Սիլվանա Արմենուլիչ

հարավսլավացի էստրադային երգչուհի

Սիլվանա Արմենուլիչ (ծննդյան անունը՝ Զիլխա Բարյակտարևիչ, Зилха Барјактаревић, մայիսի 18, 1939(1939-05-18)[1], Դոբոյ, Բոսնիա և Հերցեգովինա - հոկտեմբերի 10, 1976(1976-10-10)[1], Կոլարի, Սմեդերեվո, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), հարավսլավացի էստրադային երգչուհի, ժողովրդական երգերի կատարող։

Սիլվանա Արմենուլիչ
Ի ծնե անունսերբ.՝ Зилха Барјактаревић
Ծնվել էմայիսի 18, 1939(1939-05-18)[1]
Դոբոյ, Բոսնիա և Հերցեգովինա
Երկիր ՀՍՖՀ
Մահացել էհոկտեմբերի 10, 1976(1976-10-10)[1] (37 տարեկան)
Կոլարի, Սմեդերեվո, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Ժանրերսևդալինկա և ժամանակակից ժողովրդական երաժշտություն
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլJugoton?, Diskos? և PGP-RTB?
ԱմուսինՌադմիլո Արմենուլիչ
 Silvana Armenulić Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զիլխա Բարյակտարևիչը ծնվել է 1939 թվականի մայիսի 18-ին Դոբոյ քաղաքում՝ բոսնիացի մուսուլմանի բազմազավակ ընտանիքում[2]։ Նրա հայրը հրուշակագործ էր[3]։

Մանուկ հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ։ Դպրոցում նվագել է մանդոլին։ Երբ որոշել է դառնալ պրոֆեսիոնալ երգչուհի, հայրը պաշտպանել է այդ ընտրությունը[4]։

16 տարեկանում մեկնել է Սարաևո՝ մորաքրոջ մոտ և սկսել երգել ակումբներում։ Այն բանից հետո, երբ որոշակի հայտնիություն է ձեռք բերել Բոսնիայում, մեկնել է Բելգրադ։ Նա փոխել է իր անունն ի պատիվ իտալացի դերասանուհի Սիլվանա Մանգանոյի, որի «Դառը բրինձ» ֆիլմն իրեն շատ էր դուր գալիս։ 1961 թվականին ամուսնացել է հարավսլավիացի հայտնի թենիսիստ Ռադմիլո Արմենուլիչի հետ, 1964 թվականին ծնվել է նրանց դուստրը[5]։

Նրա կարիերան զարգացել է սրընթաց կերպով, և շուտով նա դարձել է Հարավսլավիայի հաջողակ երգիչներից մեկը։ Նրա «Šta će mi život», «Moj dilbere» և «Noćas mi srce pati» երգերը համազգային ճանաչում են ստացել։ Նրա երգացանկում կային ինչպես ժամանակակից ֆոլկ երաժշտություն, այնպես էլ սևդալինկաների ավանդական երգեր (հայտնի էր որպես «սևդալինկաների թագուհի»[6][7][8]): 1970-ական թվականներին նկարահանվել է գեղարվեստական և հեռուստատեսային մի քանի ֆիլմերում։

Սիլվանա Արմենուլիչը մահացել է 1976 թվականի հոկտեմբերի 10-ին Կոլարի գյուղի մոտի Բելգրադ-Նիշ խճուղում տեղի ունեցած ավտոտրանսպորտային պատահարից։ Նրա հետ մահացել են քույրը՝ Մարյանա Բարյակտարևիչն ու Բելգրադի ազգային ռադիոյի և հեռուստատեսության ղեկավար Միոդրագ Յաշարևիչը։ Սիլվանա Արմենուլիչին ու նրա քրոջը հուղարկավորել են Բելգրադի Նոր գերեզմանատանը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. «Silvana Armenulić Biografija». soundpower.nice-forum. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. «NEPOZNATI DETALJI IZ ŽIVOTA SLAVNE SILVANE ARMENULIĆ». Aua. 2015 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  5. «Причај нешто народно: Силвана Арменулић» (ср). Радио-телевизија Републике Српске. 3. 6. 2012. Վերցված է 4. 6. 2012.-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  6. «SVE O SILVANI ARMENULIĆ: Legenda čije pesme nikada neće umreti». Telegraf. 2013 թ․ մայիսի 29. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  7. «Knjiga o najvećoj zvezdi SFRJ». Vesti-Online. 2011 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  8. «Godišnjica smrti Silvane Armenulić». Novosti. 2011 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «Mirsada Mirjana Bajraktarević (1951—1976)». riznicasrpska. 2011 թ․ փետրվարի 6. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել