Սիլվեստրե Վարելա

պորտուգալացի ֆուտբոլիստ

Սիլվեստրե Մանուել Գոնսալվիշ Վարելա (պորտ.՝ Silvestre Manuel Gonçalves Varela, փետրվարի 2, 1985, Ալմադա, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, Պորտու ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան։

Սիլվեստրե Վարելա
պորտ.՝ Silvestre Varela
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1985(1985-02-02)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Ալմադա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Սպորտինգ խմբագրել

Սիլվեստրե Վարելան համարվում է Պաշկադորիշ ակումբի ակադեմիայի սանը, որտեղից նա 2002 թվականին տեղափոխվել է Լիսաբոնի Սպորտինգի։ 2004 թվականին Վարելան վարձակալության հանձնվեց Կազա Պիա ակումբում։ 2005-2006 մրցաշրջանում Վարելան անցկացրեց ակումբի առաջին չորս խաղերը։

Ռեկրեատիվո խմբագրել

2007 թվականին նա նորից հանձնվեց վարձակլության՝ այս անգամ իսպանական Ռեկրեատիվո ակումբում, որում անցկացրեց 22 խաղ։

Էշտրելա խմբագրել

2008 թվականի հունիսին Վարելան վերադարձավ Սպորտինգ, բայց այդ նույն միջսեզոնային շրջաններում նրան վաճառեցին Էշտրելա ակումբի վրա։ Էշտրելայում Վարելան անցկացրեց լավ մրցաշրջան՝ 32 խաղում խփելով 7 գոլ։

Պորտու խմբագրել

Մրցաշրջանի ընթացքում, 2009 թվականի մարտի 3-ին Վարելան հնգամյա պայմանագիր կնքեց Պորտու ակումբի հետ[2]։ Նա Պորտու տեղափոխվեց հուլիսի 1-ին՝ ազատ գործակալի իրավունքներով[3]։ 2010 թվականի մարտին Վարելան ստացավ փոքր սրունքոսկրի ջարդվածք, ինչի պատճառով դուրս մնաց ԱԱ 2010 գնացող ֆուտբոլիստների թեկնածուների ցուցակից[4]։

Վեստ Բրոմվիչ Ալբիոն խմբագրել

2014 թվականի օգոստոսի 24-ին Վարելան վարձակալական իրավունքներով տեղափոխվեց Վեստ Բրոմվիչ Ալբիոն։

Միջազգային կարիերա խմբագրել

2010 թվականի մարտի 3-ին Վարելան դեբյուտեց Պորտուգալիայի հավաքականի կազմում, Չինաստանի դեմ ընկերական խաղում (2-0) դուրս գալով փոխարինման։ 2012 թվականին նա հավաքականի կազմում մասնակցեց Եվրո 2012 թվականին, Դանիայի դեմ խաղում դուրս գալով փոխարինման։ Այդ խաղում նա խփեց իր թիմի հաղթական գոլը, Պորտուգալիան հաղթեց 3-2։

Ձեռքբերումներ խմբագրել

Պորտու

  • Պորտուգալիայի չեմպիոն (3)՝ 2010-11, 2011-12, 2012-13
  • Պորտուգալիայի գավաթ (2)՝ 2009-10, 2010-11
  • Պորտուգալաիայի սուպերգավաթ (4)՝ 2009, 2010, 2011, 2013
  • Եվրոպայի Լիգա (1)՝ 2010-11

Ծանոթագրություններ խմբագրել

  1. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. Silvestre Varela assina por 5 anos(չաշխատող հղում)
  3. «Профиль на transfermarkt.de». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  4. Varela já foi operado e falha resto da época(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվեստրե Վարելա» հոդվածին։