Սիգնե Բերգման

շվեդ սուֆրաժիստ

Սիգնե Բերգման (շվեդ.՝ Signe Bergman, լրիվ անունը՝ շվեդ.՝ Signe Wilhelmina Ulrika Bergman, ապրիլի 10, 1869(1869-04-10)[3][4][5], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4][6][…] - մայիսի 9, 1960(1960-05-09)[3][5], Օսկար, Շվեդիա[3][5]), շվեդ ֆեմինիստ և հասարակական գործիչ[12]։

Սիգնե Բերգման
շվեդ.՝ Signe Bergman[1][2]
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1869(1869-04-10)[3][4][5]
ԾննդավայրՀեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4][6][…]
Մահացել էմայիսի 9, 1960(1960-05-09)[3][5] (91 տարեկան)
Մահվան վայրՕսկար, Շվեդիա[3][5]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[7]
Քաղաքացիություն Շվեդիա[1][8]
Մայրենի լեզուշվեդերեն[1][9]
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, կանանց ձայնի իրավունքի համար պայքարող, խմբագիր և գանձապահ
Ծնողներհայր՝ Johan Wilhelm Bergman?[6][10][11]
Զբաղեցրած պաշտոններQ99231392? և խորհրդի անդամ
ԿուսակցությունԼիբերալ ազգային ասոցիացիա
ԱնդամությունQ10685090?, Tolfterna?, centralstyrelsen i landsföreningen för kvinnans politiska rösträtt?[1], Stockholmsföreningen för kvinnans politiska rösträtt?[9] և Լիբերալ ազգային ասոցիացիա[5]
 Signe Bergman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1869 թվականի ապրիլի 10-ին, Ստոկհոլմում, պետական ծառայող Յոհան Վիլհելմ Բերգմանի (շվեդ.՝ Johan Wilhelm Bergman) ընտանիքում, Մարտին Բերգման-Էսթերբերգի զարմուհին էր։ Լավ տնային կրթություն է ստացել, մի քանի տարի աշխատել Մեծ Բրիտանիայում, այդ թվում իր զարմիկ Մարտինա Էսթերբերգի մարմնամարզության ինստիտուտում, ինչպես նաև Բրիտանական թանգարանում որպես հետազոտողի օգնական։

Վերադառնալով Շվեդիա՝ աշխատել է Շվեդական հիպոթեկային բանկում (Sveriges allmänna hypoteksbank) որպես գանձապահ, 1907 թվականին աշխատել է Rösträtt för kvinnor ամսագրի խմբագիր։ Ապրել է մենակ։

1905 թվականին Սիգնե Բերգմանը դարձավ կանանց քվեարկության քաղաքական իրավունքների համար պայքարի շվեդական կազմակերպության (Landsföreningen för kvinnans politiska rösträtt, LKPR) անդամ, 1906-1914 թվականներին եղել է կազմակերպության Ստոկհոլմյան բաժանմունքի վարչության անդամ, 1914-1917 թվականներին՝ գլխամասային կազմակերպության վարչության նախագահ։ 1911 թվականին Բերգմանը Ստոկհոլմում կազմակերպել է կանանց քվեարկության իրավունքի միջազգային կոնգրես, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների 110 ներկայացուցիչներ։ 1917 թվականին Բերգմանը հրաժարական է տվել LKPR-ի նախագահի պաշտոնից, այն բանից հետո երբ շվեդական ռիկսդագում մերժվել է կանանց քվեարկության իրավունքի վերաբերյալ առաջարկությունը։ Դրանից հետո նա ակտիվորեն մասնակցում էր Frisinnade kvinnor կանանց իրավապաշտպան կազմակերպության և Frisinnade landsföreningen (Ազատախոհների ազգային միություն) լիբերալ քաղաքական կուսակցության գործունեությանը։

Սիգնե Բերգմանը մահացել է 1960 թվականի մայիսի 9-ին, Օսկար ծխական համայնքում։ Թաղված է Ստոկհոլմի Հյուսիսային գերեզմանատանը (Նորրա բեգրավինգպլատսեն)[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Barbro Hedvall. Susanna Eriksson Lundqvist. red. Vår rättmätiga plats. Om kvinnornas kamp för rösträtt. Förlag Bonnier. ISBN 978-91-7424-119-8.
  • Stig Hadenius, Torbjörn Nilsson, Gunnar Åselius. Sveriges historia. Borås: Bonnier Albs. ISBN 91-34-51857-6.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգնե Բերգման» հոդվածին։