Սիլաս կամ Սիլվանուս (հին հունարեն՝ Σίλας / Σιλουανός; մ.թ. 1-ին դար), վաղ քրիստոնեական համայնքի առաջատար անդամ, ուղեկցել է Պողոս առաքյալին առաջին և երկրորդ քարոզչական ճանապարհորդությունների ժամանակ[1]։

Մարգարե, աշակերտ, ավետարանական միսիոներ, եպիսկոպոս և նահատակ

Անուն և ստուգաբանություն խմբագրել

Սիլասը, ավանդաբար ենթադրվում է, որ չորս գրություններում հիշատակված Սիլվանոսն է։ Որոշ թարգմանություններում, այդ թվում՝ նաև Նոր միջազգային գրություններում նրան անվանել են՝ «Սիլաս»։ Պողոսը, Սիլասը և Տիմոթեոսը հիշատակված են՝ որպես Թեսաղոնիկեցիներին ուղղված երկու նամակների համահեղինակներ։ Կորնթացիներին ուղղված երկրորդ նամակում նշվում է, որ Սիլասը Պողոսի և Տիմոթեոսի հետ քարոզել է Կորնթոսի [Ն 1] եկեղեցում, և Սիլվանուսի միջոցով Պետրոսի գրած առաջին նամակում նա Սիլասին համարել է «հավատարիմ եղբայր»։

Որոշ տարաձայնություններ կան նրա անվան պատշաճ ձևի վերաբերյալ. Առաքյալների Գործերում նա հետևողականորեն կոչվում է «Սիլաս», բայց Սիլվանուս հռոմեական անունը, որը նշանակում է` «անտառից», միշտ օգտագործվում է Պողոսի կողմից և Պետրոսի առաջին նամակում, հնարավոր է, որ «Սիլվանուս»-ը բնօրինակ «Սիլաս»-ի հռոմեականացված տարբերակն է, կամ որ «Սիլասը» «Սիլվանուս»-ի հունական մականունն է։ Այսպիսով, Սիլասը հաճախ նույնացվում է Յոթանասունականների Սիլվանուսի հետ։ Կաթոլիկ աստվածաբան Ջոզեֆ Ֆիցմյերը նշում է, որ Սիլասը արամերեն «Սեյլա»-ի (שְׁאִילָא) հունարեն տարբերակն է, որը եբրայերեն «Սաուլ» (שָׁאוּל) է կոչվում, որը հաստատված է Պալմիրյան[Ն 2] արձանագրություններում։

Աստվածաշնչյան պատմություն խմբագրել

Սիլասը նախ հիշատակվում է Գործք 15:22-ում, որտեղ նրան և Հուդա Բարսաբբասին (ով հաճախ հայտնի է «Հուդա» անունով) ընտրել են եկեղեցու երեցները, որպեսզի Պողոսի և Բառնաբայի հետ Անտիոք վերադառնան՝ Երուսաղեմի խորհրդի հետևից։ Սիլասն և Հուդան եղբայրույթան մեջ հիշատակվում են որպես առաջնորդող եղբայրներ, մարգարեներ և խրախուսող խոսնակներ։ Սիլասը ընտրվեց Պողոսի կողմից նրան ուղեկցելու իր երկրորդ առաքելության համար այն բանից հետո, երբ Պողոսը և Բառնաբան բաժանվեցին՝ Մարկոսի մասնակցության շուրջ ծագած վիճաբանությունից հետո։ Երկրորդ առաքելության ընթացքում նա և Պողոսը բանտարկվեցին կարճ ժամանակով՝ Ֆիլիպինում[Ն 3], որտեղ տեղի ունեցած երկրաշարժը «կոտրեց նրանց շղթաները և բացեց բանտի դուռը»։ Ահա թե ինչու արվեստի մեջ երբեմն Սիլասը պատկերված է կոտրված շղթաներով։ Գործք 17–18–ի համաձայն՝ Սիլասը և Տիմոթեոսը Պողոսի հետ ճանապարհորդել են Ֆիլիպինից Սալոնիկ[Ն 4], որտեղ նրանց թշնամաբար են վերաբերվել հրեաների ավանդական որոշ ժողովարանների ժամանակ։ Ոտնձգություններով հետևել են եռյակին մինչև Բերա [Ն 5]՝ սպառնալով Պողոսի անվտանգությանը, և Պողոսին ստիպել առանձնանալ Սիլասից և Տիմոթեոսից։ Պողոսը ճանապարհվել է Աթենք, իսկ Սիլասն և Տիմոթեոսը հետագայում միացել են նրան Կորնթոսում։ Գործք 18:6-7-ի համաձայն՝ այս իրադարձությունները թվագրվում են մոտավորապես մ.թ.50-ական թվականները՝ Պողոսը հրեական թշնամանքի հետևանքով դադարում է հաճախել Կորնթոսում գտնվող ժողովարան, որից հետո Սիլասը «Գործեր» պատմվածքում չի հիշատակվում։

