Սիլվիա Կինտելա

արգենտինացի բժիշկ

Սիլվիա Կինտելա (իսպ.՝ Silvia Quintela, նոյեմբերի 27, 1948(1948-11-27) - 1977), արգենտինացի բժիշկ, որը դարձել է 1976-83 թվականներին ռազմական բռնապետության ընթացքում անհայտ կորածների շարքում ամենահայտնի զոհերից մեկը։ Նրա գործը հայտնի է դարձել այն փաստից, որ ռազմական խմբի կողմից կալանքի ժամանակ բժշկուհին և իր ամուսինը՝ գյուղատնտես Աբել Մադարիագան, սպասում էին իրենց առաջնեկին։ Ենթադրվում է, որ Կինտելային գաղտնի թույլ են տվել ծննդաբերել հսկողության ներքո, և երեխային որդեգրել են նրա սպանությունից դեռ առաջ[1]։

Սիլվիա Կինտելա
Ծնվել էնոյեմբերի 27, 1948(1948-11-27)
Մահացել է1977
ՔաղաքացիությունԱրգենտինա
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտությունբժիշկ

Կյանք և «անհետացում» խմբագրել

Սիլվիա Կինտելան և Աբել Մադարիագան հանդիպել են, երբ Բուենոս Այրեսի համալսարանի բժշկական դպրոցի ուսանողներ էին։ Որպես պերոնիստական երիտասարդության ակտիվ անդամներ՝ երկուսն էլ Խուան Պերոնի հետևորդներն էին, ով առաջին նախագահությունից ավելի քան երեք տասնամյակ անց վերադարձել էր և կրկին ընտրվել Արգենտինայի նախագահ։ 1974 թվականին՝ Պերոնի մահից հետո, կինը՝ Իսաբելը, հաջորդել է նրան նախագահի պաշտոնում, սակայն արգենտինացի զինվորականների կողմից տապալվել է 1976 թվականի հեղաշրջման ժամանակ։

Սիլվիա Կինտելան մի կարճ ժամանակահատված եղել է Բուենոս Այրեսի կարիքավորների բժիշկ։ Այդ ծառայության պատճառով նա առաջիններից մեկն էր, ով առանձնացել էր որպես ձախ համակիր։ Նա 28 տարեկան էր, չորս ամսական հղի, երբ 1977 թվականի հունվարի 17-ին ճանապարհով քայլելիս նրան բերման են ենթարկել։ Նույն մարդիկ, ովքեր ձերբակալել են Կինտելային, ներխուժել են նրա մոր տուն, տակնուվրա արել բոլոր իրերը և հայտնել, որ Կինտելան ձերբակալվել է։ Մոր օգնությամբ Աբել Մադարիագան փորձել է գտնել նրան, բայց նա շուտով ստիպված էր փախչել երկրից՝ ի վերջո դառնալով քաղաքական փախստական, ապաստանի իրավունք ստանալով Շվեդիայում։

Ականատեսների վկայությամբ Սիլվիա Կինտելան պահվել է ռազմաբազայում, որտեղ էլ, ի վերջո, լույս աշխարհ է բերել տղա երեխային։ Նորածնին վերցրել են նրանից, և, ըստ ամենայնի, տեղափոխել ռազմական օդանավակայան։ Նրա ճակատագիրը մնացել է անհայտ, բայց այնտեղ ուղարկված բոլոր կալանավորներին մերկացրել են, փակել աչքերը, շղթայել իրար և լցրել բեռնատար ինքնաթիռներ, որոնք հայտնի էին որպես «մահվան թռիչքներ»։ Գիշերը ինքնաթիռները թռել են Ատլանտյան օվկիանոսի վրայով, և բանտարկյալների խմբերը դուրս են նետվել ինքնաթիռներից[2]։

Ժողովրդավարության անցում Արգենտինայում խմբագրել

1983 թվականին, երբ կառավարական խորհուրդը հրաժարվել է վերահսկողությունից, Աբել Մադարիագան վերադարձել է Արգենտինա և փորձել է պարզել, թե ինչ է պատահել Սիլվիայի և իրենց երեխայի հետ։ Նա սկսել է կասկածել, որ մայոր Նորբերտո Աթիլիո Բիանկոն՝ ռազմական բժիշկը, որն ականատեսների վկայությամբ կապված է եղել հղի կալանավորների հետ, փաստորեն հենց ինքն է վերցրել Կինտելայի որդուն։ Ռազմական հենակետում նորածին երեխաները կա՛մ հանձնվել են որդեգրման, կա՛մ տրվել զինվորների ընտանիքներին, իսկ Բիանկոն ուներ որդեգրված տղա՝ Պաբլոն, որի տարիքը համապատասխանում էր ժամանակացույցին։ Ավելին, Պաբլոյի ծննդյան օրը՝ 1977 թվականի սեպտեմբերի մեկը, համընկնում է Սիլվիա Կինտելայի ծննդաբերության ամսաթվի հետ։

