Սիդերիտ (հունարեն՝  σίδηρΟς), երկաթային սպաթ, միներալ, երկաթի կարբոնատ, քիմիական բաղադրությունը՝ FeCO3։ Պարունակում է 62,01% FeO և 37,99% CO2։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է ռոմբոէդրիկ, թիթեղաձե, պրիզմատիկ, սկալենոէդրիկ բյուրեղներ, որոնք հազվադեպ են հանդիպում։ Սովորաբար լինում են հատիկավոր ագրեգատների, կոնկրեցիաների, հողախառն կուտակների և այլ ձևերով։ Գոյացնում է շերտեր, երակներ և տձև մարմիններ։ Գույնը դեղնասպիտակ է, մոխրագույն, կանաչա–մոխրագույն, հողմնահարման դեպքում՝ սպիտակ, կարծրությունը՝ 4,5, խտությունը՝ 3960 կգ/մ³։ Ըստ առաջացման պայմանների տարբերում են հիդրոթերմալ, սեդիմենտոգեն և մետամորֆացված։ Երկաթի հանքանյութի կարևոր միներալ է։

Սիդերիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
FeCO₃
Նիկել-Շտրունցի դասակարգում5.AB.05[1]
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգեռանկյունային բյուրեղային համակարգ
Մոոսի կարծրություն4 ± 0,5
Ենթակատեգորիակալցիտային խումբ[2]

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։