Սըր Սիդնեյ Ռոբերտ Նոլան․ ապրիլի 22, 1917(1917-04-22)[1][2][3][…], Կարլթոն - նոյեմբերի 28, 1992(1992-11-28)[4][5][6][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[7] ավստրալիացի աբստրակտ նկարիչ և գրաֆիկական նկարիչ: 20-րդ դարի 2-րդ կեսի ավստրալիական խոշոր նկարիչներից:

Սիդնեյ Նոլան
Portrait of Sidney Nolan.jpg
Ծնվել էապրիլի 22, 1917(1917-04-22)[1][2][3][…]
ԾննդավայրԿարլթոն
Վախճանվել էնոյեմբերի 28, 1992(1992-11-28)[4][5][6][…] (75 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[7]
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա[8]
ԿրթությունSwinburne University of Technology? և National Gallery of Victoria Art School?
Մասնագիտություննկարիչ և նկարազարդող
ՈճAngry Penguins?[9]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներDaisy Bates at Ooldea?, Footballer? և The Trial?
ՊարգևներԱսպետ-բակալավր, Member of the Order of Merit? և Ավստրալիայի շքանշանակիր
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Ավստրալիայի հումանիտար գիտությունների ակադեմիա[10]
Կայքsidneynolantrust.org
Sidney Nolan Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործությունԽմբագրել

Սիդնեյ Նոլանը նկարչություն սովորել է Մելբուռնի ազգային արվեստի պատկերասրահի դպրոցում: «Հեյդերի շրջան» նկարիչների խմբի առաջնորդներից մեկն էր, որում ընդգրկված էին նաև Ալբերտ Տուքերը, Ջոյ Հեսթերը, Արթուր Բոյդը և Ջոն Պերսիվալը: 1938-ին Նոլանը ամուսնանում է, բայց ամուսնությունը կարճ է տևում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է բանակում. ավարտելուց հետո որոշ ժամանակ ապրել է Մելբուռնի մերձակայքում, այդ տունը այժմ Հեյդի ժամանակակից արվեստի թանգարանն է: 1948-ին ամուսնացել է իր ընկերոջ՝ արվեստաբան Ջոն Ռիդի քրոջ՝ Սինտիի հետ: 1978 թվականին Նոլանը ամուսնացել է երրորդ անգամ՝ Ջոն Պերսիվալի նախկին կնոջ՝ Մերի Բոյդի հետ:

Որոշ ժամանակ Նոլանը նկարչություն էր սովորում Փարիզի Աթելի 17 հասցեում՝ Ստենլի Վ. Հայտերի հետ: Նոլանի՝ ավստրալիական այդ ժամանակաշրջանի ամենահայտնի գործերը 1946-1947 թվականների նկարներն են, որոնք նվիրված են տեղացի վազորդ Նեդ Քելլիին: 1950-ին նկարիչը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ ապրել և աշխատել է մինչև իր կյանքի վերջը: 1959 թվականին Նոլանը մասնակցել է Կասելի ժամանակակից արվեստի վավերագրական 2-րդ ցուցահանդեսին: Բացի նկարներից և գրաֆիկական կտավներից, նա զբաղվել է նաև թատերական բնապատկերներով և գրականության նկարազարդումով:

Սըր Սիդնեյ Նոլանը պարգևատրվել է Բրիտանական Արժանիքների շքանշանով և Ավստրալիայի շքանշանով:

ԿարիերաԽմբագրել

Նոլանը իր ուրույն ոճով նկարել է բազմաթիվ հայտնի պատմական և լեգենդար գործիչների, այդ թվում երկրախույզներ Էլիզա Ֆրեյզերին, Բյուրկին, Ուիլիսին։ Ժամանակի ընթացքում Միսսիս Ֆրեյզերի նկարը դարձել էր Սանդեյ Ռիդի նկատմամաբ թշնամանքի մարմնացումը։ Այնուամենայնիվ Հեյդը լքելուց հետո շարունակել է մնալ Ռիդի հետ բարեկամական հարաբերթյունների մեջ և անգամ Սուրբ Ծննդյան նվեր էր ուղարկել նկարներից մեկը[11]։

Թերևս ամենահայտնի գործերը բուշրեյնջեր (ավստրալիայում այդպես էին կոչում այն ավազակներին, ովքեր կողոպուտով էին ապրուստ վաստակում և փախչում օրինապահներից՝ անգլիացիներով նոր գաղութացման ժամանակ) Նեդ Քելլիին նվիրված նկարների շարքն է։ Նոլանը թողել է իր հայտնի 27 նկարից բաղկացած Քելլիի շարքը 1946-1947 թվականներին, երբ լքեց Հեյդընը էմոցիոնալ նկատառումներից դրդված։ Սանդեյ Ռիդը 284 նկար վերադարձրեց Նոլանին, բայց հրաժարվեց տալ Քելիի շարքը մնացած 25-ը, քանի որ դրանք Հեյդընի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնաքարն էին[12]։ Ավելի ուշ հանձնելով դրանք Ավստրալիայի ազգային պատկերասրահին՝ լուծեց նրանց միջև ծագած տարաձայնությունը։

