մերկը» ինքնակենսագրական գրքում Սիլվիա Կրիստելը նշել է, որ երբ 9 տարեկան էր, իր հորը պատկանող հյուրանոցում, տարիքով մարդու կողմից ենթարկվել է սեքսուալ բռնության։

Սիլվիա Կրիստելն իր կարիերան սկսել է 17 տարեկանից՝ որպես մոդել։ 1973 թվականին շահել է «Միս Եվրոպայի հեռուստատեսություն» տիտղոսը և նույն թվականին նկարահանվել հոլանդական «Մերկը ցանկապատից այն կողմ» կինոնկարում։ Որոշ ժամանակ անց նրան նկատել է ֆրանսիացի ռեժիսոր Ժյուստ Ժակենը և առաջարկել նկարահանվել իր առաջին մեծածավալ «Էմանուել» (1974 թ.) կինոնկարում։ Այն նկարահանվել է ֆրանսիական գրող Էմանուել Արսանի ստեղծագործությունների հիման վրա։ Ֆիլմն ամբողջ աշխարհում մեծ աղմուկ հանեց։ Այն համաշխարհային էրոտիկ ֆիլմերի դասական նմուշ է և մեծ նշանակություն ունի կինեմատոգրաֆի պատմության համար, չնայած, որ սկզբնական շրջանում ֆիլմի ցուցադրությունն արգելված էր շատ երկրներում։ Այդ թեմայով հետագայում նկարահանվեցին ևս վեց պաշտոնական ֆիլմ՝ Սիլվիա Կրիստելի մասնակցությամբ և բազմաթիվ նույնանուն շարունակություններ, չնայած այն հանգամանքին, որ դրանց միջև մտավոր կապն ավարտվել էր արդեն իսկ երրորդ ֆիլմով։

Սիլվիա Կրիստելը նկարահանվել է նաև եվրոպական և հոլիվուդյան այլ ֆիլմերում ևս։ Այդ ֆիլմերից են «Ալիսա կամ վերջին փախուստը» (1977 թ.), «Կոնկորդ. Օդանավակայան 79» (1979 թ.), «Վայրի անկողիններ» («Վագրեր շրթներկում» 1979թ.), «Մերկ ռումբ» (1980 թ.), «Լեդի Չատերլեյի սիրեկանը» (1981 թ.), «Մասնավոր դասեր» (1981թ.), «Մասնավոր դպրոց» (1983 թ.), «Մատա Հարի» (1985 թ.), «Կարմիր տապ» (1985 թ.), «Կազանովա» (1987 թ.), «Գեղեցկության դպրոց» (1993թ.) և այլն։

Անձնական կյանքը խմբագրել

Սիլվիա Կրիստելն անձնական փոխհարաբերությունների մեջ է եղել բելգիացի գրող Հյուգո Կլաուսի հետ։ 1975 թ-ին ծնվել է նրանց որդին՝ Արթուրը։ Որդու դաստիարակությամբ Սիլվիան համարյա չի զբաղվել, քանի որ զբաղված էր նկարահանումներով։ Հետագայում դերասանուհին դրա համար շատ էր ցավում։

Երկար ժամանակ Սիլվիա Կրիստելը սիրավեպ է ունեցել անգլիացի դերասան Յան Մակշեյնի հետ։ Նրանք միասին նկարահանվել էին «Հինգերորդ հրացանակիրը» («Երկաթե դիմակի գաղտնիքը» 1979 թ.) կինոնկարում։ Այնուհետև ամուսնացել է ռեժիսոր Ֆիլիպ Բլոյի հետ։ Սիլվիան նկարահանվել էր Բլոյի երեք ֆիլմերում, որոնք սակայն տապալվեցին կինովարձույթում, իսկ Բլոն մսխեց դերասանուհու խնայողությունները՝ անշարժ գույքն ու թանկարժեք զարդերը։

Հետաքրքիր է նաև այն, որ Սիլվիա Կրիստելը եղել է Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի սիրուհին։ Չնայած նախագահը Սիլվիայից մեծ էր 26 տարով, նրանք երկուսն էլ չէին թաքցնում իրենց միջև եղած սիրային կապը։

Սիլվիա Կրիստելը զբաղվում էր գեղանկարչությամբ։ Իր կյանքի վերջին տարիներին նա վաստակում էր իր նկարների վաճառքով և զանազան հեռուստատեսային հաղորդումների մասնակցելով։ 2006 թվականին նա հրատարակել է իր «Մերկը» ինքնակենսագրականը, որը նվիրել է իր որդուն։

11 տարեկանից Սիլվիա Կրիստելը մոլի ծխող էր և ծխում էր հիմնականում առանց ֆիլտրի սիգարեթներ։ Երկար տարիներ տառապում էր կոկորդի քաղցկեղից։ Նրա մոտ հայտնաբերվել էին մետաստազներ լյարդում։ 2012 թվականին՝ քիմիոթերապիայի հերթական կուրսն անցնելուց հետո, դերասանուհին կաթված է տարել։

Սիլվիա Կրիստելը մահացել է 2012 թվականի հոկտեմբերի 18-ին՝ քնած ժամանակ, իր հարազատ Ուտրեխտ քաղաքում։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1973 Ֆրանկն ու Եվան Frank en Eva Սիլվիա
1973 Կատուների պատճառով Because of the Cats Հաննի Տրուստ
1973 Մերկը ցանկապատից այն կողմ Naakt over de schutting Լիլի Մարիշկա
1974 Էմանուել Emmanuelle Էմանուել
1974 Ֆրաու Օ-ի զարմուհին (Ջուլիա) Es war nicht die Nachtigall Անդրեա (Ջուլիա)
1974 Սավանը գրպաններ չունի Un linceul n'a pas de poches Ավրիլ
1975 Խաղ կրակի հետ Le jeu avec le feu Դիանա Վան Դեն Բերգ
1975 Էմանուել 2 (Էմանուել - հակակույս) Emmanuelle: L'antivierge Էմանուել
1976 Հավատարիմ կինը Une femme fidèle Մաթիլդա Լերուա
1976 Էմանուել 77 (Սահմանագիծ) La marge Դիանա
1976 Ալիսա կամ Վերջին փախուստը Alice ou la dernière fugue Ալիսա Քերոլ
1977 Ռենե - ձեռնափայտիկ René la canne Քրիստա
1977 Էմանուել 3 (Մնաս բարով, Էմանուել) Goodbye Emmanuelle Էմանուել
1977 Հինգերորդ հրացանակիրը (Երկաթե դիմակի գաղտնիքը) The Fifth Musketeer Մարիա Թերեզա
1978 Պաստորալ 1943 Pastorale 1943 Մայպ Ալգերա
1978 Միստերիաներ Mysteries Դանի Կելլան
1979 Վայրի անկողիններ (Վագրեր շրթներկում) Letti selvaggi սինյորա Մարտուչչի, Ջոաննա
1979 Կոնկորդ. Օդանավակայան 79 The Concorde: Airport '79 Իզաբել
1980 Մերկ ռումբ The Nude Bomb գործակալ 34
1980 Սերն առաջին դասի վագոնում Un amore in prima classe Բեատրիս
1981 Միլիոն դոլարանոց դեմք The Million Dollar Face Բրետ Դեվերո
1981 Լեդի Չատերլեյի սիրեկանը Lady Chatterley's Lover Լեդի Կոնստանցիա Չատերլեյ
1981 Մասնավոր դասեր Private Lessons Նիկոլ Մելլոու
1981 Սատանայական մեքենաներ Les Machines diaboliques Ջամիլյա Խան
1983 Մասնավոր դպրոց Private School միս Ռեգինա Կոպոլետա
1983 Էմանուել 4 Emmanuelle IV Սիլվիա, Էմանուել
1985 Մեծ գրազ The Big Bet Միշել
1985 Մատա Հարի Mata Hari Մատա Հարի
1985 Կարմիր տապ Red Heat Սոֆիա
1987 Կազանովա Casanova Մադլեն
1988 Դրակուլայի այրին Dracula's Widow Վանեսա
1988 Մեծամիտը The Arrogant Ջուլի
1990 Տաք արյուն Hot Blood Սիլվիա
1990 Ավազե դղյակի ստվերում In the Shadow of the Sandcastle Անժել
1992 Մարմնի լռությունը Seong-ae-ui chimmuk -
1993 Ընդմիշտ Էմանուել Éternelle Emmanuelle Էմանուել
1993 Էմանուելի վրեժը La revanche d'Emmanuelle Էմանուել
1993 Էմանուելը Վենետիկում Emmanuelle à Venise Էմանուել
1993 Էմանուելի սերը L'amour d'Emmanuelle Էմանուել
1993 Էմանուելի հմայքը Magique Emmanuelle Էմանուել
1993 Էմանուելի բուրմունքը Le parfum d'Emmanuelle Էմանուել
1993 Էմանուելի գաղտնիքը Le secret d'Emmanuelle Էմանուել
1993 Էմանուել 7 (Էմանուելը յոթերորդ երկնքում) Emmanuelle au 7ème ciel Էմանուել
1993 Գեղեցկության դպրոց Beauty School Սիլվիա
1997 Սեքսանկում Die Sexfalle Նիկոլ Ֆուխս
1997 Գաստոնի պատերազմը Gaston's War Մայպ Վեսեր
1999 Ֆիլմ 1 Film 1 խնամակալ
1999 Ամստերդամյան հեքիաթ An Amsterdam Tale Ալմա
1999 Հարրին սենյակ է վարձակալում Harry Rents a Room միս Պինկի
2000 Հրատարակիչները Lijmen/Het been Ջին
2000 Անհաղթը Die Unbesiegbaren Էլիզաբեթ Լոհման
2001 Մոռացիր ինձ Vergeef me Չիկիտա
2001 Ընկերություն De vriendschap Սիլվիա
2001 Ֆրանսիական կարկանդակ Sexy Boys սեքսոլոգ
2002 Բանկ Bank կին
2007 Յուրաքանչյուրն իր կինոն ունի To Each His Own Cinema -
2010 Երկու արևոտ օր Two Sunny Days Անժելա
2010 Սվինգ երգող աղջիկները Le ragazze dello swing Եվա դե Լեուվ

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվիա Կրիստել» հոդվածին։