Պատկառանք խմբագրել

Սուրբ Սիլասի անունը հիշատակվում է Ամերիկայի Ավետարանական Լյութերական եկեղեցու Սրբերի օրացույցում, տոնվում է Եպիսկոպոսաց եկեղեցում (Միացյալ Նահանգներ) հունվարի 26-ին՝ Տիմոթեոսի և Տիտոսի հետ, իսկ հուլիսի 13-ին՝ առանձին, Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից և փետրվարի 10-ին՝ Լութերիական Եկեղեցի-Միսուրիի Սինոդի կողմից[Ն 6]: Սուրբ Սիլասի համար հուլիսի 30-ին հարգանքի տուրք է մատուցվում Արևելյան Ուղղափառ եկեղեցում՝ Սիլվանոս առաքյալի, Կրեսենցի, Եպենետոսի և Անդրոնիկոսի հետ միասին, և հունվարի 4-ին հարգանքի տուրք է մատուցվում բոլոր առաքյալներին։

Տես նաև խմբագրել

  • Պողոս Առաքյալ[2]
  • Ագաբուս[3]
  • Բառնաբաս[4]
  • Մանահեն[5]
  • Սիլվանուսի ուսմունքը[6], ապոկրիֆային տեքստ է Նաղ Համադի գրադարանում[7], որը վերագրվում է Սիլվանոս/Սիլասին[8].
  • Սուրբ Սիլաս եկեղեցի[9]

Նշումներ խմբագրել

  1. Հունաստանի ամենանշանավոր քաղաքն էր
  2. Սիրիայի Հոմս նահանգում, ներկայիս՝ հին սեմիտական քաղաք է
  3. Հունական խոշոր քաղաք
  4. Հունաստանի երկրորդ խոշոր քաղաք, Մակեդոնիայի աշխարհագրական շրջանի մայրաքաղաք
  5. Հռոմեական դարաշրջանի քաղաք, որն այժմ հայտնի է Մակեդոնիայում որպես Վերիա, Հյուսիսային Հունաստան
  6. (LCMS), Միացյալ Նահանգներում ավանդական, խոստովանական լութերական դավանանք է

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլաս (մարգարե)» հոդվածին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Notes on 1 Peter». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.
  2. [://en.wikipedia.org/wiki/Paul_the_Apostle ://en.wikipedia.org/wiki/Paul_the_Apostle]. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  3. [://en.wikipedia.org/wiki/ ://en.wikipedia.org/wiki/]. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  4. https://en.wikipedia.org/wiki/Silas#See_also. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. https://en.wikipedia.org/wiki/Manahen. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. https://en.wikipedia.org/wiki/Teachings_of_Silvanus. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. «Nag Hammadi Library». gnosis.org. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  8. [Silvanus/Silas Սիլվանոս/Սիլաս [http://gnosis.org/naghamm/silvanus.html Silvanus/Silas Սիլվանոս/Սիլաս. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  9. https://en.wikipedia.org/wiki/St_Silas_Church. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)