1986 թվականին Աբուելաս դե լա Պլազա դե Մայոն գնացել է Բիանկոյի երեխաների դպրոց՝ հայրության ԴՆԹ-ի թեստ հանձնելու պահանջելով։ Սակայն Բիանկոն անմիջապես փախել է Պարագվայ[3]։ 1998 թվականին Բիանկոն և վերջինիս կինը՝ Սյուզանա Ուհերլլին, արտահանձնվել են Արգենտինային, մինչդեռ նրանց երեխաները շարունակել են ապրել Պարագվայում և հրաժարվել որևէ այլ անձի ճանաչել որպես իրենց կենսաբանական ծնողներ[3]։ Մադարիագան փորձել է լուծել Պաբլոյի հայրության հարցը ԴՆԹ-ի միջոցով, բայց Պաբլոն 1998 թվականին հրաժարվել է նրա հետ համագործակցել։

Արգենտինացի դատավոր Ռոբերտո Մարքևիչը նախկին դիկտատոր Խորխե Վիդելային մեղադրանք է առաջադրել նման դեպքերի՝ «գողացված նորածինների» առևանգման մեղադրանքով[3][4]։ Վիդելային տեղափոխել են Կասերոս բանտ, որտեղ ձերբակալվել է նաև ինքը՝ Բիանկոն, առևանգման և պաշտոնական փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով (նրա կինը նույնպես կալանավորված էր Եզեիզա բանտում)[3][5]։ 1999 թվականին Բիանկոյին ազատ են արձակել, և նրան հաջողվել է միանալ Բուենոս Այրեսի մասնավոր կլինիկայինև կրկին վերընտրվել Բուենոս Այրեսի բժշկական խորհրդի կողմից[5][6]։

Բացի Սիլվիա Կինտելայից, Պաբլոն կարող էր լինել Բեատրիս Ռեչիայի որդին, որը Սիլվիայի ընկերն էր և այդ ժամանակահատվածում ևս չորս ամսական հղի էր։ Քանի որ ԴՆԹ թեստեր չէին արվել, գործը դեռ չէր պարզվել[6]։

Աբուելաս դե Պլազա դե Մայոյի[7] տեղեկությունների համաձայն՝ 2008 թվականի մայիսի 6-ին Աթիլիո Նորբերտո Բիանկոն բերման է ենթարկվել։ Նա ասոցիացիայի կողմից դատապարտվել է 2006 թվականի դեկտեմբերին՝ որպես գաղտնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ, որը գործել էր Արգենտինայի վերջին ռազմական բռնապետության ընթացքում Կամպո դե Մայոյի ռազմական հոսպիտալում։

Բիանկոյին կանչել են հարցաքննության, որը նշանակվել է 2008 թվականի ապրիլի 1-ին Բուենոս Այրես նահանգում գտնվող թիվ 2 դաշնային դատարանի դատավոր Մարտներ Սուարես Ալբերտո Արաուջոյի կողմից։

2010 թվականի փետրվարին 32-ամյա մի տղամարդ ԴՆԹ-ի փորձարկմամբ ճանաչվել է որպես Սիլվիայի որդի և դարձել Աբուելաս դե Պլազա դե Մայոյի կողմից վերականգնված 101-րդ թոռը։ Երիտասարդին պահել և մեծացրել են որպես արգենտինական բանակի սպա Վեկտոր Ալեխանդրո Գալո, ով գրառումներ է արել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Naomi Roht-Arriaza (2006). The Pinochet Effect: Transnational Justice in the Age of Human Rights. University ofPennsylvania Press. էջ 108. ISBN 0-8122-1974-0.
  2. Argentina. Prop1.org. Accessed 19 April 2012.
  3. 3,0 3,1 3,2 3,3 La doble vida de Bianco Արխիվացված 20 Մարտ 2002 Wayback Machine, Nunca Mas, published on Nº 463, 12 June 1998
  4. "Los partos en Campo de Mayo"(չաշխատող հղում), Clarín (Argentine newspaper), 23 June 1998
  5. 5,0 5,1 Mayor Norberto Atilio Bianco, Desaparecidos.org
  6. 6,0 6,1 La doble vida de Bianco Արխիվացված 20 Մարտ 2002 Wayback Machine, Nunca Mas, published in Nº 578, 12 March 1999
  7. Abuelas de Plaza de Mayo
  8. «"Tener identidad es lo más lindo que hay", dijo el nieto 101». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.