Չնայած դեպրեսիային և Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ Նոլանը որոշեց կենտրոնանալ աշխատանքի վրա։ Նոլանը նպատակ ուներ ստեղծել մի այնպիսի շարք, որը կբացահայտեր Ավստրալիայի նացիոնալիզմը և այլ տեսանկյունից կպատմեր այսպես կոչված հերոսների մասին։ Ուզում էր բացատրել՝ ով է հերոսը, ով՝ կռվողը, ով՝ զոհը, մարդկային այս հասարակությունում, որտեղ կռիվ էր ազատության համար։ Նոլանը գրեթե բոլոր իր գործերում ներկայացնում էր Ավստրալիայի լանդշաֆտները և գեղատեսիլ վայրերը։ Դրանով փորձում էր հասարակությանն ավելի տեսանելի դարձնել այն գեղեցիկը, որ ուներ Ավստրալիայի բնությունը[13]։ Գույների ուժգնությունը, երանգները, տեքստուրան այնքան ներդաշնակ էին, որ ստեղծում էին վիզուալի, սիմվոլիկի ամբողջության պատկեր։ Քելլին Նոլանի նկարներում ընդգծում էր այն փաստը, որ Ավստրալիայի խորհրդանիշը Քելլին ու նրա նմանններն են։

Նոլանը ամբողջ կյանքում շարունակեց փորձարկումները, քանզի ստատիկ մնալ մեկ տեղում չէր ցանկանում[14]։ Նրան ոգեշնչում էին մանկական արվեստը և 20-րդ դարի մոդեռնիզմը։ Այս ժամանակ շատ երիտասարդ նկարիներ էին ուղղվում ավելի դեպի աբստրակտիզմը, բայց Նոլանը ավելի ֆիգուրատիվ տեսակին էր կողմ։

Նոլանի բոլոր գործերում ակնհայտ էր նրա սերը դեպի գրականությունը։ Նրա վրա մեծ ազդեցությունն են ունեցել Պաբլո Պիկասո, Հենրի Մատիսը, Հենրի Ռուսոն։ Իսկ տեղում, նրա համար շատ հեղափոխական էր ռուս Դանիլա Վասիլևի տեղափոխվելը դեպի Մելբուրն։

Դիմբուլայի լանդշաֆտների նրա նկարը, որն արվել է Երկրորդ համաշխահային պատերազմի տարիներին ծառայության ժամանակ, այժմ պահվում է Վիկտորիայի ազգային պատկերասրահում։

1951 թվականին, Նոլանը տեղափոխվել է Լոնդոն[15]։ Ճանապարհորդելով և բացահայտելով Եվրոպան, Հունաստանում 1956 թվականին հունական դիցաբանությանը նվիրված նկարներ է պատկերել։ Նոլանը նաև իլյուստրատոր է եղել ավելի քան 70 աշխատությունների համար[16]։

1968-1970 թվականներին Սիդնեյ Նոլանը աշխատել է իր «Դրախտային պարտեզ» ստեղծագործության վրա[17]։ Այս նախագիշը 1320 ծաղկային կոմպոզիցիաներ էր ներառում, որտեղ ներկայացված էր բույսրեի աճի ու զարգացման ցիկլերը, շեշտը դնելով այն փաստի վրա, որ բույսը աճելով հողից նորից վերադառնում է հողի մեջ։

ՄահԽմբագրել

Նոլանը մահացել է 1992 թվականի նոյեմբերի 28-ին 75 տարեկան հասակում։ Ուներ կին և երկու երեխա։ Թաղվել է Լոնդոնի Հայգեյթ գերեզմանատանը։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/59804
  2. 2,0 2,1 Sidney Nolan
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 RKDartists
  5. 5,0 5,1 5,2 Store norske leksikon(նորվ.) — 1978.
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Union List of Artist Names — 2018.
  8. https://www.moma.org/artists/4325
  9. https://www.tate.org.uk/art/art-terms/a/angry-penguins
  10. http://humanities.org.au/wp-content/uploads/2017/04/AAH-Obit-Nolan-1992.pdf
  11. «Nolan's "Mrs Fraser": Reconstruction and Deconstruction - aComment» (en-US)։ Վերցված է 2020-08-08 
  12. Burke Janine (January 2004)։ The Heart Garden: Sunday Reed and Heide։ Milsons Point, New South Wales: Random House։ էջ 350։ ISBN 1-74051-202-2 
  13. Digital Collections - Drought photographs, Queensland, 1952, National Library of Australia. Retrieved 10 November 2012.
  14. Douglas, Tim (7 November 2012). "Sidney Nolan daughter puts Ned Kelly's head on the block", The Australian. Retrieved 10 November 2012.
  15. The Sidney Nolan Trust. The Rodd, Presteigne, Herefordshire, England. (Leaflet) www.sidneynolantrust.org
  16. «Nolan's covers»։ aCOMMENT։ Վերցված է 2014-07-19 
  17. Arts Centre Melbourne,